Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վազգեն Սարգսյանը դեռ շատ սերունդների կառաջնորդի

Երազում էր տեսնել արժանապատիվ, անկախ ու ինքնիշխան պետություն

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առիթով երեկ Հայաստանի գրողների միությունում կազմակերպվել էր լուսանկարչական ցուցահանդես, իսկ ավելի ուշ տեղի ունեցավ գրական մեծ հանդիսություն։ Ներկայացված 35 լուսանկարները, որոնք տրամադրվել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կողմից, գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ առաջին անգամ ցուցադրվել են սպարապետի ծննդյան օրը՝ նրա Արարատի տուն—թանգարանում։ Այդ աշխատանքներով ցուցահանդես նաեւ ՀԳՄ—ում կազմակերպելու գաղափարը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի ավագ դուստր Գրետա Սարգսյանինն էր։
Ասում է՝ հորեղբորն ընկալում էր որպես հզորության, ուժի, խելքի մարմնացում։ Հիշում է. «Երբ գալիս էր մեր տուն, խաղում էր մեզ հետ։ Երբեք չեմ տեսել հոգնած, անհավես կամ քաղաքական այրերին հատուկ զբաղված մարդու կերպարում։ Անկախության օրվա գիշերը նա մեզ հետ պահմտոցի էր խաղում։ Երբ տատիկս՝ Գրետա Սարգսյանը զայրացավ, հիշեցնելով, որ ուշ գիշեր է, հորեղբայրս պատասխանեց. «Ո՞վ է տեսել, որ Անկախության օրը մարդիկ քնեն, այդ օրը պետք է նշել, մեծ տոն է։ Նրանից ինձ միայն մանկական լուսավոր հիշողություններ են մնացել»։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ միջոցառումը հարգանքի տուրք է իրենց գրող ընկերոջ, փառապանծ զինվորականի, պետական գործչի հիշատակին։ Միլիտոնյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը մինչեւ զինվորական դառնալը իր դիմագիծն ունեցող հրաշալի երիտասարդ գրող էր, որը գրականություն մտավ պատմվածքներով, հետո գրական ուղին շարունակեց հրապարակախոսական հոդվածներով եւ էսսեներով։ «Սպարապետը որպես գրող, որպես երկրապահի ղեկավար այս շենքից է սկսել իր կյանքի ուղին։ Նրա պատմվածքները հրաշալի մուտք էին գրական աշխարհ։ «Հացի փորձություն» գիրքը արժանացավ մրցանակի, մեծ գնահատանքի։ Կենդանության օրոք մի գիրք էր ներկայացրել «Նաիրի» հրատարակչություն, ապա ինչ—ինչ պատճառներով հետ վերցրել։ Թղթապանակն ինձ մոտ էր, ավելացնելով նրա անտիպ գործերն ու խոհագրությունները՝ հրատարակեցինք «Խաղը» վերնագրով մի հատոր։ Գրական ճանապարհը շատ օգտակար էր իր մտքերի եւ հռետորական ելույթների համար, որովհետեւ նա շատ «կոշտ մակերեսով» խոսք ուներ, նաեւ զգացմունքային, որը հասկանալի էր թե՛ երկրապահին եւ կռվողներին, թե՛ այն մարդկանց, ովքեր ժողովրդական խոսքի, իմաստուն խոսքի կարոտ էին»,–ընդգծեց ՀԳՄ նախագահը։
Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կապ չունի, թե պետական մակարդակով ինչպես է լուսաբանվում, կամ ինչպես է գնահատվում սպարապետի հիշատակը, հանրությունն իր մոտեցումներն ու գնահատման սեփական չափանիշներն ունի։ Նրա խոսքով՝ կար ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանի անունը վախենում էին բարձրաձայնել. «Որովհետեւ դրանով գործող իշխանությունները իրենք իրենց ավելի փոքր եւ թույլ էին զգում։ Վազգենի անունը տալը այդ առումով ինչ—որ տեղ բարդացնում էր նրա անունը տվողների կյանքը։ Կար ժամանակ, երբ չեզոք էին նրա նկատմամբ, որովհետեւ նա «Հանրապետական» կուսակցության վարչապետն էր, եւ բացասական տեսակետներ ասելը չէր խրախուսվում։ Հիմա բարեբախտաբար ազատ ժամանակներ են, մարդիկ ինչպես ուզում ներկայացնում են, ինչպես ուզում, խոսում են։ Ճիշտ չի լինի ասել, որ Վազգենի հիշատակը արժանվույն չի գնահատվել, միշտ գնահատվել է, եւ այս առումով բողոքելու բան չկա»։ Իսկ ի՞նչ երկիր էր երազում տեսնել սպարապետը հարցին ի պատասխան՝ Սարգսյանն ասաց՝ երազել էր տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես արժանապատիվ, անկախ եւ ինքնիշխան պետություն՝ հարեւանների կողմից գնահատված, որին հասնելու համար կարծում էր, որ պետությունը պիտի լինի ժողովրդավար, տնտեսական, ռազմական եւ քաղաքական առումներով անկախ։
«Կողք կողքի էինք մնում։ Անկողնուց առավոտյան հավաքում էի տասնյակ գրքեր, որոնք ոչ թե կարդում, այլ զգում էր»,–մեզ հետ զրույցում հիշում է սպարապետի մարտական ընկեր, գեներալ Աստվածատուր Պետրոսյանը։ Ասում է՝ նա միայն ռազմական գործիչ չէր, ավելի ճիշտ ռազմաքաղաքական գործիչ էր, որի ստրատեգիան կառուցված էր ոգեղեն հողի վրա եւ զինվորի թիվը տասնապատիկ անգամ մեծացնելու հիմքի վրա. «Ժողովուրդը իզուր չկոչեց նրան սպարապետ։ Վազգենը վստահում էր այն սպաներին, որոնց կանչել էր։ Առաջնագծում կանգնածների փորձն ու վաստակը նպատակաուղղելով, նրանց հետ հաշվի նստելով, տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները պահելով՝ կայանում էր, եւ գիտեր, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվի»։
Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով՝ հայ ժողովրդին բախտ է վիճակվել երկրորդ հազարամյակի վերջում համախմբվել եւ պայքարել, մաքառել հանուն անկախության, պետության, պետականության, հող ու ջրի, որի ճանապարհին իր առանձնակի դերակատարությունն է ունեցել լուսահոգի Վազգեն Սարգսյանը. «Մեր ավագ ընկերը, մեր ավագ եղբայրը։ Նա կարողացավ համախմբել բոլոր ջոկատներին եւ, անկախ զինվորական կրթությունից, դարձնել կուռ կառույց եւ պայքարել թշնամու դեմ։ Հենց նրա գլխավորությամբ արցախյան ազատամարտում հաղթանակեցինք»։ Միքայելյանի կարծիքով, հենց Վազգեն Սարգսյանը դրեց բանակաշինության հիմքը, եւ այսօր մենք ունենք տարածաշրջանում ամենակայուն, ամենահզոր բանակը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO