Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ցանկանում են փոխել ֆեդերացիայի ղեկավարությանը

Վերջին շրջանում մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար բարձրաձայնում են Հայաստանում գործող մարզական որոշ ֆեդերացիաներում իրականացվող անօրինականությունների մասին։ Երեկ, ասուլիս էր հրավիրել թաեքվոնդոյի հանրապետական ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Տորք» ակումբի նախագահ Արսեն Ավետիսյանը, որն անդրադարձավ մարզաձեւը համակարգող մարմնում տիրող իրավիճակին եւ ոլորտի ղեկավարությանը խնդիրը լուծելու կոչ արեց։
Արսեն Ավետիսյանի խոսքերով, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում մշտապես վախի մթնոլորտ է տիրել՝ մարդիկ չեն համարձակվել բարձրաձայնել ղեկավարության ապօրինությունների մասին։ Սակայն հիմա հասել է խնդիրները ներկայացնելու եւ մթնոլորտն առողջացնելու պահը։ Բանախոսի խոսքերով, ֆեդերացիան հետաձգել է այս տարվա փետրվարի 16—ին նախատեսված ՀԹՖ նախագահի ընտրությունները՝ դա պատճառաբանելով տեխնիկական խնդիրներով։ Իրականում, ըստ Ա. Ավետիսյանի, դա պայմանավորված է անհրաժեշտ ձայներ չհավաքելու վերաբերյալ ֆեդերացիայի ղեկավար կազմի որոշ անդամների մտավախությամբ։
«Ֆեդերացիայի հովանու ներքո գործող եւ կազմակերպության նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 8 ակումբներ դեմ են ֆեդերացիայի առաջադրած թեկնածուին։ Այդ կերպ ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ղահրամանյանը եւ հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը փորձում են պահել իրենց դիրքն ու պաշտոնները եւ անօրինական գործունեություն ծավալել։ Իսկ մենք ցանկանում ենք նախագահի պաշտոնում առաջադրել այլ թեկնածուի՝ նախկին թաեքվոնդոիստ, ներկայումս Մոսկվայում բնակվող գործարար Ահարոն Պապիկյանին, որն ընտրվելու դեպքում սիրով համաձայնել է գլխավորել ֆեդերացիան։ Ավելին՝ պատրաստ է մինչեւ 21 միլիոն դրամի չափով ֆինանսական մեծ ներդրումներ կատարել հայկական թաեքվոնդոյում»,–մանրամասնեց նա։
Արսեն Ավետիսյանը նշեց, որ ՀԹՖ—ում կատարյալ անկարգություն է տիրում։ «Ընտրություններին մասնակցող անդամների կազմ գոյություն չունի, նախագահության ցուցակ չունեն։ Նախկինում որեւէ մեկը չի հետեւել կանոնակարգի պահանջներին։ Ընտրություններին մասնակցել են 15 մարզիչ եւ 60 երկրապահներ ու անցկացրել են իրենց ուզած մարդուն։ Ֆեդերացիայի ներկայիս ղեկավարները սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին ներկայացրած ցանկում նշել են, որ նախագահի սպասվող ընտրություններին կարող են մասնակցել 13 ակումբների ներկայացուցիչներ, որոնցից 5—ն այս պահին չեն գործում եւ մարզիկներ չունենալու պատճառով փաստացի չեն մասնակցում Հայաստանի առաջնություններին։ Ներկայիս ղեկավարությունն ընտրությունները հետաձգել է՝ հասկանալով, որ 8 ակումբների քվե չստանալու դեպքում իրենց թեկնածուն չի ընտրվի։ Այդպիսով, տակավին անորոշ է, թե դեռ որքան ժամանակ է մեր ֆեդերացիան մնալու առանց նախագահ։ Ըստ էության, հիմա ֆեդերացիան անօրինական գործունեություն է իրականացնում, բայց շարունակում է ֆինանսավորվել սպորտի պետական գերատեսչության կողմից»,– պարզաբանեց օրվա խոսնակը։
Ըստ նրա, ստեղծված իրավիճակում տեղին չէ նաեւ Հայաստանի առաջնության մասին խոսելը, որը ներկայիս ղեկավարությունը նախատեսել է անցկացնել մարտի 16—ին։ «Մենք՝ 8 ակումբներով, որոշել ենք բոյկոտել եւ չմասնակցել այդ մրցմանը։ Առանց մեզ Հայաստանի առաջնություն անցկացնել չեն կարող, քանզի բոլոր առաջատար մարզիկները, որոնք հավակնում են նաեւ օլիմպիական ուղեգրերի, մեր ակումբներից են»,–նշեց Ա. Ավետիսյանը՝ կոչ անելով ՀԱՕԿ—ի նախագահին միջամտել ստեղծված խնդրի կարգավորմանը։
Սեղմ ժամկետներում ՀԹՖ նախագահի ընտրություններ անցկացնելու պահանջին միացավ նաեւ «Օլիմպիկ» ակումբի մարզիչ Վարդան Վարդանյանը. «Պետք է հնարավորինս շուտ նոր նախագահ ընտրել։ Բոլոր մարզիչներին հորդորում եմ քվեարկել մեր ներկայացրած թեկնածուի օգտին, որը կարող է խթանել մեր մարզաձեւի զարգացումը»։
Հարկ է նշել, որ ՀԹՖ—ն ղեկավարում էր Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի լիազորությունների ժամկետը սպառվել է անցյալ տարվա նոյեմբերի 4—ին։
Հիշեցնենք, որ ՀԹՖ փոխնախագահ Վահրամ Ղահրամանյանի եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու եւ խմբակային խարդախության մեղադրանքներով։ Գործի մասին այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

13-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO