Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Վերջին հնարավորությունը՝ աջակողմյան ղեկով մեքենատերերին

Մայիսի 1-ից հետո այլեւս չի թույլատրվի աջ ղեկով մեքենաներ ներմուծել

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկվա նիստում դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Այն այսօր կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում։ Օրենքը հնարավորություն է ընձեռում մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչ 2018—ի դեկտեմբերի 30—ը, ՀՀ տարածք ներմուծելու մինչ այս տարվա մայիսի 1—ը։ Նախագիծը շարունակական քննարկումների արդյունքում մշակվել է պետական կառավարման շահագրգիռ անդամների եւ «Ղեկը՝ աջ» նախաձեռնության անդամների կողմից, այնուհետեւ արժանացել կառավարության հավանությանը։ Օրենքը վերաբերում է արդեն գնված ու Հայաստան ուղեւորվող շուրջ 412 եւ մոտավորապես նույն քանակի Հայաստանի սահմանին կուտակված ավտոմեքենաներին (ընդհանուր թվով՝ 830)։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված եւ Հայաստանի մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու անհրաժեշտությամբ։
Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք կա՞ն հաշվարկներ՝ որքան մեքենաներ են աջակողմյանից փոխվում ձախակողմյանի, եւ արդյոք ավտոտերերը չե՞ն տուժում, նախարարը պատասխանեց, որ նման հաշվարկներ չունեն։ «Ես խորհուրդ կտամ, որ հնարավորինս զերծ մնան այդ բիզնես մոդելով շարժվելուց՝ ղեկը փոխելուց ու որպես ձախ ղեկով ավտոմեքենա Հայաստան ներմուծելուց ու այն շահագործելուց կամ վաճառելուց։ Տեխնիկական խնդիրների հայտնաբերման դեպքում այդ ավտոմեքենաների շահագործումը կարգելվի»,–ասաց Արշակյանը՝ նշելով, որ եթե աջ ղեկը փոխած ավտոմեքենան Հայաստան ներմուծվի եւ պարզվի, որ տեխնիկական խնդիրներ ունի, ապա այդ մեքենայի շահագործումը կարգելվի։ Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվելու, որպեսզի խնդիրները ի հայտ գան ոչ միայն տարեկան տեխզննության ժամանակ, այլ ավելի վաղ։ Չի բացառվում, որ գործադիրը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, որով վատ վիճակում կամ սխալ փոխված ղեկով մեքենաները չեն ներմուծվի հանրապետություն։ «Այլ երկրներում օրենսդրական կարգավորում կա՝ ի տարբերություն մեր երկրի։ Մենք նույնպես կաշխատենք, որպեսզի բոլորը տեխզննում անցնեն, երկրորդը՝ դա լինի էլեկտրոնային, հետեւաբար հնարավոր լինի վերահսկողություն իրականացնել եւ երրորդը՝ իմանանք՝ արդյո՞ք պատշաճ ձեւով են ստուգվել առնվազն ղեկային համակարգը եւ արգելակները»,–մեկնաբանեց Արշակյանը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ կառավարությունն այս քայլով ընդառաջ է գնում այն մարդկանց, որոնց մի մասը խնդիրների առաջ է կանգնել ոչ ժամանակին տեղեկացված լինելու հետեւանքով, իսկ մի մասն էլ թերեւս միտումնավոր՝ ձեւանալով անտեղյակ։ «Ամեն դեպքում այսօր ունենք խնդիր, այն է՝ 800—ից ավելի մեքենաների կուտակում։ Մինչեւ մայիսի 1—ը հնարավորություն կունենանք ներմուծելու, սակայն ակնկալում ենք, որ սրանից հետո այլեւս նման իրավիճակ չենք ունենա։ Այսքան աղմուկից հետո կրկին ներմուծելու ցանկությունն առնվազն տարօրինակ կլինի»,–նկատեց Թունյանը։
ՀՀ վարչապետի բրյուսելյան այցի ընթացքում ԵՄ—ն նշել էր, որ պատրաստ է համաֆինանսավորել Հայաստանի ճանապարհների եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։ «ՀՀ»—ի հետ զրույցում Հակոբ Արշակյանը նշեց, որ ճանապարհների մասով ներկայումս բանակցում են ԵՄ—ի հետ Սիսիան—Քաջարան թունելի եւ կամուրջների հատվածի համար։ «Այս հատվածը մեր տեսանկյունից ամենամեծ առաջնահերթությունն է։ Այն «Հյուսիս—հարավի» հարավային լեռնային հատվածն է, որը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար։ Երբ լեռնային շրջաններում ձյան առատ տեղումներ են լինում, ճանապարհները սառցակալում են, այդ ամենն ազդում է ճանապարհների երթեւեկելիության եւ անվտանգության վրա, նաեւ ճանապարհը հաճախակի շարքից դուրս է գալիս։ Սիսիան—Քաջարան թունելով փորձում ենք լուծել դեպի Իրանի սահման ճանապարհի անվտանգությունը եւ երթեւեկելիությունը»,–ասաց նա։
Այն հարցին, թե կա՞ն արդյոք նոր ընկերություններ, որոնք իրենց մասնակցությունն են հաստատել աշնանը Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին, Արշակյանը նշեց, որ ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ։ Այս պահին չցանկացավ անուններ նշել, քանի որ ձգտում են ընկերությունների մասնակցությունն ապահովել ամենաբարձր ղեկավարության մակարդակով։ «Կան ընկերություններ, որոնց հետ բանակցությունների մեջ ենք։ Մինչեւ համաժողովի մեկնարկը սա անընդհատ գործընթաց է լինելու»,–ընդգծեց նախարարը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

13-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO