Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել էլեկտրոնային կառավարմանը, թվային օրակարգի մշակմանն ու իրականացմանը, թվային հանրային ծառայություններին ու անհրաժեշտ կարգավորումներին վերաբերող հարցերի շուրջ, կարեւորել թվային հմտությունների զարգացմանն ուղղված քայլերը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը առաջնահերթ է համարում նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները. «Հայաստանում շատ լավ հասկանում են, որ ապագան թվային է, առավել եւս, որ թվային շուկայում նորարարական գաղափարները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն վերածվելու գործի»։
Ներկայացնելով ԵՄ—ում թվային ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը՝ ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարը նշել է, որ ակնկալում են այս ոլորտում ավելի խոր համագործակցություն Հայաստանի հետ։ 08-03-2019
|

փակել >>
|