Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ազգային ու ավանդական խոհանոցը երկրի այցեքարտ

Ինչպիսի՞ն են գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր՝ պատմական, աշխարհագրական, կլիմայական գործոններով։ Օրինակ՝ հայկական լավաշը, որը 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, ունի բացառապես հայկական ծագում, մինչդեռ շատ տարածաշրջանային երկրներ այս ավանդական հացի պատրաստման ծագման աղբյուրն իրենց էին վերագրել։ Բացառապես հայկական են համարվում հայտնի մի շարք ճաշատեսակներից հարիսան, մշոշը, տոլման, կոլոլակը, քաշիկան, խորովածը եւ այլն։
Հայ ավանդական կերակրատեսակների վերհանման եւ հանրայնացման նպատակով ստեղծվել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ—ն, որը այցեր է կազմակերպում ՀՀ մարզերի գյուղական համայնքներ, Արցախ եւ Ջավախք՝ բացահայտելու մեր հին ավանդական կերակրատեսակները, որոնք վաղուց կամ մոռացվել են կամ հայտնի չեն հանրությանը։
Կազմակերպվում են նաեւ մրցույթներ, սեմինարներ, փառատոներ։ Կազմակերպության ջանքերով «Հայ ավանդական խոհանոց» հանրագիտարանն է ստեղծվել։ Հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ շուրջ 12 տարի է, ինչ  զբաղվում են ազգային կերակրատեսակների վերականգնմամբ եւ հանրայնացմամբ։
Տուր—օպերատորների համար անվճար դասընթացներ են կազմակերպվել, որպեսզի ազգային մշակույթի մաս կազմող ազգային խոհանոցին ծանոթանալու միջոցով Հայաստանն ավելի գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար։ Կազմակերպությունը տարիներ ի վեր աշխատում է ազգային խոհանոցի զարգացման ուղղությամբ ու, բացի այդ, նաեւ տարբեր հայկական ծագման բաղադրատոմսեր է հավաքում ու տարածում։ Սակայն Սեդրակ Մամուլյանի կարծիքով, դեռ շատ տարիներ են պահանջվում, որպեսզի հասարակությունը եւ հանրային սննդի օբյեկտները ձերբազատվեն միայն խինկալի կամ քաբաբ մատուցելու ավանդական սովորույթից։ Այսօր էլ փորձում են շարունակական դարձնել ազգային խոհանոցի վերականգնման աշխատանքները՝ սկսած 9–րդ դարից։
Ի՞նչ ուշագրավ կերակրատեսակներով է հարուստ հայկական խոհանոցը, ի՞նչ կերակրատեսակներ են վերականգնվել, եւ ո՞ր ազգային ուտեստներն են արդեն գրավել օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Ըստ Սեդրակ Մամուլյանի՝ դրանք մի քանիսն են, օրինակ՝ ականջապուրը, Արցախի արգանին, Տավուշի բորանին։ Ամենաուշագրավը՝ ականջապուրն է, որը համարվում է Բագրատունյաց արքայատոհմի ուտեստներից։
«Ականջապուր է կոչվում, որովհետեւ խմորից պատրաստվում են փոքր ականջիկներ, որոնք եփվելիս, ապուրի մեջ բացվելուց հետո ստանում են ականջի տեսք»,–ասում է նա։
Դրա պատրաստման համար անհրաժեշտ է կաթ, որը եռացնում են, 40 օր թթվեցնում, ամեն օր ավելացնելով նրա 5 տոկոսը, վերջում եռացնում են ամբողջ զանգվածը, քամում են եւ ստացված կաթնաշոռը ջերմային մշակման ենթարկում։ Հետո ավելացնում են կանաչիներ, զանգվածը ենթարկում ջերմային մշակման եւ չորացնում չորաթանի նման։
Տավուշի մարզում լայն տարածում ունեցող ճաշատեսակ է Տավուշի բորանին, որի հիմնական բաղադրիչներն են շոգեխաշած տավարի միսը՝ համեմված սեւ սալորաչրով, շագանակով եւ սոխառածով։ Բավական հետաքրքիր բաղադրություն ունի նաեւ հայկական խոխոբը։ Այն հավի կամ ոչխարի կտրտած մսով, յուղով, սոխով ու նռան հատիկներով պատրաստվող կերակրատեսակ է։ Խոխոբը տարածված է Արցախում, իսկ այժմ նաեւ՝ Սյունիքի բնակիչների շրջանում։
Տարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր մտել են հայկական կենցաղ եւ դարձել նաեւ հայտնի աշխարհում։ Սակայն ցանկացած երկրում զբոսաշրջիկի համար առաջնահերթությունների մեջ է նաեւ սնունդը՝ տվյալ երկրի ազգային խոհանոցը, որը կարող է դառնալ նաեւ տվյալ երկրի այցեքարտը։ Իսկ ավանդական հայկական բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլեւ հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի, մինչդեռ մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ կերակրատեսակներով, որոնք պետք է վերարժեւորել, որոշները գուցե եւ՝ վերհիշել։
Երեւանում եւ մարզերում արդեն շատացել են այնպիսի պանդոկներն ու ռեստորանները, որոնք հայկական կոլորիտով եւ տարազներով են ձեւավորված եւ ունեն հետաքրքիր հայկական անվանումներ՝ օրինակ՝ «Կճուճ», «Լոշ», «Լավաշ»։ Այս անուններն էլ ընտրվել են հենց զբոսաշրջիկներին գրավելու համար։ Դրանք իրենց հերթին ենթադրում են, որ պետք է անշուշտ խոհանոցում գերակշռող լինեն ազգային հատուկ բաղադրատոմսերով ուտեստները։
Ուտելիքի շնորհիվ զբոսաշրջիկը ավելի շատ ինֆորմացիա եւ տպավորություն կարող է ստանալ, քան արձան կամ շինություն ուսումնասիրելիս, կարծում են գաստրոտուրեր կազմակերպող հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները։
Գաստրոտուրերի կազմակերպմամբ զբաղվում են մասնագիտացված տուրիստական ընկերությունները։ Օրինակ՝ «Արեւաքար Թրեւլը» ունի տարբեր փաթեթներ, տարբեր տեւողությամբ, հիմնականում ներառված են ուտելիքների համտեսներ, վարպետության դասեր, Արենի՝ գինու բնօրրան այցելություն, երեւանյան գինու օրերին մասնակցություն, տարբեր ռեստորաններ այցելություն, նաեւ էքսկուրսիաներ եւ այլն։ Կան նաեւ այլ զբոսաշրջային կազմակերպություններ, որոնք կազմակերպում են խոհանոցային եւ գինու տուրեր։ Օրինակ՝ «Բարեւ, Արմենիան» ունի «Խոհանոցային տուր. համեղ Հայաստան» 7 օրյա շրջագայություն, «Գինեգործության բնօրրան. գինետուր Հայաստանում» 8—օրյա շրջագայություն, մեկօրյա գինետուր Հայաստանում 10 ժամով, «Explore Armenia»—ն ունի գինու եւ կոնյակի տուրեր 4 եւ 7 օր տեւողությամբ եւ այլն։
Բոլոր տուրիստական ընկերություններն էլ իրենց տուր պրոդուկտներում ունեն սնվելու բաղադրիչը, սակայն ոլորտով զբաղվող կազմակերպությունները հորդորում են հայկական ազգային խոհանոցն իր ողջ բազմազանությամբ ներառել բոլոր փաթեթներում ու առանձնակի ուշադրություն դարձնել դրանց ճիշտ ներկայացմանն ու մատուցման գործոնի վրա։ Այն պարագայում, երբ Հայաստանը չունի ծովափնյա հանգիստ առաջարկելու հնարավորություն, ունի հնարավորություն դիվերսիֆիկացնելու եղած գրավչությունն ու ներուժը, ուստի պետք է արժեւորել եղածը եւ աշխատել նոր պրոդուկտների վերհանման եւ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը եւս մեկ ճյուղով զարգացնելու ուղղությամբ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO