Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի քարոզչամեքենայի ձողը կքանդվի

Երբ Արցախը դառնա լիարժեք բանակցային կողմ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շատ չի ուշանա։ «Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ շատ չի ուշանա»,–երեկ կառավարությունում նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Իսկ ԱԳՆ—ի կողմից տարվող աշխատանքի մասին էլ նշեց՝ «աշխատանքն ամենօրյա է»։
Ընդհանրապես ի՞նչ վիճակում է հիմա ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը շեշտեց, որ հայկական կողմերը շահագրգիռ են, որ լինեն արդյունավետ բանակցություններ. «Այն, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, խոսում է հենց այն մասին, որ հայկական կողմերը շահագրգիռ են, որ լինեն արդյունավետ բանակցություններ, այլ ոչ թե բանակցություններ բանակցությունների համար։ Իսկ քանի դեռ Ադրբեջանը դիմակայում է Արցախի՝ բանակցային սեղան վերադարձին, ուրեմն նա չի ցանկանում հարցի կարգավորում»։
Ըստ բանախոսի, Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ Արցախի մասնակցությունը պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ։ Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, եւ ինքն ամեն գնով ձգտելու է, որ դա չլինի։ «Որովհետեւ ճիշտ այն պահից, երբ ԼՂՀ—ն՝ որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցային սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասած, ձողը քանդվում է»,–հայտնեց Շ. Քոչարյանը։
Հասկանալի է՝ Ադրբեջանը դիմադրելու է։ Ի՞նչ ենք անելու մենք։ «Ադրբեջանը դիմադրելու է, բայց մենք էլ պետք է հետեւողական լինենք, որ դա, այդ թվում՝ միջազգային հանրության ջանքերով պարտադրվի Ադրբեջանին»,–ի պատասխան համառոտեց ԱԳ նախարարի տեղակալը։ Նա միաժամանակ հավելեց, որ անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը. «Իսկ հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»։
Գանք Եվրոպական միության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցով բանակցային ֆորմատը չպետք է փոփոխությունների ենթարկվի։ Շավարշ Քոչարյանը նկատեց. «Ֆորմատը տարբեր կերպ կարելի է հասկանալ։ Մի բան է, երբ խոսում է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահության ֆորմատ փոխելու եւ այլ պետություններ ներգրավելու մասին։ Սա էլ է փոփոխություն։ Այդ առումով մեր դիրքորոշումն այն է, որ ֆորմատը չպետք է փոփոխվի»։
Միաժամանակ ընդգծեց, որ ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցություններին ֆորմատի փոփոխություն չէ։ Համանախագահները միշտ հաշվի են նստել Ստեփանակերտի կարծիքի հետ, եղել են նաեւ այցեր։ «Այժմ խոսքն այն մասին է, որ դա չլինի անուղղակի, միջնորդված։ Մեր տեսակետից դա ֆորմատի փոփոխություն չէ»,–հավելեց փոխարտգործնախարարը։
Նա անդրադարձավ նաեւ այն քննադատություններին, որ նոր կառավարությունը հրաժարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից. «Այդպիսի բան երբեւիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է այդ պայմանավորվածություններից։ Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են։ Այս պահին ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում, բայց պայմանավորվածություններից հրաժարվել չկա»։
Ի դեպ, օրակարգում է նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացը, սակայն դա չի իրագործվում ադրբեջանական կողմի պատճառով։
Հարց է ծագում՝ այդ պարագայում ինչո՞ւ են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը հանդիպումներ ունենում Ադրբեջանի իրենց գործընկերների հետ։ «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ առ այսօր հանդիպումներն ուղղված էին նաեւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը»,–եզրափակեց Շավարշ Քոչարյանը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

08-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO