Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ծրագրերը պետք է ուղղված լինեն ապագային

Պետական պարտքի ավելացումը մտահոգիչ չէ, եթե արդյունավետ է ծախսվում

ԵՄ-ի աջակցությամբ մի շարք ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է դառնում նաեւ արտաքին միջոցների ներգրավումը։ Այստեղ, սակայն, առաջ են գալիս որոշակի օրենսդրական սահմանափակումներ ՀՆԱ—պետական պարտք հարաբերակցության մասով։ Կկարողանա՞նք, արդյոք, ստեղծել համակարգային երաշխիքներ, որպեսզի պետական, նաեւ վարկային միջոցները նպատակային ծախսվեն, եւ ո՞րն է այն սահմանագիծը, որը թույլ կտա կառավարելի պահել պետական պարտքի մակարդակն առանց հավելյալ վտանգների։
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ պետական պարտքի մեծությունն ինքնըստինքյան մտահոգիչ չէ, սակայն կարեւոր է, թե այդ պարտքն ինչի վրա է օգտագործվում, ինչ արդյունավետությամբ, եւ արդյոք այդ պարտքը հնարավորություն տալո՞ւ է ապագայում բավարար եկամուտներ գեներացնելու տնտեսությունը զարգացնելու եւ պարտքը սպասարկելու համար։ «Եթե հնարավորություն կա իրականացնելու խոշորամասշտաբ ծրագրեր, որոնք կաշխուժացնեն տնտեսությունը եւ հետագայում նորմալ աճի հիմքեր կստեղծեն, ապա արհեստականորեն խնդրի առջեւ ենք կանգնում, որ չենք կարողանում վարկային միջոցներ ներգրավել»,–ասաց Թունյանը։ Այդ առումով առաջարկում է որոշակի օրենսդրական փոփոխություններ անել ոչ թե սահմանափակումը վերացնելու, այլ պայմանները հստակեցնելու տարբերակով, որպեսզի համակարգն ավելի ճկուն դառնա։ Նախկինում հիմնական մտահոգությունը այն էր, որ գումարները փոշիացվում են, գրպանվում, գործում են կոռուպցիոն մեխանիզմներ, սակայն ներկայումս հանրային վստահությունը կառավարության եւ պետական պաշտոնյաների նկատմամբ մեծ է։ «Նորմալ նախագծերի դեպքում պետական պարտք վերցնելուց չպետք է վախենանք։ Այդ պարտքը պետք է ուղղվի լուրջ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, ոչ թե ընթացիկ խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ՝ թոշակ կամ աշխատավարձ բարձրացնելուն, թեեւ դա կլինի պոպուլիստական քայլ, բայց արդյունքում այդ գումարները կփոշիացվեն։ Ճիշտ է, դրանով կառավարությունը շահեկան դիրքում կհայտնվի, սակայն հաջորդ սերունդները ստիպված կլինեն վճարել տոկոսները»,–ընդգծեց պատգամավորը։
Նշենք, որ օրենսդրական սահմանափակումը վերաբերում էր այն բանին, որ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ—ի 60 տոկոսը, սակայն նախորդ կառավարության կողմից որոշակի փոփոխություններ կատարվեցին, որով թույլատրվեց պարտքի գերազանցումը։ Դրա համար ներկայացվում էին հիմնավորումներ, եւ ամեն անգամ ԱԺ—ն պետք է համաձայնություն տար։ Պատգամավորը նախկին իշխանության նման լուծումն այնքան էլ ճկուն չի համարում։
Թե որոնք են այն ոլորտները, որտեղ իրականացված ներդրումները կարող են արդյունավետ համարել վարկային միջոցները ծախսելու առումով, Թունյանը հիշատակեց ՀՀ վարչապետի կողմից նշված ուղղությունները, այն է՝ ջրամբարների եւ ճանապարհների կառուցում։ «Ճանապարհների կառուցումն ինքնանպատակ չպետք է լինի։ Այսօր շատ դեպքեր ունենք, երբ լուրջ ներդրումային ծրագրերը չեն կատարվում զուտ այն պատճառով, որ այդտեղ ոչ ճանապարհ կա, ոչ ջրագիծ, ոչ էլ էլեկտրականություն։ Մինչեւ այդ ենթակառուցվածքները չլինեն, որքան էլ լավ պայմաններ առաջարկենք, ներդրողները չեն գա։ Դրա համար պետք է ամեն ինչը կշռադատել, հասկանալ օգուտն ու վնասը երկարաժամկետ առումով։ Օդի մեջ ծրագիր կազմելն ու իրականացնելը միանշանակ սխալ է, եւ չեմ կարծում, որ մենք այդ ճանապարհով ենք գնալու»,–ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ թերահավատություն կար տնտեսական հեղափոխության հետ կապված, բայց նախօրեին ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ արձանագրվեց, որ, օրինակ, ՀԴՄ—ների մասով հասարակությունն արձագանքել է երկրի ղեկավարի կոչին։ Խնդիրը հանրության հետ արդյունավետ երկխոսության մեջ է, որպեսզի կառավարության նախաձեռնությունները նախ հասկանալի լինեն, ապա նաեւ արդյունավետ կյանքի կոչվեն։ Այդ առումով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հասարակությունն ավելի լավ արձագանքի նման նախաձեռնություններին։
Թունյանի խոսքով, եթե 12.5 մլն ավելի տրված ՀԴՄ—ն վերածում ենք տոկոսային հարաբերակցության, ապա մոտ 30 տոկոսի աճ է ստացվում, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Բնականաբար, լայն արձագանքը պայմանավորված է կառավարության նկատմամբ վստահության բարձր մակարդակով։ Եթե այն կա, ապա նման կոչերն անարձագանք չեն մնում, հակառակ դեպքում դրանք չեն աշխատում։ Համակարգն ավելի լավ աշխատեցնելու համար պատգամավորը կարեւորում է առեւտրի ամբողջ շղթայի կարգավորումը։ «ՀԴՄ կտրոն չտրամադրելը ոչ միայն այն պատճառով է, որ մարդիկ ուզում են ստվերում մնալ կամ խրոնիկ ստվերային են, այլ իրենք խնդիրներ ունեն իրենց ծախսերը փաստաթղթավորելու հետ կապված։ Այդ առումով հենց սահմանից պետք է լուծվի խնդիրների մեծ մասը»,–ասաց նա։ Որպես օրինակ բերեց այն, որ երբ տնտեսավարողը որեւէ ապրանք է վաճառում, ու եթե նա այդ ապրանքի համար ստացել է փաստաթուղթ, այսինքն՝ երեւացել է, որ այդ ապրանքը մուտք է գործել խանութ, ապա, բնականաբար, պետք է նաեւ ցույց տա, որ այդ ապրանքն իր մոտից դուրս է գալիս։ Չի կարող ամբողջությամբ ապրանքը խոտանվել կամ նվիրաբերվել ինչ—որ մեկին, հետեւաբար եթե մենք լուծում ենք խոշոր տնտեսավարողների կամ մեծածախ վաճառողների կողմից փաստաթուղթ տրամադրելու խնդիրը, ապա ինքնաբերաբար դա կհանգեցնի նաեւ փոքր տնտեսավարողների կողմից ՀԴՄ—ներ տրամադրելու խնդրի կարգավորմանը։
Այն հարցին, թե արդյոք ծանրաբեռնվածություն չկա՞ տնտեսավարողների համար թղթաբանության մասով, Թունյանը պարզաբանեց, որ, ընդհակառակը, օրենքի տառին հետեւելը կարող է տնտեսավարողներին ազատել խնդրահարույց իրավիճակներից. «Միգուցե տվյալ պահին թղթաբանությունը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կարող է թվալ, բայց հետագայում խնդիրներից խուսափելու համար հաստատ պետք է գալու։ Երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է ձգտենք այնպիսի իրավիճակի, երբ հարկային համակարգն այնքան պարզ կլինի, այդ թվում նաեւ ԱԱՀ—ի դաշտում աշխատելն այնքան պարզեցված, որ բիզնեսի մոտ մոտիվացիա չի առաջանա մնալ շրջանառության հարկի ռեժիմի մեջ»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

08-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO