Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրք-իրանական տնտեսական կապերը կարող են ընդլայնվել

Դրա համար նպաստավոր են ԱՄՆ պատժամիջոցները

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաուշօղլուն նախօրեին կրկին շեշտել է Անկարայի դիրքորոշումն Իրանի դեմ կիրառված ու կիրառվող սահմանափակումների հանդեպ՝ հավաստիացնելով, որ դրանց դեմ պայքարն ու Իրանի ժողովրդի հետ համերաշխությունը շարունակվելու են։
Նա ընդգծել է, որ, անկախ սահմանափակումների դրդապատճառներից ու նպատակներից, Թուրքիան դեմ է բոլոր ոչ ճիշտ միջոցառումներին։ Չաուշօղլուն նշել է նաեւ, որ Թուրքիան ջանքեր է գործադրելու բոլոր հարեւան երկրների հետ փոխհարաբերությունները բարելավելու համար։ Միաժամանակ շեշտել է, որ Անկարան ցանկանում է տարածաշրջանը դարձնել խաղաղության, կայունության ու զարգացման շրջան։ Եվ ահա թե Անկարան ինչպես է ցանկանում այդ նպատակն իրագործել։ Նա նույն օրը Հաթայ նահանգում, այցելելով Սիրիայի թուրքմեն (թուրք—օղուզներ, որոնք խոսում են թուրքերենի նույն բարբառով, որով խոսում են ադրբեջանցիները) փախստականների ճամբար, խոստանում է, որ նրանք աշխարհի որ ծայրում էլ լինեն, Թուրքիան հովանավորելու եւ պաշտպանելու է նրանց։ Ապա հավելել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Սիրիայի հիմնահարցին քաղաքական լուծում տալու եւ այդ երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ, որպեսզի նրանք վերադառնան իրենց ծննդավայրը։ Այնուհետեւ շեշտել է. «Աստծո կամոք, Եփրատի արեւելյան հատվածը մաքրազարդելու ենք ահաբեկիչներից (իմա՝ քրդերից), քանի որ դրան այլընտրանք չկա»։
Իսկ դա նշանակում է, որ Սիրիայի հիմնահարցի լուծումը Անկարան տեսնում է ուժի գործադրմամբ, ինչին դեմ են թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանն ու Իրանը։ Այսուհանդերձ, նա, թերեւս Սիրիայում իր զավթողական քաղաքականությունը իրագործելու նպատակով, ակնկալում է նաեւ վերջիններիս աջակցությունը, ինչի հավանականությունը շատ փոքր է։ Չաուշօղլուն նշել է, թե կարեւորում է Սիրիայի կայունությունը, տարածքային ամբողջականությունը, նաեւ Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ Աստանայի ու ժնեւյան գործընթացների շրջանակներում ջանքեր են գործադրելու հարցի խաղաղ կարգավորման նպատակով Ասադի ներկայացուցիչներին ու նրա ընդդիմությանը մեկտեղել Սահմանադրության կոմիտեում։
Թուրքիան թեեւ իր աշխարհաքաղաքական ձգտումները Սիրիայում իրականացնելու հարցում ակնկալում է նաեւ Իրանի եւ Ռուսաստանի աջակցությունը, ինչը եթե Ռուսաստանի դեպքում չի բացառվում, սակայն Իրանը, որը եւս տարածաշրջանում աշխարհաքաղաքական նպատակներ ունի եւ համարվում է Թուրքայի մրցակիցը ու դեմ է Սիրիայում վերջինիս ռազմական գործողություններին, հազիվ թե հանդուրժի այդ երկրի վրա նոր հարձակումները։ Իսկ ի հեճուկս ԱՄՆ սահմանափակումների՝ Իրանի հետ տնտեսական փոխհարաբերությունները շարունակելը բխում է Թուրքիայի տնտեսական շահերից։ Ավելին, փորձը ցույց է տալիս, որ Իրանում իսլամական հեղափոխությունից ի վեր թուրք—իրանական տնտեսական փոխհարաբերությունները հօգուտ Անկարայի կտրուկ աճել են այն ժամանակ, երբ Իրանը հայտնվել է դժվարին իրավիճակում։ Դա են ապացուցում Իրան–իրաքյան պատերազմի ընթացքը եւ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան—5+1—ի համաձայնությանը նախորդած ժամանակաշրջանը։
Թուրք—իրանական տնտեսական կապերի ծավալը 2012թ. ռեկորդային էր՝ կազմելով 22 միլիարդ դոլար, որի առյուծի բաժինը կազմում էր թուրքական ապրանքների արտահանումն Իրան։ Մինչդեռ Իրան—5+1 համաձայնագրի ստորագրվելուց հետո երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի կտրուկ անկում արձանագրվեց՝ կազմելով ընդամենը 11 միլիարդ դոլար։ Ահավասիկ, դեռեւս 2018թ. նոյեմբերին Իրան—Թուրքիա համատեղ առեւտրի պալատի տնօրեն Ռեզա Քամին, նշելով, որ 2018թ. երկու երկրների տնտեսական փոխառնչություններում աճի միտում է արձանագրվել, եւ մինչեւ տարեվերջ, ամենայն հավանանակությամբ, 12 միլիարդ կկազմի, ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ—ի՝ Իրանի դեմ ոչ իրավացի սահմանափակումների վերականգնումից հետո ենթադրվում է, թե էլ ավելի է մեծանալու Իրան—Թուրքիա տնտեսական կապերի ծավալը։
Իրան—Թուրքիա փոխհարաբերությունները, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, պատմականորեն, մասնավորապես հետհեղափոխական շրջանում, երբեք երկարատեւ բարեկամական ու սերտ չեն եղել։ Դրանք տարբեր ժամանակահատվածներում, տարածաշրջանում ու երկու երկրներում տիրող իրավիճակի բերումով, առեւտրատնտեսական եւ էներգետիկայի ոլորտներում մարտավարական շահերի տեսանկյունից եղել են հարաբերականորեն բարեկամական։ Սակայն տարածաշրջանի երկու հարեւան գերտերությունների աշխահաքաղաքական շահերը միշտ էլ հակադիր են եղել ու մրցակցային։
2014թ. Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Թուրքիա զգալիորեն մեղմեց Իրան—Թուրքիա փոխհարաբերություններում՝ Սիրիայի ներքին բախումների առնչությամբ առաջացած լարվածությունը։ Իսկ 2015թ., երբ Ռուսաստանը եւս ներքաշվեց Սիրիայի ներքին բախումներին, հանգամանքների բերումով, արդեն 2017թ. հունվարից ձեւավորվեց Ռուսաստան—Իրան—Թուրքիա եռակողմ համագործակցություն սիրիական հարցի կարգավորման շուրջ։ Սակայն սա եւս պետք է համարել թուրք—իրանական քաղաքական կապերի կարճաժամկետ բարելավում։ Մինչդեռ տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարն ավելի պայծառ է թվում՝ հաշվի առնելով մարտի 5—ին Թուրքիայի հասցեին ԱՄՆ—ի հնչեցրած սպառնալիքները Ռուսաստանից հակաօդային պաշտպանության «C—400» կայանքների գնման Անկարայի հայտարարած հաստատակամության առնչությամբ։ Այս դեպքում, ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է Թուրքիայի դեմ նաեւ տնտեսական սահմանափակումներ կիրառելուն, մանավանդ որ Վաշինգտոնը հայտարարել է, որ վերացնելու է Թուրքիային տրված մաքսային սակագների արտոնությունը։ Այլ կերպ ասած՝ Թեհրան—Անկարա տնտեսական փոխհարաբերությունները բացառված չէ, որ կրկին թափ առնեն, դրանց ծավալը մոտենա նույնիսկ կողմերի հայտարարած նշաձողին՝ 30 միլիարդ դոլարին։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

07-03-2019





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO