Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


Մեծարման արժանի անուններ

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վարդանյանների անվան լսարանի բացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար եւ Գեւորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
«Ես բախտ եմ ունեցել Գոհար եւ Գեւորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք,–իր խոսքում ասել է հանրապետության նախագահը։–Երկար տարիներ Գոհարը եւ մայրս Թեհրանում ընկերուհիներ էին։ Եվ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գեւորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել եւ կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը։
Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլեւ՝ աշխարհի լավագույն հետախույզները։ Գոհար եւ Գեւորգ Վարդանյաններն ապացուցել են դա։ Իհարկե, հետախույզի աշխատանքը շատ բարդ աշխատանք է, եւ անհատը, որը դրանով զբաղվում է, պետք է ունենա բազմաթիվ որակներ։ Նա պետք է փայլուն վերլուծաբան լինի, հոյակապ եւ ուժեղ կամքի տեր, պետք է մեկը լինի, ով կկարողանա կառավարել իր զգացումները, մարդկային տեսակի շատ լավ գնահատող լինի, այսինքն՝ դիմացի մարդուն կարողանա գնահատել եւ այլն։ Բայց ամենակարեւորը՝ պետք է լինի հայրենասեր, քանի որ չես կարող փողով կամ ուրիշ որակներով լինել հետախույզ։ Պետք է բացարձակապես նվիրված լինես։
Ժամանակին Ազնավուրն ասել էր, որ ինքը 100 տոկոս հայ է եւ 100 տոկոս ֆրանսիացի։ Իմ ճանաչած Գոհար եւ Գեւորգ Վարդանյանները մարդիկ են, որոնք 100 տոկոս հայ էին եւ 100 տոկոս ռուս։ Հայ—ռուսական հարաբերությունները միշտ էլ կառուցվել են ոչ միայն ընդհանրապես մարդկային, պատմական հարաբերությունների, պատմության վրա, այլ նաեւ առանձին անհատների կյանքի վրա՝ լինի այդ անհատը Հովհաննես Այվազովսկին կամ Հովհաննես Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանը, թե Գեւորգ եւ Գոհար Վարդանյանները։
Վարդանյանները փայլուն մարդիկ են։ Ձեզ մի պարզ օրինակ պատմեմ։ Տարիներ առաջ, երբ ես Մեծ Բրիտանիայում էի, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ BBC—ն ֆիլմ կնկարահանի Վարդանյանների, Գեւորգ Վարդանյանի եւ մանավանդ այն պատմության մասին, որը կապված է իրենց վարչապետի՝ Չերչիլի հետ։ Ես ծրագիրը կազմակերպող բարերարն էի։ Չերչիլի թոռնիկը՝ Սելիա Սանդերսը, մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Գեւորգ Վարդանյանի հետ։ Իմ կողմից միայն մեկ պայման կար՝ ես ձեզ աջակցում եմ, բայց երբ հանդիպեք, պետք է հայկական կոնյակ խմեք եւ բրիտանական ու ռուսական հեռուստատեսության առաջ հաստատեք, որ Չերչիլը սիրում էր հայկական կոնյակ։ Սելիա Սանդերսը գնաց, այցելեց, հանդիպեց Գեւորգ Վարդանյանին եւ վերադարձավ։ Հետո հանդիպեցինք, հարցրեցի՝ ինչպիսին է տպավորությունը, ասաց, որ սիրահարված է։
Մեկ ու կես ժամում Չերչիլի թոռնուհին սիրահարվել էր Գեւորգ Վարդանյանին։ Սա խոսում է Գեւորգ Վարդանյան անձի, հզոր մարդու, խելացի ինտելեկտուալ մարդու որակների մասին»։
Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բնակվող Գոհար Վարդանյանի հետ.
«Գոհար Լեւոնովնա, հիմա կանգնած եմ Բրյուսովի համալսարանի այն գեղեցիկ սենյակում, որը կրելու է քո եւ Գեւորգի անունը։ Շնորհավորում եմ,–ասել է նախագահը։–Այս գեղեցիկ սենյակը ձեր երկուսի՝ լեգենդար, շատ ջերմ մարդկանց անունն է կրելու։ Այստեղ ուսանողները սովորելու են եւ հիշելու ձեզ։ Այստեղ էկրան կա, որտեղ բազմաթիվ լուսանկարներ են ցուցադրվում։ Լուսանկարների մեծ մասին ծանոթ եմ, քանի որ Ձեր տանը տեսել եմ։ Բայց ամեն անգամ նայելիս հիշողություններ են արթնանում։ Քեզ առողջություն։ Հաջորդ անգամ երբ լինեմ Մոսկվայում, կհանդիպենք, կխոսենք, ինչպես նախորդ անգամ»։

08-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO