Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՇԽԱՐՀ


Կստորագրվի՞ Իրան-Իրաք խաղաղության համաձայնագիր

Մարտի 11-13-ը Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի եւ վարչապետ Ադել Աբդուլ Մեհդիի հրավերով եռօրյա պաշտոնական այցով այդ երկրում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որին ուղեկցում է բարձրաստիճան պատվիակություն, ինչպես նաեւ գործարարներից կազմված մի մեծ խումբ։ Այցի նախօրեին Բաղդադում Իրանի եւ Իրաքի ԱԳ նախարարներ Մոհամեդ Ջավադ Զարի ֆի, Մոհամեդ Ալի ալ Հաքիմի, Թեհրանում ու Բաղդադում Իրաքի ու Իրանի դեսպանների մասնակցությումբ տեղի է ունեցել փորձագիտական նիստ, որտեղ քննարկվել են Ռոհանիի այցի օրակարգի առանցքային եւ կարեւոր հարցեր, որոնց շուրջ, ըստ իրանական ԶԼՄ—ների, կողմերի միջեւ լուրջ համաձայնություններ են արձանագրվել։ Իրանի նախագահի այցը խիստ կարեւորվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, Իրանի դեմ ԱՄՆ—ի կիրառած սահմանափակումները, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ երկու երկրերի փոխհարաբերությունների վրա, մանավանդ չի բացառվում, որ Վաշինգտոնն Իրանից ներկրվող գազի առնչությամբ ժամանակավոր թույլտվությունից զրկի Բաղդադին։ Բացի այդ, այցն առավել նշանակալից է, քանի որ օրակարգում զետեղված է նաեւ երկու երկրների սահմանների հստակեցման հարցը։ Այլ կերպ ասած՝ ինչպես կողմերը հայտարարել են, քննարկման առարկա է դառնալու 1975թ. Ալժիրում կնքված Թեհրան—Բաղդադ համաձայնագիրը։
Անդրադառնալով Իրան–իրաքյան փոխհարաբերություններին, նշենք, որ Սադամի վարչակարգի փլուզումից ի վեր դրանք եղել են բարեկամական։ 1980թ. սեպտեմբերի 21—ին 600 կիլոմետր երկարության ճակատով Իրաքը հարձակվեց Իրանի վրա։ 8—ամյա պատերազմը կողմերին պատճառեց հսկայական նյութական վնաս եւ հազարավոր մարդկային զոհեր։ 20—րդ դարի ամենաերկարատեւ պատերազմին զոհ գնաց 100 հազար մարդ։ 1988թ. հուլիսին, ՄԱԿ—ի միջնորդությամբ, կողմերը հրադադարի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։ ՄԱԿ—ը Իրաքին հայտարարեց պատերազմը սկսող երկիր, որը պետք է հատուցի Իրանին պատճառած 200 միլիարդ դոլար վնասը, մինչդեռ իրանական կողմը այն գնահատում էր 900 միլիարդ։ Նշենք, որ երկու երկրների 1400կմ երկարությամբ սահմանագծի մի հատվածն անցնում է Շատ ալ Արաբ, կամ ինչպես իրանցիներն են անվանում՝ Արվանդռուդ նավարկելի գետով։ Թեեւ Իրանը հրաժարվել է ՄԱԿ—ի նշանակած 200 միլիարդ փոխհատուցումից, սակայն առ այսօր երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվել, եւ սահմանագիծը չի հստակեցվել, ինչն Իրանը միշտ էլ կարեւորել է, իսկ Իրաքը հարցը օրակարգային դարձնելուց թերեւս խուսանավել է։ Եվ, ի վերջո, այն ընդգրկվել է Ռոհանիի եւ իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների օրակարգում։
Թեհրանը խիստ կարեւորում է Իրանի մասնակցությունն Իրաքի վերականգնմանը եւ տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնմանը։ Ռոհանին մեկնելուց առաջ տված մամուլի ասուլիսում, կարեւորելով նաեւ տնտեսական հարցերը, շեշտել է, որ ներկա դրությամբ երկու երկրները տարբեր, այդ թվում՝ ներդրումների, տրանսպորտի, տարանցիկության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցում են, սակայն իրանական կողմը, այնուամենայնիվ, առավելապես արժեւորում է սահմանների հստակեցման հարցը։
Հատկանշական է, որ փորձագիտական շրջանակներում եւս կարեւորվել է Շատ ալ Արաբի հատվածում երկու երկրների սահմանագծի հստակեցումը։ Իրանի ԱԳ նախարարության Միջին Արեւելքի վարչության նախկին պետ Ղասեմ Մոհեբ Ալին «Isna» գործակալությանը տված հարցազրույցին Իրան—Իրաք փոխհարաբերությունների ընդլայնումը բոլոր բնագավառներում խիստ կարեւորել է՝ նշելով, թե այդ երկիրն Իրանի խոշորագույն հարեւաններից է եւ առեւտրատնտեսական ծավալների առումով էլ առաջին հորիզոնականներում է՝ տարեկան 12 միլիարդ դոլար ծավալով։ Ապա նա շեշտել է, որ Իրաքը նաեւ կրոնական, անվտանգության եւ տարածաշրջանային հարցերում եւս նշանակալից դեր ունի, ինչով էլ պայմանավորված է այդ երկրի առանձնահատուկ տեղն Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում։ Այսուհանդերձ Մոհեբ Ալին կարեւորել է սահմանների իրավական կարգավիճակի հստակեցումը, անհրաժեշտ համարել 1975թ. սահմաններին վերադառնալը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

12-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO