Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ավելի հաստատակամ Եվրամիություն անկայուն աշխարհում

Մեծ պետությունների միջեւ աճող մրցակցության կարեւորության վերաբերյալ անցյալ տարի հնչեցված կանխատեսումները մինչ օրս մեր ականջներում են։
Բացի այդ, գնալով մեծանում է մեզ համար կարեւոր նշանակության ռազմավարական միջավայրի անկանխատեսելիությունը։ Այժմ մեծ պետությունները բացահայտ վիճարկում են կանոնահենք միջազգային կարգը եւ ձգտում են խթանել աշխարհակարգի այլընտրանքային տեսլականներ՝ ազդեցության ոլորտների բաժանված։ Աշխարհաքաղաքական մրցակցությունն առաջ է բերում լարվածություն եւ տագնապազանգ հնչեցնում նոր՝ «Տարածման դարաշրջանի» նկատմամբ, որը հղի է խորանալու եւ անշրջելի ռազմական առճակատման վերածվելու վտանգով։ Կլիմայի փոփոխությունը դառնում է գոյապահպանական սպառնալիք, իսկ կիբեռ տարածությունը եւ ապատեղեկատվական քարոզարշավները 21—րդ դարի նոր զինատեսակներ են։
Եվրամիության արձագանքը պարզ է. մարտահրավերները կարելի է հաղթահարել բացառապես բազմավեկտոր մոտեցմամբ։ Եթե միավորված լինենք, ապա միասնաբար մեր տրամադրության տակ ունենք ապագայի աշխարհակարգը ձեւավորելու համար անհրաժեշտ գործիքակազմ եւ քաղաքական կշիռ։ Այդ է պատճառը, որ միջազգային համագործակցությունից եւ գլոբալ գործընկերություններից նահանջելու փոխարեն, Եվրոպական միությունն ավելի ամրապնդում է գործընկերների հետ միասին գլոբալ մարտահրավերներին դիմակայելու իր հանձնառությունը, օրինակ՝ «Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի», Իրանի հետ «Միջուկային զենքի չտարածման գործողությունների համապարփակ ծրագրի», «2030թ՝ Կայուն զարգացման օրակարգի», Ասիայի եւ Եվրոպայի միջեւ փոխգործակցության եւ ԱՀԿ բարեփոխումների վերաբերյալ ԵՄ ռազմավարությունների միջոցով։
Այս համաձայնագրերի իրականացումն ըստ էության հեշտ չէ։ Այնդուհանդերձ, մենք համոզված ենք, որ դրանք ավելի խաղաղ, բարեկեցիկ եւ անվտանգ գլոբալ միջավայր ապահովելու լավագույն միջոցներն են, առավել եւս, երբ ինքնին պարզ է, որ ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն լուծել այդ մարտահրավերները։ Ես համոզված եմ, որ սա է ճիշտ մոտեցումը, եւ այդ է վկայում այն փաստը, որ մեր գործընկերները, ինչպես երբեւէ, պահանջում են «եվրոպական գործողություն»։
Յուրաքանչյուր պատեհ առիթով անհրաժեշտ է դառնում ոչ միայն սահմանել ընդհանուր լուծումները ընդհանուր խնդիրների համար, այլեւ այդ լուծումները փոխարինել գործողություններով։ Ուստի, Եվրոպական միությունը ներդրումներ է կատարում՝ ընդլայնելով միջազգային համագործակցությունը եւ գործընկերությունները, առաջին հերթին՝ ՆԱՏՕ—ի, ՄԱԿ—ի, ինչպես նաեւ տարածաշրջանային այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Աֆրիկյան միությունը եւ ՀԱՊԱ—ն։ Եվրամիության, Աֆրիկյան միության եւ ՄԱԿ—ի միջեւ եռակողմ համագործակցությունն ընդհանուր մարտահրավերների, օրինակ՝ միգրացիայի շուրջ, վկայում է, որ բազմավեկտոր լուծումները կարող են նպաստել անվտանգության, կայունության եւ բարեկեցության բարձրացմանը։
Օրինակ՝ վերջին՝ ՄԱԿ—ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) Գլոբալ տաքացման մասին հատուկ զեկույցը նախազգուշացնում էր այն մասին, որ անհրաժեշտ է հրատապ գործողություն իրականացնել կլիմայի փոփոխության ուղղությամբ։ Այդ տրամաբանությամբ էր առաջնորդվում ԵՄ—ն Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության վերաբերյալ կոնֆերասի (COP 24) հաջող արդյունքներն ապահովելու ուղղությամբ անխոնջ ջանքեր ներդնելիս։ Սեփական օրինակով Եվրամիությունը 2030 թվականի իր հավակնոտ հանձնառությունները կվերածի կոնկրետ գործողությունների։ Այդ հարցը հստակեցվել է Եվրամիության կողմից 2018 թվականի հունիսին կազմակերպված Կլիմայի եւ անվտանգության բարձր մակարդակի միջոցառման ընթացքում։
Անվտանգության ոլորտում Եվրամիությունը շարունակում է հաստատել իր՝ որպես անվտանգության մատակարարի դերակատարությունը։ Այն ոչ միայն ակտիվացնում է ահաբեկչության, ատելության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը միության ներսում, այլեւ զուգահեռաբար ներգրավված է 16 ճգնաժամային կառավարման առաքելություններում, որը ներառում է շուրջ 4000 տղամարդկանց եւ կանանց գործունեության համակարգում։ ԵՄ—ն շարունակում է միջազգային անվտանգության ամրապնդումն իր հարեւանության տարածքում եւ անդին. այն աջակցում է կարողությունների զարգացմանը Մալիում, Նիգերում եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացմանը Իրաքում, ծովահենների դեմ պայքարին Սոմալիի ծովափնյա տարածքներում եւ բռնության վերականգնման կանխարգելմանը Վրաստանում։ Բացի այդ՝ ԵՄ—ն ապահովում է շարունակական ներգրավվածություն աշխարհի ավելի քան 40 միջնորդական գործողություններում՝ Կոլումբիայից մինչեւ Եմեն եւ Ֆիլիպիններ, որը ամրապնդվում է ֆինանսական աջակցությամբ, քանի որ Եվրամիությունը մնում է զարգացմանն ուղղված աջակցության եւ մարդասիրական օգնության առաջատար դոնորը։
Եվրոպան մեծ պատասխանատվություն է ստանձնում իր սեփական անվտանգության համար, ուստի առաջին պլան են մղվում Եվրոպայի ռազմավարական ինքնավարության շուրջ քննարկումները՝ տեղիք տալով վիճաբանության։ Այդուհանդերձ՝ այդ վիճաբանության էությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում եվրոպացիները պետք է կարողանան պաշտպանել սեփական շահերը, պահապան լինել համաեվրոպական արժեքներին, եւ միաժամանակ՝ ունակ լինել գործելու։ Մենք ձգտում ենք համագործակցել երրորդ երկրների հետ՝ սեփական պայմաններով։
Այս առումով մեր մշտական համակարգված համագործակցության (PESCO) միջոցով թափ ենք հաղորդել համատեղ ռազմական կարողությունների զարգացմանը, Եվրոպական պաշտպանության հիմնադրամի միջոցով կմեծացնենք համատեղ ներդրումների ծավալները։ Մենք նաեւ օպտիմալացնում ենք ռազմական հրամանատարական կառուցվածքը եւ արդեն համաձայնություն ունենք քաղաքացիական ճգնաժամերի կառավարման ամրապնդման շուրջ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Այս նախաձեռնություններն ինքնին կնպաստեն ՆԱՏՕ—ում եվրոպական հենասյունի ամրապնդմանը եւ Եվրոպական միության հավաքական պաշտպանությանը։
Պատասխանատվության մեծացման հետ անհրաժեշտություն է առաջանում կայունության ու դիմակայության հզորացման այնպիսի՝ մեզ համար վճռորոշ ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տարածաշրջանները, ենթակառուցվածքները եւ այլն։ Մենք՝ եվրոպացիներս, չենք կարող համակերպվել հիբրիդային եւ կիբեռ հարձակումային միջամտության եւ ապակայունացման հետ։ Հետեւաբար, մեր ուշադրության կենտրոնում մնում են կիբեռանվտանգության կարողությունների ամրապնդումը, տվյալների պաշտպանությունը եւ ապատեղեկատվություն պարունակող սպառնալիքը, որին մենք անդրադառնում ենք վերջերս ընդունված գործողությունների ծրագրի միջոցով։
Մեզ անհրաժեշտ է նաեւ լրացուցիչ զգոնություն, որպեսզի պահպանենք չտարածման ոլորտի նվաճումները, ինչպիսիք են Միացյալ Նահանգներ—ԽՍՀՄ միջին եւ մոտ հեռավորության միջուկային ուժերի մասին պայմանագիրը (INF պայմանագիր) կամ Իրանի հետ միջուկային գործարքը, քանի որ մեր անվտանգության առումով ցածր նշաձողը շատ բարձր է դրված։ Գոյություն ունեցող ճարտարապետության ապամոնտաժումը մեզ համար չի կարող լինել մեկնարկային, մենք չենք կարող սկսել զրոյական մակարդակից։
Մենք՝ եվրոպացիներս, գործում ենք բոլոր մակարդակներում՝ նպաստելով գոյություն ունեցող պայմանագրերի համընդհանրացմանը եւ իրականացմանը, օրինակ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, Բալիստիկ հրթիռների տարածման դեմ Հաագայի վարքագծի կանոնակարգը։ Մենք նաեւ ձգտում ենք նպաստել փորձարկումների համապարփակ պայմանագրի վավերացմանը, որը կարող է կարեւոր դեր կատարել, երբ գործ ունենք Հյուսիսային Կորեայի ամբողջական, հաստատուն եւ անդառնալի անջատողականության հետ։
Պատասխանատվությունների մեծացումը չի սահմանափակվում պաշտպանական հարցերով։ Անվտանգությունն այսօր վերաբերում է նաեւ տնտեսական անվտանգությանը։ Այս հասկացության մեջ ներառվում է եվրոյի ռազմավարական նշանակությունը, եւ այն, որ անհրաժեշտ է ապահովել միասնական արժույթի լիարժեք դերակատարությունը միջազգային ասպարեզում։ Եվրոյի միջազգային դերի խթանումը Եվրոպայի կողմից բաց, բազմակողմ եւ կանոնահենք գլոբալ տնտեսության հանձնառության բաղադրիչ է։ Պատժամիջոցների արտատարածաշրջանային հետեւանքները մարտահրավեր են նետում նաեւ Եվրամիության սեփական քաղաքական պարտավորություններին հետամուտ լինելու կարողությանը։ Այս համատեքստում մենք զարգացնում ենք մեխանիզմներ, որոնք պետք է օժանդակեն, պաշտպանեն եւ խրախուսեն արտերկրում օրինական գործունեություն ծավալող տնտեսավարողներին։
Մենք՝ որպես եվրոպացիներ, չենք կարող թույլ տալ մեզ ժամանակի կորուստ կամ նորարարությամբ զիջել մյուսներին։ Մեզ անհրաժեշտ է արդիականացնել մոտեցումները եւ էլ ավելի մեծ ակտիվությամբ փոխգործակցել նոր դերակատարների հետ՝ տեխնոլոգիաների, արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության խաչմերուկում։ Այդ է պատճառը, որ ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից մեկնարկ է տրվել գլոբալ տեխնոլոգիական հարթակին, որի կազմում են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ՝ հավաստիացնելով, որ միջազգային էթիկան եւ կանոնները կարող են համընթաց քայլել մարդկային հնարամտության հետ։ Այս հնարավորություններից օգտվելու համար մեզ անհրաժեշտ է նաեւ լուրջ վերաբերվել անվտանգության հնարավոր հետեւանքներին, որից բխում է արհեստական բանականության մասին Եվրահանձնաժողովի վերջին հաղորդակցությունը։
Վերոշարադրյալից բխում է, որ նորմերի վրա հիմնված բազմակողմ համագործակցության օժանդակությունը եւ եվրոպական ռազմավարական ինքնավարության ընդլայնումն ընդհանուր առմամբ իրար չեն հակասում։ Եթե մենք բարձրացնենք դիմադրողականությունը նոր ռիսկերի նկատմամբ, ապա Եվրամիությունն իր դերակատարությունը կունենա բազմակողմ աշխարհակարգի հզորացման տեսանկյունից եւ կդառնա այն ուժը, որի հետ պետք է հաշվի նստել որպես անկայուն աշխարհի կայուն դերակատարի։
Հելգա ՄԱՐԻԱ ՇՄԻԴ
Եվրոպական միության արտաքին գործերի
ծառայության գլխավոր քարտուղար

* Այս հոդվածի բնօրինակը լույս է տեսել «The Security Times» թերթում

08-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO