Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Թատրոնների ու ՊՈԱԿ-ների հարցը դեռ պարզ չէ

Կոնկրետ քայլերը կորոշվեն վերլուծություններից հետո

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մշակույթի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկում է մի շարք թատրոններ եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություն լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել։ Ինչը, հասկանալի պատճառներով, դժգոհության ալիք էր բարձրացրել։ Ի վերջո՝ ի՞նչ է լինելու։
Կառավարության երեկվա նիստից հետո մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե արտահոսք է եղել, ինչ—որ մեկը դուրս է հանել տեղեկանքը եւ լրատվամիջոցներին է տվել։ «Դա առաջացրել է արհեստական մեծ աղմուկ»,—ասաց նա։
Լրագրողները տարակուսեցին՝ արհեստակա՞ն է դա։ «Դա եղել է տեղեկանք, ոչ թե որոշում։ Դա մեր աշխատանքն է»,– պարզաբանեց բանախոսը։ Միաժամանակ հավելեց, որ ինքն այդ որոշումները «քմածին ձեւով կամ կամայականորեն ու միայնակ չի կայացնում. «ՊՈԱԿ—նորի հետ կապվածը որոշում չէր, այլ կար կառավարության հանձնարարական, իսկ արդյունավետության բարձրացման ու օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականներ ստացել են բոլորը»։
Հետո շարունակեց. «Բացի այդ՝ երբ տնօրեններն ասում են՝ մենք վիրավորված ենք, չեմ հասկանում՝ ինչու, դա մեր աշխատանքն է եղել։ Մենք նման հանձնարարականներ ստանում ենք ամեն օր։ Այս տեղեկանքը ընդամենը մեր վերլուծությունն է, որից հետո մենք կոնկրետ քայլերի պետք է դիմենք»։
Ի՞նչ քայլերի մասին է լինելու խոսքը։ Այդ պահին բանախոսը չհստակեցրեց՝ հայտնելով, թե պետք է այդ վերլուծությունների հիմամբ գործողությունների պլան կազմել, հաշվարկ անել, հստակեցնել անելիքները, ու սա պետք է անել ՊՈԱԿ—ների տնօրենների հետ խորհրդակցությամբ։
Այնուամենայնիվ, այս ընթացքում ի՞նչ է պարզ դարձել։ Նազենի Ղարիբյանն ասաց, թե այս ընթացքում պարզել է, որ տնօրենների բողոքը, կարծիքը դեռ չի արտահայտում ՊՈԱԿ—ի ամբողջ աշխատակազմի տեսակետը։ Ու, իր խոսքերով, 2—3 դեպք է պարզել, երբ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, բայց նրանց գործընկերներն իրեն ասել են, որ շատ ուրախ են։ Բայց թե որոնք են եղել այդ ՊՈԱԿ—ները, չնշեց։
Ի դեպ, Հայաստանի երգի պետական թատրոնի ղեկավարությունը վերջերս հայտարարել էր, որ իրենց հարցը լուծվել է, եւ իրենք ո՛չ լուծարվելու են եւ ո՛չ էլ մասնավորեցվելու խնդրի առաջ կանգնելու։ Սա, սակայն, չհաստատեց Նազենի Ղարիբյանը։ Եվ բառացի շեշտեց. «Ես դա չեմ հաստատում»։
Այդուհանդերձ՝ եւս մեկ անգամ ճշգրտենք. մշակույթի նախարարության հանձնարարականում սկզբունքը ո՞րն է եղել, ի՞նչ պետք է անել թատրոնները, ՊՈԱԿ—ները։ «Հանձնարարականում սկզբունքը այնպիսին է եղել, որ հարկավոր է համարձակ ձեւով ընտրությունը կատարել, սակայն, առաջնորդվել ոչ թե գումարի տնտեսման կամ կրճատումների, այլ պատասխանատվությունների համախմբման եւ գործունեության արդյունավետության բարձրացման սկզբունքով»,–Ն. Ղարիբյանի խոսքերն են։ Նա համոզված է, որ ՊՈԱԿ—ի օրենքը եւ կառուցվածքը «կոնկրետ խանգարում են շատերին, խանգարում հարստանալ, արդյունավետ գործունեություն ծավալել, մրցակցային դաշտում լինել»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

08-03-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO