Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ո՞ր դեպքում է բուժօգնությունն անվճար

Երեխաների համար բացառությունները շատ են

Զրոյից յոթ տարեկան երեխաների պետական պատվերի շրջանակում իրականացվող բժշկական օգնության թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի հետ։
—Տիկի՛ն Փաշայան, ո՞ր ծառայությունների դիմաց պետք է վճարի մինչեւ 7 տարեկան երեխայի ծնողը։
—Այն ամբուլատոր եւ պոլիկլինիկական հաստատությունում, որտեղ երեխան գրանցված է, բուժօգնությունն անվճար է։ Հիվանդանոցային բուժօգնությունն անվճար է մինչեւ 7 տարեկան երեխաների եւ 7—18 տարեկան անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածների համար։ Ես շեշտում եմ, որ խոսքը հիվանդանոցային բուժօգնության մասին է, որովհետեւ երբեմն մեր քաղաքացիները հիվանդանոցի շենքում ամբուլատոր կոնսուլտացիան շփոթում են հիվանդանոցային բուժօգնության հետ։ Հիվանդանոցային բուժօգնությունը հետեւյալն է՝ երեխան ընդունվում է, հիվանդության պատմություն է բացվում ու համապատասխան բուժում է ստանում։ Բացառություն են կազմում որոշակի միջամտությունները, որոնք իրականացվում են նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ցանկը հաստատված է նախարարի հրամանով։ Եվ միայն երեխաների համար նույնիսկ այդ ցանկում բավականին շատ բացառություններ կան։ Երեխաների համար սրտի վիրահատություններն իրականացվում են ամբողջությամբ անվճար։ Այս տարվանից նաեւ սրտի առիթմիոլոգիական վիրահատությունները պետք է իրականացվեն անվճար՝ 0—7 տարեկանների եւ 7—18 տարեկան սոցխմբերում ընդգրկվածների համար։
—Իսկ եթե երեխան հիվանդանոց է ընդունվում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ ոչ աշխատանքային ժամի, ինչը ենթադրում է, որ համապատասխան ուղեգիրը բացակայում է։
—0—7 տարեկան եւ 7—18 տարեկան սոցխմբերի երեխաների համար բացառություն ենք արել։ Եթե ոչ աշխատանքային ժամի, հանգստյան օրերին երեխան տրավմայով ընդունվում է հիվանդանոց, հետո սակայն չի հոսպիտալացվում, բուժօգնությունն իրականացվում է անվճար, նաեւ մեկ հետազոտություն կատարվում է անվճար. դիտարկվում է որպես առաջնային բուժօգնություն։
Որոշ դեպքերում ուղեգիր կարող է չպահանջվի, եւ երեխան ընդունվի ընդունարանի բժշկի ուղեգրով՝ դարձյալ նույն տարիքային խմբերի համար։ 0—7—ը վտանգավոր տարիք է, եւ մենք նրանց իրավունքներն ընդլայնել ենք։
Իսկ այն դեպքերում, երբ պոլիկլինիկայում դժվարանում են ախտորոշել կամ տվյալ մասնագետները չունեն, իրավունք ունեն կոնսուլտացիոն թերթիկով հիվանդանոց ուղարկել, որտեղ տվյալ մասնագետն անվճար կոնսուլտացիա կկատարի, բայց հետազոտությունները դրանում ներառված չեն։ Բնականաբար, այն, ինչ ասում եմ, պլանային դեպքեր են եւ հոսպիտալացման կարիք չունեն։
—Տիկի՛ն Փաշայան, երբեմն ծնողները, այսպես ասած, այս ու այն կողմ են ընկնում, օրինակ, երեխայի ծննդյան վկայականը համապատասխան ուղեգրի հետ հիվանդանոց չտանելու պատճառով։ Այդ դեպքում հնարավոր չէ՞ բժշկական միջամտություն կատարվի, իսկ թուղթը հետո ներկայացվի։
—Փորձը ցույց է տալիս, որ հետո էլ չեն բերում։ Իսկ եթե թղթերը չլինեն, դեպքը պարզապես չի վճարվի։
—Բողոքներ լինո՞ւմ են ծնողներից։
—Երբեմն զանգում են՝ մտածելով, որ բոլոր դեպքերը պետք է անվճար սպասարկվեն։ Բայց աշխատանքային ժամին, երբ կարող են դիմել իրենց տեղամասերի առաջնային բուժօգնության հաստատություններ, չեն ուզում դիմել, որովհետեւ իրենց ասելով՝ չեն վստահում։ Դիմում են հիվանդանոց։ Եվ երբ այդ բուժօգնությունը տրամադրվում է վճարովի, իսկ դա պետք է տրամադրվի վճարովի, որովհետեւ այդ օրը նույն ժամին կարող են անվճար բուժօգնություն ստանալ պոլիկլինիկայում, դժգոհում են՝ մեջբերելով, թե նախարարը հայտարարել է՝ մինչեւ 7 տարեկանների բուժօգնությունն անվճար է։
—Իսկ անվճար տրամադրվող դեղերի մասին ի՞նչ կասեք։
—Հիմնական դեղերի ցանկ գոյություն ունի, որը պետք է փակցված լինի պոլիկլինիկայում՝ տեսանելի վայրում։ Դրանք ըստ անհրաժեշտության 0—7 տարեկան երեխաներին պետք է տրամադրվեն անվճար։
—Տիկի՛ն Փաշայան, երբեմն ծնողները չեն վստահում մասնագետին, նշանակումը մի կողմ են թողնում ու սոցցանցերի օգտատերերից ոչ մասնագիտական խորհուրդներ ընդունում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
—Խնդիրը միայն մեզ հատուկ չէ։ Գերմանական կլինիկաներից մեկի պատին փակցված էր հետեւյալ գրությունը՝ եթե ձեր երեխայի ախտորոշումը գտել եք «Գուգլ»—ով, ուրեմն՝ երկրորդ կարծիքի համար խնդրում ենք դիմել «Յահու»—ին։ Ինտերնետի դարում երբեմն մայրերին թվում է, որ միայն ինտերնետի տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու հիվանդությունն ու քննարկել բժշկի նշանակումը։ Ինտերնետով կողմնակի տեղեկատվություն շատ ենք ստանում, իսկ ինտերնետ—գրագիտությունը պակաս է։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

07-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO