Քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ—ի միջեւ համագործակցությունը եւ կարեւորել դրա հետագա ընդլայնումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների եւ հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության եւ այլ ուղղություններով։ Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ—ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՎԶԵԲ—ի կողմից մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը եւ հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը։
Սումա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ—ը հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները՝ պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում։ ՎԶԵԲ նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաեւ ՓՄՁ—ների համար ծրագրերին։ Պարոն Չակրաբարտին անձամբ իր եւ ՎԶԵԲ—ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում։ Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել մայիսին կայանալիք ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին։ 08-03-2019
|

փակել >>
|