Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Փակ շղթա, որից պետք է որ դուրս գանք-2

Մթերողների վարկը 3 տոկոսով է, մնացյալը կսուբսիդավորվի

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն։ 2017–ից գործում է այս ծրագիրը։ Այս տարի ընդլայնվել է։ Պտուղ—բանջարեղեն ու խաղող մթերողներից զատ արդեն կարող են օգտվել նաեւ կաթ վերամշակողները։ Նախորդիվ մենք որոշ մանրամասներ ներկայացրել ենք, իսկ այժմ կխոսենք այն մասին, թե ովքեր կարող են լինել շահառուները, ինչպես է սուբսիդավորվելու վարկը, որ մարմինն է հսկելու գործընթացը, երբ գյուղնախարարություն, որպես այդպիսին, չի լինելու եւ, ի վերջո, ինչ է տալու դա ընդհանրական առումով։
Նախ ասենք, որ ծրագրից կարող են օգտվել եւ իրավաբանական անձինք, եւ անհատ ձեռնարկատերերը, ու սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը։ Ծրագրին կարող է մասնակցել նաեւ յուրաքանչյուր բանկ եւ վարկային կազմակերպություն։ Մասնակիցներն են նաեւ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ), գյուղնախարարությունը։
Հիմա հասկանանք, թե որ վարկերի տոկոսադրույքներն են սուբսիդավորվելու։ Բանկերն, իհարկե, կիմանան դա, բայց ցանկալի է, որ դա հստակ իմանան նաեւ բանկերին դիմողները։
Ըստ այդմ, ինչպես պարզաբանում է գյուղնախարարությունը, սուբսիդավորման են ենթակա մեր երկրի տարածքում գործող առեւտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների (ՖԿ) կողմից հետեւյալ նախապայմաններով տրամադրվող նպատակային վարկերի (պտուղ—բանջարեղենի, խաղողի եւ կաթի մթերումներ) տոկոսադրույքները։ Տրամադրվող վարկի չափը չպետք է գերազանցի վարկառուի եւ գյուղացիական տնտեսությունների միջեւ կնքված պայմանագրերում նշված հումքի գնման արժեքը։ Իսկ հումքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում՝ հումքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը։ Ընդ որում, պայմանագրում (վարկառուի կամ կաթ հավաքող իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ) մի քանի դրույթներ կլինեն, որոնք հստակ պետք է նշվեն։ Օրինակ, թե գյուղացիական այդ տնտեսությունը ինչքան հողակտոր ունի կամ քանի կով։ Պետք է նշվեն հումքի գնման քանակը, ժամկետները եւ գնման փաստացի կամ նվազագույն գինը, ըստ առանձին սորտերի կամ տեսակների, հումքի արժեքի վճարման կարգն ու ժամկետները, գյուղացիական տնտեսությանը հումքի արտադրության համար անհրաժեշտ կանխավճարի տրամադրման մասին (ըստ անհրաժեշտության)։
Վարկերը պետք է անպայման դրամով տրամադրվեն։ Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1,5 մլրդ դրամը։ Վարկերը կունենան առավելագույնը 1 տարի մարման ժամկետ։ Կտրամադրվեն առավելագույնը տարեկան մինչեւ 12 տոկոս անվանական տոկոսադրույքով։ Վարկի հետ կապված ՖԿ—ի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվի (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ եւ այլն)։ ՖԿ—ին ԳՖԿ—ի կողմից վարկի տոկոսադրույքի առաջին ամսվա սուբսիդավորվող գումարի փոխանցումը կարող է իրականացվել վարկի տրամադրելու պահից մինչեւ 3 ամսվա ընթացքում, այնուհետեւ յուրաքանչյուր ամիս։ Վարկի մայր գումարը եւ վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր եւ տուգանքներ չեն գանձվի։ Եվ տույժերն ու տուգանքներն, ի դեպ, չեն սուբսիդավորվի։ Սուբսիդավորվող վարկի մայր գումարը չունի նվազագույն շեմ։
Պատկան մարմինը հստակեցնում է, որ սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք գումարը, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս։ Վարկառուին տրամադրված վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի ԳՖԿ—ի կողմից։ Պայմանագրին կից վարկի մարման ժամանակացույցում պետք է առանձնացված տողով նշվեն վարկի ամբողջ տոկոսագումարը, վարկառուի կողմից ՖԿ—ին վճարման ենթակա տոկոսագումարի չափը եւ ԳՖԿ—ի կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի չափը։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ հիմքով է դադարեցվելու վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը։ Այդ հիմքերից մեկն այն է, որ եթե տվյալ վարկի վերաբերյալ վարկառուի մեկ տարվա նախորդ (12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կան ՖԿ—ի հանդեպ։ Կամ՝ եթե հայտնաբերվի, որ վարկն օգտագործվել է ոչ նպատակային։
Մեկ այլ հարց էլ է ծագում. ո՞ր կառույցն է դիտարկելու ծրագիրը եւ կառավարելու ռիսկերը։ Ըստ գյուղնախարարության, մոնիտորինգն իրականացնելու են ԳՖԿ—ն եւ գյուղնախարարությունը՝ ՖԿ—ի կողմից ներկայացված տեղեկատվության եւ վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա։
Տեղեկացնենք, որ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով տվյալ տարվա համար ծրագրի գծով նախատեսված գումարների հաշվին։ Գումարը բյուջեում դեռ տարվա սկզբից նախատեսված է, արդեն 500 միլիոն դրամ կա։
Իբրեւ ամփոփում՝ ինչ է ակնկալում այս ծրագրից գյուղնախարարությունը։ Նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանի խոսքով, առաջին հերթին ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման նախադրյալներ կստեղծվեն, ինչը կօգնի գյուղացիական տնտեսություններին հումքի դիմաց կարճ ժամկետում վճարել։ Եվ հետո՝ կնվազեն բանկերի եւ վարկային կազմակերպությունների ռիսկերը՝ դրանք պետության, ՖԿ—ների ու վարկառուների միջեւ դիվերսիֆիկացնելու հետեւանքով։
Այս ամենից զատ՝ 5—7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը։
Այս ամենից հետո կավելանա՞ն արտահանման ծավալները։ Ըստ բանախոսի, «այո, որոշակիորեն կավելանան գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացվող արտադրանքի արտադրության ու արտահանման ծավալները, որը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման եւ արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա»։ Զրուցակիցս հավելեց նաեւ, թե որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը։ Էականորեն կմեղմվի գյուղատնտեսական հումքի իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի արժեշղթաների զարգացման եւ գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը։ «Եվ, ի դեպ, ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձեւավորել առաջարկներ՝ ծրագրի ծավալների վերանայման եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,—եզրափակեց Գեղամ Գեւորգյանը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

13-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO