Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից

Իսրայելցի զբոսաշրջիկների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճ կա

Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20—25 տոկոսի չափով։ Մեզ հետ զրույցում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության եւ պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի եւ վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 հազար 588, որը 23 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ։
«Այժմ, 2019 թվականին, նախատեսում են 2018—ի համեմատ ապահովել 20—25 տոկոսով աճ։ Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլեւ այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում»,—ասաց Սերգեյ Սարգսյանը։
2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից, հիմնականում՝ Ռուսաստանից, ԱՄՆ—ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից, Չինաստանից։ Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից։ Եթե նախկինում Իսրայելից Արցախ մինչեւ 10 հոգի էին գալիս, ապա 2018 թվականին այդ այցելությունների թիվը կազմել է 112։
Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են։ Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում են ակտիվ հանգիստը։ Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը։
«Ոչ պակաս զբոսաշրջային արդյունք է խոհանոցը։ Զբոսաշրջիկները հիացած են արցախյան խոհանոցով։ Դե, արդեն գիտեք, որ ժենգյալով հացը բրենդ է դարձել, եւ Արցախ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ այն պարտադիր համտեսում է։ Դրանից բացի, հետաքրքրություն է նկատվում գյուղական տուրիզմի նկատմամբ, երբ զբոսաշրջիկները գյուղական վայրերում են, մի քանի օր կանգ են առնում զբոսաշրջային տներում՝ ճաշակելու հենց տեղում պատրաստված ուտեստները, զգալու միջավայրը, տեսնելու այդ կոլորիտը։ Նույնիսկ կերակրատեսակների պատվերներ են տալիս»,—ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին շրջանում հետաքրքրություն է նկատվում Արցախի կոնյակի ու գինու նկատմամբ։ Զբոսաշրջիկները շատ հավանում են արցախյան բերք ու բարիքով պատրաստված ալկոհոլային խմիչքները։
Ոլորտի պատասխանատուները նշում են, որ ընթացիկ տարվա երկու ամիսը նույնպես ակտիվ է եղել, ինչն ակնկալվում է նաեւ առաջիկայում, մանավանդ, որ այս տարի Արցախում խոշոր միջոցառում է սպասվում։ Հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը։ Դա ենթադրում է հյուրերի մեծ հոսք, ինչն էլ նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը, հյուրանոցների, հյուրատների ավելացմանը, Արցախի ճանաչելիության բարձրացմանը։
«Ֆուտբոլի դաշտերն են վերակառուցվում, հյուրանոցային տնտեսությունների ֆոնդն է հարստացվում, ծառայությունների որակն է բարձրացվում, ճանապարհներն են վերանորոգվում։ Ակնալում ենք, որ այդ օրերին մեր հյուրանոցային ֆոնդն ամբողջությամբ զբաղված կլինի»,—ասաց նա։
Ընթացիկ տարում Արցախում մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված, որոնց շրջանակում ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք։ Արցախում կանցկացվի ժենգյալով հացի փառատոնը, որի նպատակն է ներկայացնել խոհանոցի յուրահատկությունները, նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանն ու համայնքների զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Արցախ։ Ներկայացնել հանրությանը ոչ միայն խոհանոցը, այլեւ Արցախի ազգային երգը, պարն ու արվեստը։
Սեպտեմբերին Արցախում կանցկացվի «Արցախյան գինու» ամենամյա փառատոնը, որտեղ ներկայացվում է արցախյան գինեգործների արտադրանքը։ Փառատոնի բաղադրիչ մաս կազմող մշակութային ծրագիրն իր մեջ ներառում է  համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես—վաճառք, խաղարկություն եւ աճուրդ։
Անկախության օրը (սեպտեմբերի 2) համարվում է առավել հանդիսավոր տոներից մեկը։ Տոնական միջոցառումներ են անցկացվում երկրի ողջ տարածքում։ Ամեն տարի սեպտեմբերի 2—ին Վերածննդի հրապարակում տեղի են ունենում գալա—համերգներ, որին մասնակցում են տեղական երգիչներ եւ հյուրեր Հայաստանից եւ արտերկրից։ Տոնը ավարտվում է հրավառությամբ։
Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է որպես Գյուղատնտեսության օր։ Ամեն տարի բերքի փառատոն է կազմակերպվում նույն օրը Ստեփանակերտում, Վերածննդի հրապարակում։ Ավելի քան 200 վաճառողներ, Արցախի բոլոր շրջաններից, ներկայացնում են իրենց արտադրանքը տոնավաճառ այցելող հազարավոր հաճախորդներին։
Փառատոների եւ նման այլ միջոցառումների մասին իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվում է մարքեթինգային աշխատանք, որի շրջանակում աշխատանք է տարվում թե՛ մեդիայի, թե՛ զբոսաշրջային ընկերությունների հետ։ Հիմնականում զբոսաշրջային ընկերությունները տարվա սկզբին արդեն տեղեկացված են լինում Արցախում տեղի ունեցող խոշոր միջոցառումների մասին։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

12-03-2019





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO