Վարչապետը մասնակցել է ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանի գրքի շնորհանդեսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Զանգակ» գրատանը ներկա է գտնվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Գոռ Գեւորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981—1991)» գրքի շնորհանդեսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհանդեսին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա էլ Դին Բահգատ Դիսուկին, գիտական հանրույթի ներկայացուցիչներ, ուսանողներ։
Իր հեղինակած գրքի առաջին օրինակը ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը նվիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գրքի շնորհանդեսին մասնակցելու համար՝ նշելով, որ դրանով իսկ ընդգծվում է վարչապետի կողմից ընթերցանությանը եւ ընդհանրապես գրքի հանրայնացմանը տրվող կարեւորությունը։
Ելույթներ են ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելիքյանը, «Զանգակ» գրատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, արեւելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը։ 12-03-2019
|

փակել >>
|