Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԼՂՀ


Բժշկական կենտրոնները վերազինվում են

Արցախը նվեր կստանա շտապօգնության 10 ավտոմեքենա

Աշխատանքային երկօրյա այցով Արցախում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գոհ է հայկական երկրորդ հանրապետության գործընկեր գերատեսչության հետ ունեցած համագործակցության դինամիկայից եւ մտադիր է առաջիկայում ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակները։ Այս մասին նա տեղեկացրեց հանրապետության բուժհաստատություններ կատարած այցելություններից եւ պետական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ «տեսածն ու լսածը» համարելով շատ տպավորիչ։
«Նախարարի պաշտոնում սա իմ երրորդ այցելությունն է Արցախի Հանրապետություն,–ասաց նա։–Շատ կարեւոր է, որ սեփական աչքով տեսնեի, թե ինչպիսի պայմաններում են բուժծառայություն ստանում հիվանդները, եւ ինչպիսի պայմաններում են աշխատում բուժանձնակազմերը։ Գործընկերոջս՝ Արայիկ Բաղրյանի հետ հասցրել եմ լինել հանրապետության շուրջ երկու տասնյակ բժշկական հիմնարկներում եւ տեղում քննարկել խնդիրները։ Ընդհանուր առմամբ, վիճակը համարում եմ բավարար՝ ոգեւորիչ միտումներով։ Նախարարի թիմը ճիշտ ուղղությամբ եւ ժամանակի պահանջներին համահունչ է իրականացնում նախանշված ծրագրերը։ Անչափ կարեւոր է, որ այսօր երկրում հաջողությամբ շարունակվում են բժշկական կենտրոնների վերազինման, շրջանային բուժհաստատությունների հիմնանորոգման եւ կահավորման, արդիական նոր սարքավորումների ձեռքբերման ու տեղադրման, կադրերի վերապատրաստման աշխատանքները։ Եվ ողջունելի է այն հանգամանքը, որ բարեփոխումների արդյունքում հաջողվել է բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը։ Համոզված եմ, որ բոլոր ուղղություններում համագործակցության հետագա խորացմամբ մենք զուգահեռ կկարողանանք հաղթահարել դժվարությունները եւ առաջ շարժվել, թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում ապահովել հուսալի եւ վստահելի առողջապահական համակարգ»։
ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ «կշարունակվի Արցախին տրամադրվող աջակցությունը՝ ամենատարբեր ծրագրերի եւ ուղղությունների մասով»։ Նա տեղեկացրեց, որ շուտով Արցախի բուժհաստատություններին կտրամադրվեն շտապօգնության 10 արդիականացված ավտոմեքենաներ։ «Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա՝ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում ընդունվելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, եւ այս հարցում փոխգործացության նոր հեռանկարներ կունենանք»,– վստահեցրեց Ա. Թորոսյանը։
Այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարը հյուրընկալվել է ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ գործադիրում։ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել եւ ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը բարձր է գնահատել ՀՀ եւ ԱՀ առողջապահության նախարարությունների միջեւ հետզհետե սերտացող կապերը, հայաստանյան գործընկերների կողմից Արցախի բուժհաստատություններին ցուցաբերվող աջակցությունը՝ նշանակալի որակելով որակական փոփոխությունները համակարգում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պարոն Թորոսյանը կաեւորել է մի շարք հարցերում օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, ներկայացրել սեփական նկատառումները՝ իր կողմից հեղինակած «Ծխելու մասին», ինչպես նաեւ «Առողջապահության մասին» եւ «Բուժօգնության մասին» օրինագծերի վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել ՀՀ եւ ԱՀ պետպատվերով ներկրվող դեղորայքին, արյան բանկերի արդյունավետ կառավարման, զորացրվելու պահին՝ քաղաքացու առողջական վիճակի գնահատման, հղիության արհեստական ընդհատման օրենսդրական կարգավորումներին վերաբերող եւ այլ հարցերի շուրջ։
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն իր գոհունակությունն է հայտնել առողջապահության երկու նախարարությունների սերտ փոխգործակցության վերաբերյալ՝ կարեւորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակությունը։ Նա ողջունել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաեւ ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական ծրագրերի կիրառմանը միտված քայլերը։ Պետնախարարը բժշկական ապահովագրությունը համարելով պահանջված, կարծիք է հայտնել, որ «այն կդառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության տիրույթում առողջապահության խնդիրները դիտարկվում են հենց այդ շրջանակում»։
Գործընկերոջ՝ Ա. Բաղրյանի ուղեկցությամբ նա այցելել է «Արեւիկ» մանկական բուժմիավորում եւ հանդիսավոր պայմաններում Հայաստանում վերապատրաստման դասընթացներն ավարտած բուժաշխատողներին հավաստագրեր հանձնել։ Այդ առնչությամբ իր գոհունակությունն արտահայտելով, Արցախի գերատեսչության պատասխանատուն Հայաստանի գործընկերջը խնդրեց արտերկրում վերապատրաստվող բուժանձնակազմի խմբերում ընդգրկել նաեւ արցախցիներին, ինչը փոխըմբռնումով ընդունվեց Ա. Թորոսյանի կողմից։
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել եւ ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանի հետ։ Նա ծանոթացել է զինվորական հոսպիտալների կողմից զինծառայողներին ցուցաբերվող բուժսպասարկման պայմաններին եւ տեղում քննարկել առաջնահերթ խնդիրները։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

08-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO