Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ԱՅԼՔ...


Փոխհատուցման սկզբունքից անցում կանխարգելման սկզբունքի

Հարցազրույց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ

ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձում է ամբողջ բնապահպանական քաղաքականությունը վերափոխել եւ փոխհատուցման սկզբունքից անցնել կանխարգելման սկզբունքի։
Մեզ հետ զրույցում՝ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց գերատեսչության առջեւ դրված գերակա խնդիրները, խոսեց հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի կառավարման, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունների եւ այլնի մասին։
–Պարոն Գրիգորյան, որո՞նք են 2019 թվականին բնապահպանության նախարարության առջեւ դրված գերակա խնդիրները։
–Այս պահին կարեւոր ենք համարում բնության հատուկ պահպանվող տարածքների եւ անտառների պահպանության մակարդակի բարձրացումը։ Պետք է նաեւ քարտեզագրենք այդ բոլոր տարածքներն, ու կադաստրային վկայականներ տրվեն։ Գերակա ենք համարում հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության կարգավորումը, քանի որ հանքարդյունաբերության տարբեր փուլերի հետ կապված բացեր կան։ Դրանք էլ իրենց հերթին հնարավորություն չեն տալիս գնահատել բոլոր ռիսկերը։ Գերակա խնդիրներից եւ մեր անելիքներից ինձ համար 142 կետ եմ առանձնացրել։ Օրինակ՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատում իրականացնող անձանց ատեստավորում, անտառների պահպանության ժամանակ անտառային ճանապարհների վրա հսկողության կենտրոնացում եւ այլն։ Մեկ բառով, եթե փորձեմ ասել, ապա ամբողջ բնապահպանական քաղաքականությունը փորձում ենք վերափոխել եւ փոխհատուցման սկզբունքից անցնել կանխարգելման սկզբունքի։ Մինչ այժմ ինչ—որ բան օգտագործվում կամ աղտոտվում էր, եւ դրա համար վճարում էին։ Կանխարգելման սկզբունքը ենթադրում է, որ ուղղակի պետք է նվազագույնի հասցվեն աղտոտումների բոլոր հնարավոր տեսակները։ Այսինքն՝ ոչ թե մարդը ծառը կտրի ու տուգանք վճարի դրա համար, այլ ուղղակի ծառը չկտրի։
–Ինչպիսի՞ նոր համակարգեր եք պատրաստվում ներդնել։
–Այս պահին ստեղծում ենք մեր կողմից տրվող լիցենզիաների, թույլտվությունների, հաշվետվությունների, համաձայնությունների օնլայն համակարգ։ Շուտով կավարտենք որսորդական եւ ձկնորսական թույլտվությունների տրամադրման օնլայն հարթակը, ինչի միջոցով էլ կնվազեցվեն բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Ստեղծում ենք նաեւ կենտրոնացված տեսահսկման համակարգ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, Արփի լճում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում։ Սերվերներն արդեն իսկ գնված են։ Այսպիսով, ամեն պահի հնարավորություն կունենանք հսկել, թե ինչ իրավիճակ է տիրում տվյալ տարածքում։ Հաջորդ փուլում կդրվի մուտք եւ ելք լինող կետերի ավտոմատ համակարգ, եւ մարդիկ ֆիզիկապես չեն կարողանա ուղղակի ինչ—որ տեղ մտնել՝ ապօրինի ծառերը հատելու համար։ Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս շատ ավելի արդյունավետ վերահսկել։ Այդ ամենը կառավարելու հնարավորություն է ստեղծվում նաեւ տիեզերական պատկերների միջոցով։
–Տիեզերական պատկերների միջոցով վերահսկումն ու կառավարումը որքանո՞վ են արդյունավետ, օրինակ, ծառահատումներն անմիջապես ֆիքսելու համար։
–Տիեզերական պատկերների միջոցով հսկումը թույլ է տալիս նկատել անգամ մեկ ծառի նվազումը։ Տիեզերական պատկերներով մենք տարբեր պարբերականությամբ նկարահանում ենք անտառային տարածքները։ Փոփոխությունը տեսնում ենք ընդհուպ մինչեւ 1, 2, 3 ծառի դեպքում, քանի որ ծրագիրը հնարավորություն է տալիս նաեւ հաշվել ողջ տարածքի փոփոխությունը։
–Բնապահպանության նախարարությունը մշտապես ծրագրեր է իրականացրել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են KfW—ը, WWF—ը, ԵՄ—ն եւ այլն։ Այս տարի տվյալ կառույցների հետ ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրագործել։ Կա՞ն արդյոք նոր միջազգային կառույցներ, որոնց հետ պատրաստվում եք առաջիկայում աշխատել։
–Փոխըմբռնման հուշագրեր նախատեսվում են Եվրոպական միության գրեթե բոլոր երկրների հետ, ինչպես նաեւ Ճապոնիայի, Չինաստանի, արաբական տարբեր երկրների հետ։ Այս տարի հունվարին մենք արդեն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ստորագրել ենք հուշագիր ու այս պահին քննարկում ենք Չինաստանի եւ Ճապոնիայի հետ։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շատ արդյունավետ է։ 2018 թվականին մենք ստացել ենք 20 մլրդ ՀՀ դրամ կամ 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհներ KfW—ի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայական հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների կողմից։ 2019 թվականի հունվարին Երեւան քաղաքի վերաբերյալ ծրագրային մի առաջարկ ենք ներկայացրել, որը մոտ 6,3 մլն ԱՄՆ դոլար է։ Դրա շրջանակում նախատեսում ենք մոտ 300 հա անտառածածկ տարածք եւ 100 հա—ից ավելի անտառապաշտպան շերտեր ստեղծել Երեւանի Նուբարաշեն, Շենգավիթ, Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջաններում։ Կարծում եմ այդ ծրագրի շրջանակում կստեղծվեն էլեկտրոմոբիլների սպասարկման տեխնիկական հնարավորություններ։ Ծրագրի ավարտին Երեւանում կունենանք բավականին շոշափելի փոփոխություններ։
–Դուք կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ ասացիք, որ ոռոգման նորմերը եւ սուբսիդավորման համակարգերը համահունչ չեն այսօրվա իրականությանը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ հարցը պարզելու համար։
–Մինչ այժմ բոլոր նորմերը հաշվարկված են եղել բոլորովին այլ կլիմայական պայմանների համար։ Ըստ բազմամյա դիտարկումների՝ Հայաստանում կլիմայի ջերմաստիճանը արդեն 1,23 աստիճանով բարձրացել է։ Այսպիսով, փորձել ջրօգտագործում կամ ոռոգում իրականացնել նախկին պայմաններով՝ իրատեսական չէ։ Արարատյան դաշտի ջրերի գերօգտագործման հետեւանքով հողի խոնավության մակարդակն իջել է, եւ այնտեղ լրացուցիչ ջուր է պետք, որպեսզի հողը կարողանա ոռոգման համար անհրաժեշտ պահանջները բավարարել։ Մենք մեծ սուբսիդիաներ ենք տալիս ջրի ծախսի փոխհատուցման համար, սակայն առավել նպատակահարմար է սուբսիդիաներն ուղղել ավելի ջրախնայող տեխնոլոգիաների խրախուսմանը, օրինակ՝ կաթիլային կամ նմանատիպ այլ համակարգերին։ Այժմ կարեւոր է, որ որոշվի հստակ ջրային քաղաքականությունը։ Ունենք տարեկան 7—8 մլրդ խ/մ մակերեւութային ձեւավորվող ջուր, որը պետք է մաքսիմալ ծառայեցվի Հայաստանին։
–Ինչպե՞ս է իրականացվելու Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ պահպանությունը։
–Օրենսդրությամբ, ինչպես նաեւ Սեւանի ծրագրով կա հստակ ուղենիշ, որ առնվազն 1903,5 մ + 1,5 մ պետք է ջուրը բարձրանա, որպեսզի իր որակական հատկանիշները չկորցնի։ Կա սառը ջրի որոշակի շերտ, որն անհրաժեշտ է, որպեսզի ջուրը «չծաղկի», ինչպես եղավ 2018 թվականին։ Ջուրը քանակական ավելացնելու դեպքում լուծվում է նաեւ որակական խնդիրը։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր ռիսկերը, այսինքն՝ ջուրը Սեւանում ավելացնելու եւ մակարդակը բարձրացնելու հետեւողական քայլեր պետք է ձեռնարկենք։ Այս պահին անհրաժեշտ է մինչեւ 3,5 մ բարձրացնել։
–2019 թվականին նախատեսվո՞ւմ է արդյոք անտառածածկ տարածքների ընդլայնում, անտառապատում։ Եթե այո, ապա ՀՀ ո՞ր տարածքներում է իրականացվելու։
–Լինելու են մասսայական անտառապատումներ, եւ նախատեսվում են անտառվերականգնման աշխատանքներ։ Հիմնական անտառապատ տարածքները ՀՀ—ում Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերում են, եւ հենց այնտեղ են ամենաշատ ապօրինի անտառահատումները եղել, ինչի հետեւանքով բնությունը դեգրադացվել է։ Առաջինը հենց այնտեղ ենք փորձելու վերականգնել տարածքները։ Չենք պատրաստվում սահմանափակվել միայն անտառային տարածքներով, պետք է ընդգրկվեն նաեւ համայնքների տարածքները։ Մենք այդ ուղղությամբ այժմ աշխատում ենք սփյուռքի եւ միջազգային տարբեր կառույցների հետ։ Տարիներ առաջ պարտավորվել ենք կրկնապատկել Հայաստանի անտառային տարածքները մինչեւ 2050 թվականը։ Այս տարի բյուջեով մոտ 1 մլն ԱՄՆ դոլար գումար է հատկացվելու անտառների վերականգնման համար։ Զուգահեռ, դրամաշնորհային ծրագրերով առնվազն մի քանի անգամ ավելի մեծ անտառվերականգնում ենք նախատեսում, քան նախորդ տարիներին է եղել։ Մենք նաեւ աշխատում ենք ծառ տնկելու հետ կապված հեռախոսային հավելված մշակելու ուղղությամբ։ Ցանկացած մարդ, աշխարհի որ հատվածում էլ լինի, կարող է ծառ տնկել այնտեղ, որտեղ կցանկանա։ Օրինակ՝ Ֆրանսիայի մի քաղաքացի, ազգությամբ հայ, գուցե ցանկանա իր պապական տան տարածքում ծառ կամ ծառեր տնկել, եւ մենք հնարավորություն ենք տալիս այդ հավելվածի միջոցով իրականացնել այդ գործընթացը։
–Առաջիկայում կլինե՞ն հանքեր, որոնք կփակվեն։ Որո՞նք են դրանք։ Կառավարության ծրագրում նշված է, որ հանքերի ռեկուլտիվացիան իրականացվելու է ժամանակակից մեխանիզմների կիրառմամբ։ Ի՞նչ մեխանիզմի մասին է խոսքը։
–Տարբեր հանքերի վերաբերյալ մեր լիազորությունների շրջանակում որոշակի ուսումնասիրություններ են իրականացվել։ Գործող հանքերից 33—ի վերաբերյալ տեղեկություններ ենք հավաքել, որոնք, ըստ մեզ մոտ առկա տեղեկատվության, չեն համապատասխանում օրենսդրությանը։ Դիմել ենք այն մարմնին, որը պետք է վերջնական ստուգումներ իրականացնի, ինչի արդյունքում գուցե այդ 33 հանքերը զրկվեն լիցենզիաներից։ Կան ե՛ւ մետաղական, ե՛ւ ոչ մետաղական հանքեր։ Օրենսդրությունը հստակ դնում է այն պայմանները, որոնք պետք է իրականացվեն։ Օրինակ՝ եթե ստացել է բնապահպանական փորձաքննական եզրակացություն եւ մեկ տարի չի զբաղվել որեւէ գործունեությամբ, ապա կզրկվի իրենց թույլտվություններից։
Անցյալ տարի նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ իրականացրել ենք լքված եւ տիրազուրկ հանքերի պոչամբարների եւ հանքերի թափոնների կադաստրի ստեղծում։ Մենք այդպիսով հայտնաբերեցինք բոլոր այն տարածքները, որտեղ ռեկուլտիվացիայի կարիք կա, եւ այժմ աշխատում ենք մեր գործընկերների հետ։ ԵՄ—ի հետ մոտ 5 մլն եվրո դրամաշնորհ ստանալու նախնական համաձայնություն ունենք, եւս 2 միլիոն ԱՄՆ դոլարի համար բանակցում եք այլ գործընկերոջ հետ։ Այդ տարածքներից 13—ն ունեն առաջնային ռեկուլտիվացիայի կարիք։ Ռեկուլտիվացիան պետք է իրական լինի եւ ոչ թե մի երկու շերտ հողով ծածկվի, ու վերջ։ Պետք է այնպես անել, որպեսզի հետագայում տվյալ հատվածում այլ գործունեություն նույնպես հնարավոր լինի իրականացնել։ Ռեկուլտիվացիայի ժամանակակից մեխանիզմների մի քանի գործոն կա՝ կենսաբանական ռեկուլտիվացիայի մշակման կարգ, ռեկուլտիվացման համար վճարվող գումարների վերաբերյալ կարգավորումներ, քայլերի հերթականություն։
Վերջնական քայլը պետք է լինի այն, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում դառնա ժամանակավոր գործունեություն, ինչպես ամբողջ աշխարհում է։
–Վերջերս մշակվել է մի նախագիծ՝ համաձայն որի, սույն թվականի հուլիսի 1—ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, եւ 2020 թվականի հունվարի 1—ից կսահմանվի հատուկ հարկ։ Ի՞նչ նպատակի է ուղղված այս նախաձեռնությունը։
–Պլաստիկն ամբողջ աշխարհում դարձել է գլոբալ խնդիրներից մեկը։ Այն, վերածվելով միկրոպլաստիկի ծովերում ու օվկիանոսներում, մտնում է սննդային շղթայի մեջ։ Ես ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ընդգրկվում է այս գործընթացում։ Կարծում եմ՝ 20 րոպե օգտագործման համար հետագայում հարյուրավոր տարիներ ունենալ այդ պլաստիկը մեր կյանքում ճիշտ չէ։
–Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմը զարգացնելու համար։
–Ինտերակտիվ քարտեզներով մենք հիմա շատ հետաքրքիր պլատֆորմ ենք ստեղծում, ինչի շնորհիվ մարդիկ կկարողանան հատուկ արահետներով գնալ ու իրենց ճանապարհին հանդիպող տեսարժան վայրերի մասին տեղեկություններ ստանալ։ Այս տարի նախատեսում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների նոր բրենդավորում իրականացնել՝ սկսած լոգոներից։ Մենք չենք խրախուսում Խոսրովի անտառ արգելոցում մասսայական էկոտուրիզմը, քանի որ այն կենսաբազմազանության առումով աշխարհի ամենակարեւոր վայրերից է։ Այն կարող է լինել հետազոտական եւ գիտական տուրիզմի տեղ։ «Դիլիջան» ազգային պարկում, Արփի լճում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում մենք խրախուսում ենք էկոտուրիզմը։ Մոտ 2,9 մլն դոլարանոց ծրագրային առաջարկ ունենք թռչնադիտարկման վերաբերյալ։ Թռչնադիտարկումը կարող է Հայաստանի համար դառնալ տուրիզմի կարեւորագույն ուղղություններից մեկը։
Հարցազրույցը՝
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆԻ

12-03-2019





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO