Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ազգային ու ավանդական խոհանոցը՝ երկրի այցեքարտ

Ինչպիսի՞ն են գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Բացի տուրիզմի ավանդական ձեւերից, այսօր արդեն աշխարհում միտում է նկատվում ճանապարհորդելու երկրներ՝ ոչ միայն տվյալ երկրի պատմամշակութային վայրերին, այլեւ զուտ ազգային խոհանոցի առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով։ Գաստրոտուրիզմը լինելով պահանջարկված զբոսաշրջային ճյուղերից՝ տուրիստական ընկերություններից մեծ ջանք է պահանջում, որպեսզի վերջիններս իրենց մշակված տուրփաթեթներում ճիշտ եւ ընկալելի ներկայացնեն ազգային կերակրատեսակների ողջ յուրահատկությունը։ Գաստրոտուրիզմը աշխարհում բացի պահանջարկված լինելուց, նաեւ եկամտաբեր է, ուստի շատ երկրներում տուրիզմի զարգացման ուղղությամբ ներդրվող գումարները նպատակային ուղղորդելու համար տուր պրոդուկտների մշակման գործընթացքում մեծ տեղ են հատկացնում գաստրոտուրիզմի ներկայացմանը՝ առանձնակի շեշտադրելով տվյալ երկրին բնորոշ ավանդական ազգային խոհանոցը։
Այն ճանապարհորդության տեսակ է, որի նպատակն է ծանոթանալ այլ երկրի ազգային խոհանոցի, սննդի պատրաստման առանձնահատկություններին, ձեռք բերել անկրկնելի ու հիշարժան գաստրոնոմիական փորձառություն։ Շատ դեպքերում զբոսաշրջիկներն ընտրում են այն վայրերը, որոնք խոհանոցային առանձնահատկություններով եւ համեղ կերակրատեսակներով հայտնի են աշխարհին։
Գաստրոնոմիան կարեւոր գործոն է, որպեսզի տուրիստը, բացի ավանդական նպատակներով ճանփորդությունից (ծովային, ճանաչողական, ձմեռային եւ այլն), դրական տպավորություններով վերադառնա՝ տվյալ երկրին հատուկ ազգային համեղ բաղադրատոմսերը կիսելով իր ընկերների հետ։
Համեղ խոհանոցի համն ու հոտը սովորաբար մեծ ազդեցություն են ունենում զբոսաշրջիկների ընկալումների եւ գոհունակության մակարդակի վրա։ Մարդու մոտ ամենաերկար պահպանվող զգացողությունը համի մասին հիշողությունն է, ուստի եթե զբոսաշրջիկը գոհ մնա խոհանոցից, ապա դա կազդի նաեւ նրա ընդհանուր գոհունակության մակարդակի վրա։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Գայանե Թովմասյանի ներկայացրած հետազտության համաձայն՝ պաշտոնական վիճակագրություն չկա, թե որքան է կազմում ՀՀ ժամանած գաստրո–զբոսաշրջիկների թիվը։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների շրջանում (250 ներգնա զբոսաշրջիկ 2017—2018թթ.) կատարած հետազոտությունների արդյունքները վկայում են, որ նրանք հիմնականում գոհ են եղել հայկական խոհանոցից, գների մակարդակից։ Նրանք ավելի շատ հավանության են արժանացրել հայկական ավանդական ճաշատեսակները՝ տոլման, հարիսան, խորովածը, լավաշը, գաթան, գինին, կոնյակը եւ այլն, ինչպես նաեւ հայկական հյուրընկալության ավանդույթները։
Այդ ամենին նպաստել են նաեւ զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնող տիպիկ հայկական անվանումներով հանրային սննդի օբյեկտները, ռեստորանները՝ Կոլոլակ, Ծիրանի, Դոլմամա, Լավաշ, Շերեփ, Չինար, Չաման, Գաթապան—դոկ, Բաստուրմա, եւ Դիլիջանում Կճուճ, Լոշ, Թավա ռեստորանները եւ այլն։
Ըստ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի՝ 2018թ. նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում ոչ թանկարժեք ռեստորանում սննդի միջին արժեքը կազմել է 3000 դրամ, միջին մակարդակի ռեստորանում 2 անձի համար նախատեսված սնունդը (3 մասից բաղկացած)՝ 12000 դրամ։
Գաստրոզբոսաշրջությունը արագ զարգացող ճյուղ է համարվում։ Ըստ ՄԱԿ—ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ գաստրոզբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմում է 7—12%։ Ըստ Գայանե Թովմասյանի հետազոտության, գաստրոզբոսաշրջիկները բնակչության այն հատվածն են կազմում, որոնք հոգնել են սովորական շրջագայություններից եւ ցանկանում են նոր բան փորձել։ Նրանք համարվում են գուրմաններ (յուրահատուկ ուտելիքի եւ խմիչքի գիտակներ, գնահատողներ ու սիրողներ), զբոսաշրջիկներ, որոնց աշխատանքը կապված է սննդի պատրաստման հետ, սննդի փորձագետներ են, զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են սեփական գաստրոտուրերի կազմակերպմամբ։
Ըստ «World Food Travel Association»—ի տվյալների՝ զբոսաշրջիկների 93 տոկոսը ընդգրկվել է գաստրոնոմիկ փորձառության մեջ։ Բացի այդ, սննդի վրա կատարված ծախսերը կազմում են զբոսաշրջային ծախսերի 15—35 տոկոսը՝ կախված այցելության վայրից։
Ինչքանո՞վ է Հայաստանը գաստրոտուրիզմի համար հետաքրքիր վայր, եւ որքանո՞վ է համալիր աշխատանք տարվում ճիշտ ներկայացնելու եւ վերհանելու մեր ազգային հին ու նոր կերակրատեսակները։ Թեպետ վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվող գաստրոփառատոները նպաստում են գաստրոզբոսաշրջության զարգացմանը, եւ շատ զբոսաշրջիկներ հատուկ Հայաստան են գալիս գինու, խորովածի, տոլմայի փառատոներին մասնակցելու համար, սակայն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ աշխատանքներ է պետք տանել հանրային սննդի կետերում, սպասարկման անձնակազմից սկսած մինչեւ տուրօպերատորը։ Նա ընդգծեց, որ ազգային խոհանոցի պատմությունը երկրի մշակույթի էական մասն է, եւ չափազանց կարեւոր է, որ այս գործում ընդգրկվեն զբոսաշրջիկ ընդունող բոլոր կառույցները։ «Ազգային խոհանոց ունենալը մի բան է, մատուցելն այլ բան է»,–կարծում է Մեխակ Ապրեսյանը՝ վստահեցնելով, որ հայկական խոհանոցը մեր երկրի գրավչություններից է, եւ տվյալ կերակրատեսակը այցելուին ճիշտ ներկայացնելու համար պետք է նաեւ սպասարկման ոլորտի ներկայացուցիչները վերապատրաստվեն։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը դժվարացավ կոնկրետ թվեր նշել, թե Հայաստան զբոսաշրջային տարեկան այցելությունների մեջ քանի տոկոս են կազմում զուտ գաստրոզբոսաշրջիկները՝ տեղեկացնելով որ վերջին հետազոտությունն այս ուղղությամբ իրականացվել է 2013թ., իսկ նորը դեռ չկա։ Սակայն միաժամանակ փաստեց, որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ՝ զարգացնելու նաեւ զբոսաշրջային այս ճյուղը։
«Երբ Հայաստանի մասին առաջին վավերագրական ֆիլմն էր նկարահանվում՝ «Նոյի երկիրը», մի խումբ իսպանացիներ, որոնք աշխատում էին ֆիլմի նկարահանման վրա, նրանցում նաեւ բուսակերներ կային, հայտարարեցին, որ Հայաստանը դրախտ է բուսակերների համար»,–մեջբերեց Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ առհասարակ ցանկացած զբոսաշրջային ուղղության մեջ պարտադիր տարր է նաեւ համեղ սնվելը, եւ այդ գործոնի վրա ուշադրություն են դարձնում գրեթե բոլոր զբոսաշրջիկները։ Համեղ սնվելը ներառված է ցանկացած տուր փաթեթի մեջ, սակայն, թե որ տուրիստական ընկերությունն ինչքանով է ուշադրություն դարձնում այս բաղադրիչի վրա, դժվար է ամբողջը պատկերացնել, քանի որ, ըստ նրա, այսօր նույնիսկ հստակ թիվ չկա, թե քանի տուրիստական գործակալություն կա գրանցված։ Ուստի ֆեդերացիան, որում ընդգրկված են նաեւ տուրիստական ընկերության ղեկավարներ, ամենօրյա աշխատանք է տանում, որպեսզի տուրփաթեթների մեջ որպես կարեւորագույն բաղադրիչ ուշադրություն դարձվի նաեւ ազգային խոհանոցի եւ կերակրատեսակների առանձնակի ներկայացմանը, իսկ հանրային սննդի օբյետներում, ռեստորաններում՝ հայկական ուտեստների ընդլայնմանը։
«Մատուցողից սկսած բոլորը պետք է կարողանան այցելուներին ներկայացնել ազգային խոհանոցն իր ողջ բազմազանությամբ՝ կատարելով նաեւ զբոսավարի աշխատանք։ Նրանցից շատ բան է կախված, թե զբոսաշրջիկը ինչ տպավորություններով Հայաստանից կհեռանա։ Իսկ համեղ սնվել բոլորն են սիրում»,–ասաց տուրիզմի ֆեդերացիայի նախագահը։
Շարունակելի
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

12-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO