Քննարկել են թվայնացման ոլորտում համագործակցության ուղղությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ—ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի եւ համագործակցության հագեցած օրակարգի մասին։ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4—5—ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների ղեկավարների հետ քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնման հարցեր։ Վարչապետի խոսքով՝ բարձր եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է, եւ ԵՄ—ն կարեւոր գործընկեր է Հայաստանի համար այս ոլորտում, ինչի մասին է վկայում ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում այս բնագավառի ներառումը։
Միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը ներկայացրել է ԵՄ—ում թվային ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը եւ նշել, որ ԵՄ—ն պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կիսվել փորձով եւ ձեռքբերումներով։ Անդրուս Անսիպը, մասնավորապես, ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի փորձը՝ նշելով, որ էլեկտրոնային կառավարման եւ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման ոլորտների արդիականացումը հնարավորություն է տվել Էստոնիային ֆինանսական զգալի տնտեսումներ արձանագրել եւ բարձրացնել կառավարման արդյունավետությունը։
Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման, ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտներում ընթացիկ ծրագրերի շուրջ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել հանրային ծառայությունների թվայնացման եւ առցանց գործող ծառայությունների շրջանակի ընդլայնման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացման եւ մի շարք այլ ուղղություններով գործակցության խթանման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկումներ սկսել թվային մեկ ընդհանուր ծրագիր ունենալու շուրջ, որում ներառված կլինեն այս ուղղությամբ Հայաստան—Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները։
Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ մշտական կապի մեջ լինել ԵՄ գործընկերների հետ եւ համատեղ աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտում գործակցության ուղղությունների մշակման շուրջ։ 08-03-2019
|

փակել >>
|