Հայաստանը կանգնած է Արցախի թիկունքին
Ադրբեջանում հարձակողական զորավարժություն, ԼՂՀ—ում՝ խաղաղության ուղիների որոնում
«Ադրբեջանը պետք է փորձի «տակից դուրս գալ», պատասխան քայլ գտնել»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ երեկ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Ըստ նրա՝ Փաշինյանը կարեւոր արձանագրում է արել այն իմաստով, որ համանախագահների ուղերձն ուղղված էր ոչ միայն եւ ոչ այնքան հայկական կողմին, որքան ադրբեջանական կողմին. «Նա արձանագրում է, որ հայկական կողմը պարտավորությունների իր բաժինն իրականացրել է, եւ հիմա հերթը Ադրբեջանինն է։ Խնդիրն այն է, որ երբ մենք խոսում ենք հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին, հասկանալի է, որ իրականում խոսում ենք հասարակություններին փոխզիջումների պատրաստելու մասին։ Ադրբեջանի իշխանություններն են, որ դեռեւս իրենց հասարակությանը փոխզիջումների չեն պատրաստել, չեն փորձել իրենց հասարակությանը բացատրել, որ Արցախի անկախությունն այլեւս անխուսափելի է, եւ իրենք պետք է համակերպվեն այդ մտքի հետ, որովհետեւ համանախագահների ուղերձում հենց այդ մասին բավականին հստակ, բաց տեքստով գրված է»։ Վերլուծաբանի խոսքերով, երբ Նիկոլ Փաշինյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, որ պետք է այնպիսի լուծում գտնել, որը ձեռնտու լինի ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական կողմին, կարեւոր դիտարկում էր այն առումով, որ Ադրբեջանի իշխանությունները դեռեւս համարձակություն չունեն նույն բանն ասել հայերի առնչությամբ։ «Հենց դրա համար եմ ասում, որ, փաստորեն, գնդակն Ադրբեջանի դաշտում է,–նկատեց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ կարեւոր էր ոչ միայն ՀՀ վարչապետի հայտարարությունը, այլեւ այն փաստը, որ հայտարարությունը արվել է Արցախում.–Այսինքն՝ այն պահին, երբ Ադրբեջանը հարձակողական սցենարով զորավարժություն է իրականացնում, Հայաստանի՝ ԼՂՀ անվտանգության երաշխավորի գերագույն գլխավոր հրամանատարն անհրաժեշտ է համարում այդ հայտարարությունն անել հենց Արցախում։ Դրանով արձանագրվում է, որ Հայաստանը ցանկացած՝ նույնիսկ ամենաբացասական սցենարի դեպքում կանգնած է Արցախի թիկունքին։ Մենք միասնական ենք եւ մենք անվտանգության հիմնական երաշխավորն ենք։ Կարծում եմ՝ այս ուղերձն էր ամենակարեւորը»։ Արմեն Բաղդասարյանը բարձրաձայնում է՝ Փաշինյանը ցույց տվեց, որ բոլորս պատրաստ եղել ենք, պատրաստ ենք ու պատրաստ կլինենք մինչեւ վերջ կանգնել Ղարաբաղի թիկունքին. «Ինչ—որ իմաստով կարեւոր ուղերձ էր, որ եթե անգամ ասում եք՝ Արցախը չպետք է մասնակցի բանակցություններին, միեւնույն է, ցանկացած քայլ, բանակցային ցանկացած նորություն քննարկվելու է Արցախի իշխանությունների, ժողովրդի հետ։ Վարչապետը հենց դա էլ ցույց տվեց»։ Իսկ դիտարկմանը, թե որոշ դեպքերում ՀՀ վարչապետի դիրքորոշումը որակվում է կոշտ, որը կարող է հանգեցնել պատերազմի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ պատերազմի վերսկսման հավանականության մեծ կամ փոքր լինելը ելույթների հռետորաբանությունից կախված չէ։ Ասում է՝ այնպես չէ, որ եթե մենք մեղմ դիրքորոշմամբ հանդես գանք, արդյունքում պատերազմի հավանականությունը կփոքրանա. «Խնդիրը դա չէ։ Պատերազմի հավանականությունը փոքրանում է այնքանով, որքանով մենք պատրաստ ենք պատերազմի, եւ որքանով Ադրբեջանը վստահ է, որ հաջողության չի հասնելու։ Եթե նրանք վստահ լինեն, որ ռազմական գործողություններով հաջողության կհասնեն, անմիջապես պատերազմ կսկսեն՝ անկախ մեր դիրքորոշումից, անկախ միջնորդների գնահատականներից։ Մեր հասարակությունը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի։ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ այդ գիտակցությունն ունեցել է։ Ասվում է՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Միշտ էլ այդպես ենք արել ու վատ չենք արել, որովհետեւ հակառակ դեպքում ռազմական գործողությունները վաղուց կվերսկսվեին»։ Ղարաբաղի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հայկական կողմի մոտեցումը Ադրբեջանի ցավագին ընդունելու մասով էլ նշեց. «Եթե ուզում եք բանակցային գործընթացն արդյունավետ լինի, շատ ավելի իրատեսական է, եթե Արցախը մասնակցի բանակցային գործընթացին։ Եթե չեք ուզում՝ դուք գիտեք, բայց այդ դեպքում բանակցություններն այդքան արդյունավետ չեն լինի։ Դա քմահաճույք չէ։ Ադրբեջանը շուտ կընդունի դա՝ շատ ավելի լավ, ուշ կընդունի՝ ավելի դանդաղ կընթանան բանակցությունները»։ Բայց որ վաղ թե ուշ ընդունելու են, ըստ Արմեն Բաղդասարյանի, դրանում որեւէ կասկած լինել չի կարող։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
13-03-2019
|

փակել >>
|