Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ոչ մի որոշում՝ առանց Հայաստանի մասնակցության

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքը արդյունավետ է գնահատվել

Ստամբուլում օրերս կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը դրական եւ շատ արդյունավետ գնահատեց՝ նշելով, որ հանդիպումը թեեւ տեխնիկական բնույթ է կրել, բայց հնարավորություն է տվել վեհաժողովի անդամներին ծանոթանալու, քննարկելու տարաբնույթ հարցեր։ Ներկայացնելով վեհաժողովի աշխատանքների վերաբերյալ մանրամասներ՝ Բեղլոյանն ընդգծեց՝ այսպիսի հանդիպումների ժամանակ շատ կարեւոր է նաեւ պատվիրակության անդամների ծանոթությունն ու շփումը։
«Աշխատանքային այցի ընթացքում բովանդակալից զրույցներ են եղել ռուսական եւ հունական պատվիրակությունների հետ։ Խոսակցություններ են ընթացել այլ երկրների, այդ թվում՝ Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Ափսոս, որ ոչ բոլոր պատվիրակություններն էին ներկա»,–երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բեղլոյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը փոխգործակցության ծրագրեր այս անգամ չեն եղել։ Ըստ նրա՝ Հայաստանի խորհրդարանը նոր շունչ կհաղորդի կազմակերպությունում իր մասնակցությանը եւ ավելի կակտիվացնի համագործակցությունը։ Այս կերպ հնարավոր կլինի ներառել եւ բերել մեր երկիր զարգացման ծրագրեր։ «Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանը պետք է ավելի ակտիվ գործի»,—շեշտեց նա՝ տեղեկացնելով, որ այս պահին կողմերը նախապատրաստվում են Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ գլխավոր քարտուղարի ընտրություններին։
Հայաստանի ներկայությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, պատգամավորի դիտարկմամբ, կարեւոր է այն իմաստով, որ Հայաստանն այդպիսով կարողանում է կանխել մեր երկրի համար արտաքին քաղաքականության տեսակետից անբարենպաստ, ոչ արդյունավետ, նաեւ թշնամական ինչ—ինչ գործողություններ։ Հիշելով այն պատմությունը, որ տարիներ առաջ կազմակերպությունում առանց Հայաստանի մասնակցության որոշումներ էին կայացվում, Բեղլոյանն ընդգծեց՝ իրենք դեմ են նման մոտեցմանը, բացասական են վերաբերվում, եւ այսպիսի շփումներն ու անհասկանալի գործողությունները բացառում են նորընտիր խորհրդարանի պատվիրակության պրակտիկայում. «Հայաստանը, լինելով հիմնադիր անդամ, մեծ ազդեցություն ունի որոշումներ կայացնելու վրա։ Մեր երկիրը կազմակերպության նույնպիսի անդամ է, ինչպես ցանկացած այլ երկիր, եւ ունի «վետոյի» իրավունք»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակների հետ հանդիպման ժամանակ ինչի՞ մասին են խոսել, Բեղլոյանը պատասխանեց, որ պաշտոնական միջավայրում է շփվել, եւ օրակարգի հարցերից դուրս ոչ մի այլ խոսակցություն չեն ունեցել։ Նախորդ պատվիրակության գործունեությունը նույնպես չի շոշափվել, քանի որ, նրա խոսքով, այն դիրքորոշումը, որ Հայաստանն ունի այս վեհաժողովում, բխում է բացառապես մեր երկրի շահերից եւ աղերսներ չունի նախորդ կամ ներկա պատվիրակությունների առանձնահատկությունների հետ։ Անդրադառնալով առաջիկա աշխատանքներին՝ պատգամավորը տեղեկացրեց, որ ապրիլի 16—17—ը Երեւանում տեղի կունենա մշակութային հարցերով կոմիտեի նիստ։ Հայկական կողմն այս պահին, Բեղլոյանի խոսքով, չունի այնպիսի նախաձեռնություններ, որոնք Հայաստանի մասնակցությամբ կամ առանց նրա իրականացվում են տարածաշրջանում։ Միայն նշեց, որ այս օրերին ծրագիր է իրականացվում Գյումրիում՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

13-03-2019





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO