Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԼՂՀ


Հեռուստառադիոազդանշանների հասանելիությունը կկազմի 98 տոկոս

Երեկ կայացած կառավարության նիստը նախագահել է ԱՀ նախագահը

Երեկ կայացած կառավարության նիստում, որ վարում էր նախագահ Բակո Սահակյանը, ի թիվս օրակարգում ներառված մի շարք հարցերի, հավանության է արժանացել պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող «Ընթացիկ նորոգման, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման ծրագրի» իրականացման կարգը։
Նոր փաստաթղթով կարգավորում են ծրագրով ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման, գյուղերի ճանապարհների սալապատման, շրջանի համայնքներին եւ բնակիչներին շինանյութերի տրամադրման, սանիտարական մաքրման եւ կանաչապատման, բարեկարգման, ջրամատակարարման համակարգերի պահպանման եւ շահագործման հետ կապված հարաբերությունները։ Ջրամատակարարման համակարգերի պահպանման եւ շահագործման ենթածրագիրն իրականացվում է համայնքների (բնակավայրերի) ջրամատակարարման համակարգերի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։ Ջրամատակարարման համակարգի շինարարության ավարտից հետո, այն կարող է շահագործման նպատակով հանձնվել շրջանի վարչակազմի ենթակայությամբ գործող կազմակերպությանը կամ համայնքին, որը կրում է տվյալ համակարգի հետագա պահպանման եւ սպասարկման պարտավորությունները՝ հավաքագրվող միջոցների հաշվին։ Ջրի մատակարարման սակագնի որոշ մասը կարող է սուբսիդավորվել շրջանի վարչակազմի կողմից՝ Արցախի Հանրապետության ֆինանսների բնագավառում լիազորված պետական մարմնի լիազորությամբ։ Ջրամատակարարման սակագները հաստատվում են ԱՀ ջրային օրենսգրքով սահմանված կարգով։
Արցախի Հանրապետության տնտեսական զարգացմանն ուղղված 2019 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցների ծրագիրը նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը, արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես՝ արտահանման տեսականու եւ շուկաների դիվերսիֆիկացման նպաստմանը, պետություն—մասնավոր հատված համագործակցության խորացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը, Արցախի Հանրապետության շրջաններում տնտեսական եւ ներդրումային ակտիվության բարձրացմանը։ Ծրագրով նախատեսվում են էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից 2019թ. իրականացվելիք միջոցառումները, դրանց նպատակները, իրագործման մեծանիզմները եւ ֆինանսավորման աղբյուրները։ Մասնավորապես ենթադրվում է՝ գործավար միջավայրի եւ արտադրական համալիրների զարգացում, աջակցում տեղական արտադրողներին, գովազդային ծառայությունների ձեռք բերում, տնտեսական համաժողովների եւ ցուցահանդեսների կազմակերպում, միջազգային համաժողովներին եւ ցուցահանդեսներին Արցախի մասնակցության ապահովում։
Կառավարությունը կողմ է քվեարկել 2019թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող թվային ձեւաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագրին։ Նշանակալի է հեռուստատեսության եւ ռադիոյի դերը պետության տեղեկատվական անվտանգության գործում։ Հաշվի առնելով երկրի բարդ տարածքի ռելիեֆը եւ այն, որ ստացիոնար հեռակայաններում տեղադրված հզոր DVB—T2 հաղորդակները չեն ապահովում հեռուստառադիոազդանշանների ընդունումը հանրապետության մի շարք համայնքներում, հեռուստառադիոազդանշանները հասանելի դարձնելու համար, «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերության եւ համապատասխան լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից տեղադրվել են համապատասխանաբար՝ թվով 38 եւ 27 լոկալ՝ DVB—S2 ձեւաչափի հաղորդակներ։
Նախագահ Բ. Սահակյանը նախարարին հանձնարարեց առանձնակի ուշադրություն դարձնել հեռարձակվող կայանների սպասարկման որակի բարձրացմանը եւ ապահովել հեռարձակման հասանելիությունը՝ սահմանամերձ հեռավոր բնակավայրերում, մասնավորապես՝ Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում։
Նախագահի առաջարկությամբ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրեց գարնանացանի նախապատրաստման միջոցառումների ծրագիրը եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նրա տեղեկացմամբ, հողի սեփականատերերից եւ վարձակալներից աննախադեպ, ռեկորդային հայտեր են ստացվում։ Պետական աջակցությամբ շուրջ 19 հազար հեկտար գարնան մշակաբույսերի ցանք է նախատեսվում իրականացնել։ Ողջունելի են նաեւ պտղատու նոր այգիների, մասնավորապես՝ նռան այգիների հիմնադրման վերաբերյալ հողագործների ցանկությունները։ Գրեթե 500 հեկտարով կընդլայնվեն այգիները։ Նախարարը հավելեց, որ տնկարաններում ավելի քան 450 հազար մատղաշ տնկիներ են աճեցվել, եւ անհատույց կտրամադրվեն հայտեր ներկայացրած համայնքներին։ Ըստ որում, Ժ. Միրզոյանը հավելեց, որ «նախարարության մասնագետների կողմից վերահսկվելու է նոր այգիների հիմնադրման գործընթացը, որպեսզի տնկիները գլխավորապես հողին պահ տրվեն՝ հաշվի առնելով խոնավության աստիճանը»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

12-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO