Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԵՐԵՎԱՆ


Երթեւեկության կարգավորման անհրաժեշտություն կրկեսի խաչմերուկում

Առկա խնդիրը մեզ պարտադրում է կրկին ու կրկին անդրադառնալ ստորեւ ներկայացվող խաչմերուկում տիրող վիճակին։ Շատերին է հայտնի, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի ու Ագաթանգեղոսի փողոցների եռակողմ խաչմերուկը հետիոտնի անցման համար լուրջ դժվարություններ ունի։ Խորենացու փողոցում ուղիղ երթեւեկության բացակայության պատճառով Ագաթանգեղոսի փողոցում շրջադարձ կատարելու իրողությունը առավել է սրում խնդիրը։ Այս խաչմերուկում առկա բարդությունների մասին վերջերս մի առիթով խոսեց նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Խնդիրը պայմանավորված է փոխադրամիջոցների մեծ թվի եւ այդ խաչմերուկի միահարկ երթեւեկության հետեւանքով թողունակության անհամապատասխանությամբ։ Լուծումն, անշուշտ, քաղաքաշինական միջամտություն է ենթադրում, եւ դա վաղ թե ուշ կարվի։ Սակայն այսօր ստեղծված վիճակը երթեւեկության կարգավորման ռեժիմների անհրաժեշտություն է առաջացրել։ Տեսեք ինչ է ստացվել։ Քանի որ վերոնշյալ երեք փողոցներում էլ լուսացույցների մոտ փոխադրամիջոցների բավականին մեծ կուտակումներ են առաջանում օրվա գրեթե բոլոր ժամերին, հատկապես «պիկ» ժամերին, ճանապարհային ոստիկանությունը նպատակահարմար է գտել հնարավորինս փոքրացնել հետիոտն անցնողին հատկացվող լուսացուցային ժամանակամիջոցը։
Ընդամենը 20 վայրկյան է վառվում հետիոտնի կանաչ լույսը, որից 1—2 վայրկյանը ծախսվում է սարքի միացման գործընթացի վրա։ Ստացվում է, որ երթեւեկելի ութ գոտի (24 մ լայնություն) ունեցող փողոցները կտրել—անցնելու համար մարդիկ ունեն ընդամենը 18 վայրկյան ժամանակ։ Որպեսզի հասցնես, պիտի վազես կամ գոնե արագացնես քայլերդ։ Դա բոլորը չէ, որ կարող են անել. տարեց, առողջական խնդիրներ ունեցողները չեն կարող։ Այդ պատճառով էլ հաճախ կես ճանապարհին են մնում՝ ենթարկվելով որոշակի ռիսկի։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է խաչմերուկի Արշակունյաց պողոտայի անցումին։ Արշակունյացը տասը երթեւեկելի գոտի ունի, այսինքն՝ մոտ 30 մ լայնություն։ Այստեղով անցնելիս դուք պետք է չափազանց կենտրոնացած լինեք, քանզի որ կողմից էլ մտնեք անցում, ձեր վրա են գալու այսպես կոչված «աջ մտնող» (ձեզ համար՝ ձախից) փոխադրամիջոցները, քանի որ «աջ մտնողների» համար ճանապարհը միշտ բաց է։
Հետիոտնը ստիպված է ոչ միայն մտածել 18—19 վայրկյանում անցնել հասցնելու, այլեւ իր ձախից եկող ավտոմեքենաների անիվների տակ չհայտնվելու մասին, այն էլ՝ երկու անգամ։
Տարիներ առաջ էլ այս խնդիրը ներկայացրել է «ՀՀ»—ն։ Որպես արդյունք մի կարճ ժամանակ փոխեցին լուսացույցերի ռեժիմները, եւ հետիոտնի անցնելը նկատելիորեն հեշտացավ։ Սակայն 2017—2018 թվականներին վերադարձ կատարվեց ավտոմատ կառավարման նախկին ռեժիմին՝ երեւի մտածելով, որ հետիոտնից մի քանի վայրկյան ավտոմեքենաներին տալը կփրկի վիճակը։ Պիտի ասենք, որ չի փրկել։ Նույն երկարությամբ կուտակումները հիմա էլ կան, փոխարենը վատացել է հետիոտնի վիճակը։ Ավելին, վերջերս նկատել ենք, որ Արշակունյաց պողոտայից Գր. Լուսավորչի փողոց անցնող փոխադրամիջոցների հոսքը շարունակվում է նաեւ այն վայրկյաններին, երբ արդեն բացվում է հետիոտնի ճանապարհը։ Արշակունյացից ավտոմեքենաների հոսքը չփակված, բացվում է Գր. Լուսավորչի փողոցի հետիոտն անցումը, եւ մարդ ու ավտոմեքենա դեմ են առնում իրար։ Տեսեք լուսանկարը։
Ի դեպ, Գր. Լուսավորչի փողոցի վերոնշյալ խաչմերուկից ընդամենը 100—110 մ վերեւ գտնվող Իտալիայի փողոցի հետ խաչմերուկում հետիոտնին տրամադրվում է 30 վրկ ժամանակ, եւ ոչ մի խնդիր չի առաջանում։ Չենք կարծում, թե քաղաքային երթեւեկության խնդիրները հետիոտնի անցման ժամանակի հաշվին լուծելը արդարացված միջոց է։ Մեր խնդիրը պետք է լինի երթեւեկության ամենաթույլ պաշտպանված մասնակցի կյանքի ապահովությունը պաշտպանելը։ Ավտոմեքենաների նկատվող կուտակումներին եւս մի քանիսի ավելացումը կործանարար չի դարձնի երթեւեկությունը, մինչդեռ հետիոտնի անցման ժամանակի նվազեցումը կարող է հանգեցնել ողբերգության, ինչի ականատեսը եղել ենք այստեղ։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

07-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO