Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Երկու բացառիկ համերգ

Իտալացի երաժիշտները հայկական բեմից կհնչեցնեն աշխարհահռչակ արտիստների գործեր

Հայաստան են ժամանել աշխարհահռչակ Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին եւ ճանաչված ակորդեոնահար Սիմոնե Զանկինին։ Երաժիշտները վաղը երեկոյան Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարեն «Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգային ծրագրի բացումը։
Հայ երաժշտասերներն առաջին անգամ առիթ կունենան վայելելու հանրահայտ լիվերպուլյան քառյակի մի շարք սիրված ստեղծագործությունների մշակումները՝ կամերային նվագախմբի եւ սաքսաֆոնի համար։ Հաջորդ համերգը կկայանա մարտի 13—ին, որի ժամանակ Ֆեդերիկո Մոնդելչին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես դիրիժոր, իսկ երեկոյի մենակատարը կլինի Սիմոնե Զանկինին։ Կկատարեն Բախի, Պիացոլայի, Գալիանոյի, Իորիոյի գործերը։
Այս առիթով երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախկինում Մոնդելչիի հետ իրականացրած նախագծի օրինակի վրա է հիմնված այս համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչելու են ե՛ւ «Բիթլզ», ե՛ւ իտալական կինոերաժշտություն, ե՛ւ հայկական երաժշտություն։ Նա նշեց, որ նախագծի գաղափարը կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանինն է։ «Ինքնատիպ ծրագրեր են։ Սիմոնեն առաջին անգամ է Հայաստանում, Մոնդելչին բազմիցս ելույթ է ունեցել նվագախմբի հետ, եթե չեմ սխալվում՝ 6—րդ անգամն է»,–տեղեկացրեց Նազարյանը։ «Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Այն շատ գեղեցիկ երկիր է, շատ եմ սիրում։ Այս անգամ եկել եմ իմ ընկեր Սիմոնե Զանկինիի հետ։ Միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել՝ սաքսոֆոնի եւ ակորդեոնի համադրությամբ։ Առաջին համերգին կհնչեն «Բիթլզի» ստեղծագործությունները, ինչպես նաեւ Բաբաջանյան, Թարիվերդիեւ, Մորիկոնե։ Վերջում էլ Վահան Մարտիրոսյանի հետ կներկայացնենք ակորդեոնահար Սիմոնե Զանկինին»,–նշեց Մոնդելչին։ Նա նաեւ շեշտեց, որ շատ է սիրում հայկական երաժշտությունն ու հայ կոմպոզիտորներին՝ համարելով նրանց ինքնատիպ։ Իրեն մասնավորապես գրավում է մեր երաժշտության հոգեւոր առաձնահատկությունը, եղել է հայկական եկեղեցում, լսել նաեւ հոգեւոր երաժշտություն։ Սիմոնե Զանկինին իր խոսքում ասաց, որ մեծ ոգեւորությամբ է նվագելու ու հետաքրքրությամբ հետեւելու է այն ամենին, ինչ կկատարվի դահլիճում։ «Ինձ ասել են, որ հայ ունկնդիրը շատ ջերմ է, ուզում եմ ինքս տեսնել այդ ամենը»,–ասաց ակորդեոնահարը։ Իտալացի արտիստը կարեւորեց հայկական երաժշտության խորությունը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO