Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Նկարիչների միությունում աուդիտ է անցկացվում

Նախատեսվում է օրենք մշակել նաեւ կերպարվեստագետի մասին

Հայաստանի ազգային պատկերասրահի եւ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնի մասնագետները նկարիչների միությունում իրականացնում են գույքագրման եւ թվայնացման աշխատանքներ։ Այս օրերին միությունում կատարվում է նաեւ ֆոնդերի հաշվառում, որը չէր արվել ավելի քան քսան տարի։ Աուդիտի եւ թվայնացման աշխատանքների ավարտից հետո պարզ կլինի, թե ֆոնդերում ինչ կտավներ են նախկինում եղել եւ հիմա չկան։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
«Մոտ երկու ամիս է՝ պաշտոնապես միության նախագահ եմ եւ արդեն հասցրել եմ ինչ—որ չափով ծանոթանալ գործին։ Ինչպես նշվեց՝ քսան տարի այս կառույցի ներսում չի արվել աուդիտ եւ գույքագրում։ Պետք է հասկանալ, թե ինչ արժեքի գույք ունի միությունը։ Շատ հարցեր կան, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել, դեռ վաղ է։ Աուդիտի ավարտից հետո կհասկանանք, թե ինչ պաշար ունենք եւ ըստ այդմ կշարժվենք առաջ։ Այս գույքագրումը կազմակերպել ենք հենց այդ նպատակով՝ որպեսզի հասկանանք իրական վիճակը։ Արդեն մի քանի ամիս է աշխատում ենք այս ուղղությամբ»,–ասաց Սաֆարյանը։
Միության աշխատանքն ավելի բարելավելու նպատակով կանոնադրական փոփոխություններ պետք է արվեն՝ հատկապես ընտրական գործընթացի առումով։ ՀՆՄ նախագահը շեշտում է՝ կան դրույթներ, որոնք նոր կետերով փոխարինելու կարիք ունեն։ Չի մասնավորեցնում, միայն նշում է, որ հիմա շատ հարցեր գործնական փուլում են, եւ այդ կետերը կփոխվեն միմիայն ի նպաստ նկարիչների միության անդամների։ Այսօր, Սաֆարյանի խոսքով, նկարիչների համար հատկապես խնդրահարույց է արվեստանոցների հարցը. «Չունենք արվեստանոցներ։ Չեն տրամադրվում տարածքներ։ Արվեստանոցների հարկավճարները շատ բարձր են։ Սա հին խնդիր է։ Հուսով ենք, որ այս տարի կկարողանանք ինչ—որ չափով լուծում տալ։ Ունենք գույքահարկի հետ կապված հարցեր, լուրջ է նաեւ նկարչի կարգավիճակի խնդիրը։ Հիմա, եթե նկարիչը ոչ մի տեղ չի աշխատում, պարզապես չի ունենում աշխատանքային ստաժ, այնինչ խորհրդային շրջանում միության անդամ եղած տարիները նրա համար ստաժ էին համարվում»։ Այս եւ հարակից խնդիրների շուրջ քննարկումներ են անում, որպեսզի հարցը տանեն Ազգային ժողով։
Սաֆարյանը գտնում է, որ պետք է օրենք մշակվի կերպարվեստագետի մասին։ Ասում է՝ հենց բարձրաձայնվում է աշխատանքային ստաժի հարցը, առաջ են բերում ազատ նկարչի մոդելը։ Իսկ ինքը կարծում է, որ ազատ նկարիչ հասկացողությունը, որն ընդունված է ամբողջ աշխարհում, մեզանում ուղիղ համեմատական է անտեսված նկարչին։ «Ազատ նկարիչը մեզ մոտ ոչ մի բանից չի օգտվում, ո՛չ սոցիալական փաթեթից, ո՛չ կարողանում է բանկից վարկ վերցնել։ Չաշխատելով ինչ—որ տեղ՝ չեն կարողանում այս հարցերը լուծել։ Այն գործառույթը, որ նախկինում իրականացրել է նկարիչների միությունը, սերտորեն կապված է եղել պետության հետ։ Կերպարվեստի հետ կապված բոլոր տեսակի պատվերներն ու միջոցառումները պետությունն իրականացրել է այս կառույցի միջոցով։ Շենքը կա, կանգուն է մնացել, բայց այդ գործառույթը իր վրայից դուրս է եկել։ Չնայած վերոնշյալ խնդիրներին՝ միությունն իր միջոցների հաշվին փորձում է ինչ—որ կերպ աջակից լինել նկարիչներին, մասնավորապես խիստ կարիքավորներին»,— ընդգծեց ՀՆՄ նախագահը։
Այսօր միությունն ունի մոտ 1200 անդամ։ 65–ն անց արվեստագետներին սրահները 5 օր տրամադրվում են անվճար։ Միությունը նրանց նաեւ աջակցում է տպագրական ծախսերը հոգալու համար։ «Քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Մեզ մոտ ձմռանն առաջին անգամ սառցե քանդակ տեղադրվեց, այս մշակույթը ամբողջ աշխարհում ընդունված էր, բերեցինք նաեւ Հայաստան։ Նկարիչների միությունը ժամանակին ունեցել է առանձին երիտասարդական բաժանմունք, նպատակ ունենք վերականգնել այն։ Երիտասարդները, որոնք դեռեւս միության անդամ չեն, իրենց ցանկությամբ ընդգրկվում են այդ սեկցիայի մեջ, իսկ որոշ ժամանակ անց դառնում արդեն միության անդամ։ Սակայն նրանք եւս ունեն որոշակի գործառույթներ»,—ընդգծեց Սաֆարյանը։
Խոսելով արդեն հստակ պլանավորված ծրագրերի մասին՝ նա տեղեկացրեց, որ հաճախակի են լինելու անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ։ Պրոֆեսիոնալ նկարիչների մասնակցությամբ ամռանը խոշոր ցուցահանդեսներ կբացվեն՝ նվիրված Կոմիտասի եւ Թումանյանի ծննդյան 150—ամյակներին։ Հանրությանը արվեստին մոտեցնելու, արվեստի պատմությանը ծանոթացնելու նպատակով փետրվարից միությունում մեկնարկել են արվեստի պատմության դասախոսություններ, որոնք վարում է արվեստաբան Անուշ Հակոբյանը։ Շենքի առաջին հարկում շուտով կբացվի նկարչական պարագաների խանութ—սրահ, որի հիմնական գործը, Սաֆարյանի խոսքով, նկարիչների միության անդամներին աջակցելը պիտի լինի։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

07-03-2019





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO