Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ի նպաստ երկու երկրների բարօրության ու բարգավաճման։ Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը։
Ազգային ժողովի նախագահը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերաձեւավորվելիք Հայաստան—ԱՄՆ բարեկամական խումբը եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կարեւոր օղակ են օրենսդիր մարմինների միջեւ կապերի զարգացման գործում։
Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսության խորացման հարցում Արարատ Միրզոյանը կարեւորել է գոյություն ունեցող մեխանիզմների՝ USATF—ի եւ TIFA խորհրդի դերը։
Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ավելի քան 25 տարի ցուցաբերվող աջակցությունը։
Արարատ Միրզոյանը, խոսելով մեր երկրում իրականացվող բարեփոխումների շարունակական գործընթացից, նշել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեզ համար սոսկ բառեր չեն, դրանք հիմնարար արժեքներ են, եւ Հայաստանն անշեղորեն գնալու է այդ ճանապարհով։ Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին, նաեւ Միացյալ Նահանգներին՝ կանգնել մեր կողքին եւ աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը»։
Դեսպանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին ու անելիքներին։ Նա եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում։ «Պատիվ է հանդիպել Ձեզ հետ, Ազգային ժողովի նախագահ, եւ վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին»,–ընդգծել է Լին Թրեյսին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանմանը, ուր չօգտագործված մեծ ներուժ կա։

08-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO