Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ հայոց արեւելյան թեմի առաջնորդին
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած ԱՄՆ հայոց արեւելյան թեմի առաջնորդ հոգեշնորհ տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց հայր սուրբին՝ վերստին շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Նորին սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ հայր Դանիելն իր բազմամյա նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից եւ վայելում է ամենքի վստահությունը։ Խոսելով հայ համայնքի կյանքում առկա խնդիրների եւ մարտահրավերների մասին՝ Վեհափառ հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով հոգեւոր դասին եւ հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել եւ ազգային—եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարեւոր նկատեց, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային—հոգեւոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը եւ, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին եւ եկեղեցուն։
Զրույցի ընթացքում ԱՄՆ հայոց արեւելյան թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց հայոց հովվապետին՝ դեռեւս Մայր Աթոռում իր սարկավագության տարիներից սկսյալ իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի եւ վստահության համար՝ պատիվ նկատելով առաջնորդական հանգամանքում իր ծառայությունը հայոց եկեղեցուն։ Հայր Դանիելը եւս անդրադարձ կատարեց թեմի եւ հայ համայնքի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ նշելով, որ իր ողջ ուժերն եւ կարողությունները պիտի ներդնի եւ ծառայեցնի ի պայծառություն արեւելյան թեմի եւ ի բարօրություն հավատավոր ժողովրդի։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը Աստծո զորակցությունը եւ հաջողություններ մաղթեց տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին իր առաջնորդական առաքելության մեջ։ 08-03-2019
|

փակել >>
|
 |
02-03-2021 Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա Որոնք են Հայաստանի անելիքները
ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...
|
 |
02-03-2021 Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել
Հայի մի ...
|
 |
02-03-2021 Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում
|
 |
02-03-2021 «Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա» «Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...
|
 |
02-03-2021 Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի
Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...
|
 |
02-03-2021 Հայ երգի ժրաջան մշակը «Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»
Հայ երաժշտական արվեստում ...
|
 |
02-03-2021 Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը» Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...
|
|