Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Սառույցը շարժվեց

Ազատ ոճի հայաստանցի ըմբիշները մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում անցկացված մինչեւ 23 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում։ Տարիքային այդ խմբի եվրոպական ստուգատեսում մեր երկիրը վերջին անգամ հաղթող էր ունեցել 2015 թվականին։
Եվ այսպես, քառամյա ընդմիջումից հետո Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշը դարձավ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Նման հաջողության հասավ Արտաշատի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վազգեն Թեւանյանը, որը հաղթանակով ավարտեց մրցաշարում անցկացրած բոլոր չորս գոտեմարտերը։ Մարզիչ Արման Կարապետյանի աշակերտը ոչ մի վայրկյան չդավաճանեց իրեն բնորոշ նպատակասլացությանը։ Մինչեւ 65 կգ քաշային կարգի եզրափակիչի ճանապարհին նա հաջորդաբար պայքարից դուրս թողեց Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին (8։6), թուրք Սելիմ Կոզանին (17։4) եւ մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին (2։1)։ Վճռական մրցամարտն, ինչպեսեւ ընդունված է, անցավ լարված եւ անզիջում պայքարում։ Այս անգամ էլ հայորդու վճռականությանը տեղի տվեց վրացի Էդեմի Բոլկվաձեն, որը, պետք է ընդունել, արժանի մրցակից էր։ Մեր ըմբիշի հաղթանակն արձանագրած 2։1 հաշիվն իրավմամբ արտացոլում է եզրափակիչում ծավալված թեժ մրցակցության պատկերը։
Արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Թեւանյանը հայրենի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր հույսն է տեսանելի ապագայում։ Այդ մասին են վկայում վերջին տարիների նրա կայուն հաջողությունները։ Բավական է նշել, որ անցյալ տարի Վազգենը դարձել էր երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու նույն տարիքի մարզիկների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա համանման հաջողություններ է գրանցել նաեւ դրանց նախորդած պատանիների միջազգային պաշտոնական առաջնություններում։ Այնպես որ, մնում է միայն պահել վերցրած տեմպը։
Իսկ Սերբիայում Հայաստանի հաշվին եւս մեկ մեդալ ավելացրեց 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը, որը նույնպես վստահ մեկնարկեց՝ առաջին երկու փուլերում ոչ մի հնարավորություն չթողնելով բուլղարահպատակ Ջեմալ Ռուշեն Ալիին (17։8) եւ Մոլդովան ներկայացրած Գեորգի Պասկալովին (4։0)։ Ցավոք, կիսաեզրափակիչում գյումրեցին ոչինչ չհակադրեց ապագա չեմպիոն ռուսաստանցի Նիկիտա Սուչկովին եւ պարտվելով 0։10 հաշվով՝ ներգրավվեց բրոնզե մեդալի համար պայքարին։ Այստեղ արդեն Գոռ Գոլեցյանի սանը դրսեւորելով կամային հատկանիշներ՝ 10։3 արդյունքով պարտության մատնեց Գերմանիայից հանդես եկող Էդուարդ Տատարինովին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցագորգ դուրս եկած մեր մյուս հինգ ըմբիշները՝ Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ) բավարարվեցին մեկական հաղթանակով։
Ինչեւէ, կարելի է արձանագրել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտում որոշ դադարից հետո դրական շարժ նկատվեց։ Մինչեւ 23 տարեկանների մրցումներն անցումային օղակ են երիտասարդականից մեծահասակների սպորտ տեղափոխվելու ճանապարհին։ Ավելի բարձր դասվող այս ստուգատեսում մեր վերջին նշանակալի հաջողությունը, ինչպես նշեցինք, գրանցվել էր 2015 թվականին, երբ չեմպիոն էր դարձել Վոլոդյա Ֆրանգուլյանը։ Նա եւ այդ սերնդի թիմի մյուս անդամներն անցած տարիներին այդպես էլ ավելի հզոր ազդակ չհաղորդեցին իրենց երբեմնի նվաճումներին։ Մնում է հուսալ, որ նոր սերունդն ավելի հաջողակ եւ նպատակասլաց կլինի։
Հիշեցնենք, որ ազատոճայիններից առաջ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալներն էին վիճարկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մեր հինգ մարզիկներից պատվո պատվանդանին հասել էր միայն Սլավիկ Գալստյանը, որը արծաթե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային կարգում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO