Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հարկային օրենսգրքի փոփոխությունները՝ երկու փուլով

Դրանք հիմք են ստեղծելու տնտեսական հեղափոխության համար

Հարկային նոր օրենսգրքով լուծում են ստանալու հրատապ խնդիրները, իսկ արդեն երկրորդ փուլում նախատեսված են գլոբալ փոփոխություններ։ «Անհնար է միանգամից լուրջ հարկային օրենսգիրք մշակել, դա կարող է հետագայում խնդիրների հանգեցնել։ Այն, ինչ հիմա ունենք, միջանկյալ տարբերակ է։ Սա մեծ հաշվով հարկային օրենսգրքի փոփոխություն չէ, այլ հրատապ խնդիրների լուծում, իսկ գլոբալ փոփոխությունը, որը կհամապատասխանի հայտարարված տնտեսական նպատակների լուծմանը (տնտեսական հեղափոխությանը), հետագայի հարց է։ Երկրորդ փուլում հայեցակարգային նոր խնդիրներ կլուծվեն, սակայն փոքր բիզնեսին վերաբերող դրույթները չեն վատթարանալու։ Այդ մասով մտավախություններ կարող են չունենալ»,–երեկ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ կարող է հարկային նոր օրինագիծը ծառայել տնտեսական հեղափոխությանը։
Հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներից են, օրինակ, փոքր ու միջին բիզնեսի համար 115 մլն դրամ շրջանառության շեմին վերադառնալը, մինչեւ 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը հարկային բեռից ազատելը։ Քիչ թե շատ լուրջ փոփոխություն է եկամտային հարկի համահարթ տարբերակը, որին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետը՝ նշելով, որ գլոբալ փոփոխություն պետք է մտցնել գույքահարկի մասով։
Թունյանի խոսքով, այս ամենը միասին եւ հետագայում տեղի ունենալիք փոփոխություններով հիմքեր են ստեղծում հեղափոխական փոփոխությունների համար։
Հարկային նոր փոփոխություններով նպատակ է դրվում ոչ թե լցնել բյուջեն, այլ փոխհատուցել կորուստը, որովհետեւ եկամտային հարկի փոփոխությունը ենթադրում է բյուջեի որոշակի կորուստ։ «Մեզ մոտ ընդունված է բյուջեի վրա չեզոք ազդեցության սկզբունքը, ինչը ենթադրում է, որ եթե մի կողմից բյուջեի եկամուտները պակասում են, ապա մյուս կողմից՝ պետք է փոխհատուցվեն։ Այդ նպատակով էլ ներդրվել է գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը։ Անուղղակի հարկերն ավելանում են, իսկ ուղղակի հարկերը՝ պակասեցվում։ Դա բնականաբար իր տնտեսագիտական բացատրությունն ունի, եւ ուղղակի եկամուտներից անուղղակիի մեծացնելը տնտեսական որոշակի խնդիր է լուծում»,–բացատրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ կարիք կա հավասարակշռելու տարբեր ոլորտների շահութաբերությունը։ Մյուս կողմից նկատեց, որ անուղղակի հարկատեսակների ավելացումը որոշակի ծանրաբեռնվածության տակ է դնում բոլորին, այդ թվում նաեւ ցածր եկամուտ ունեցողներին։ Այստեղ ընտրվել են այնպիսի ապրանքներ, որոնց թանկացումն իմաստ ունի առողջապահական նկատառումներով։ «Պետք է հասկանանք՝ իրո՞ք լուծում ենք առողջապահական խնդիր, թե՞ ընդհակառակը։ Օրինակ՝ խմիչքի գինը բարձրանալու դեպքում մարդիկ ավելի քի՞չ են խմելու, թե՞ սկսելու են ավելի անորակ խմիչք օգտագործել։ Գործադիրից պահանջվելու են ցանկացած նախաձեռնության հիմնավորվածության փաստարկները եւ վերլուծությունները»,– ասաց նա։
Անդրադառնալով գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացմանը եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին, Թունյանը նշեց, որ այս մասով վերապահումներ ունի եւ կարծում է, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտահայտված մտահոգություններն իրոք տեղին են, իսկ ակցիզային հարկի բարձրացման առողջապահական հիմնավորումը մեղմ ասած՝ շատ վիճահարույց։ «Դրա արդյունքում ստացվում է, որ եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, ապա կարող է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչքը դուրս մնալ ակցիզային հարկից, իսկ գազավորվածը չափանիշ վերցնելով՝ մտնի ակցիզային հարկի տակ։
Դա առողջապահական առումով հիմնավորում չունի, մինչդեռ փոքր ու միջին բիզնեսի վրա բացասաբար է ազդելու, որովհետեւ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ՝ 30 դրամ, ինչը նշանակում է, որ ցածր գնային հատվածում աշխատողներն են ավելի շատ տուժելու։
Օրինակ՝ 100 դրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30, իսկ 200 դրամի համար՝ 15 տոկոս բարձրացում։ Երբ համեմատում ենք տոկոսային հարաբերակցությունը, ստացվում է, որ շուկայում խոշոր ընկերությունները կարող են կլանել փոքրերին»,– մանրամասնեց հանձնաժողվի նախագահը՝ նշելով, որ հասցրել են լսել բոլոր կողմերի տեսակետները, սակայն իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն կողմերի հետ հարցը մեկ անգամ եւս քննարկելուց հետո։
Ինչ վերաբերում է գրավատների, տարադրամի փոխանակման կետերի պետական տուրքերը 60 անգամ բարձրացնելու կառավարության նախաձեռնությանը, ապա այստեղ եւս քննարկումների անհրաժեշտություն կա։ Գործադիրի դիրքորոշումն այն է, որ գործող չափը քսան տարի շարունակ փոփոխության չի ենթարկվել, եւ ըստ էության վերանայելու ժամանակն է, բայց մյուս կողմից՝ գործ ունենք մի քանի հարյուր տնտեսավարող սուբյեկտների հետ։ Վերջին տվյալներով Հայաստանում կա 200—ից ավելի փոխանակման կետ եւ մոտ 130 գրավատուն։ Թունյանի խոսքով, եթե յուրաքանչյուր տեղում աշխատի առնվազն 2—3 հոգի, ապա գործ ունենք բավականին մեծ թվով աշխատողներ ունեցող հատվածի հետ, որոնց համար էականորեն բարձրանում է պետական տուրքը, ինչը խնդիրներ է ստեղծում։ «Կքննարկենք, կհասկանանք, թե որքանով է խելամիտ 60 անգամ պետական տուրքի բարձրացումը»,–ընդգծեց պատգամավորը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

13-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO