Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ինչ-որ բան այնպես չստացվեց

Վերջերս անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի՝ մինչեւ 23 տարեկան մարզիկների առաջնությունում Հայաստանի հաշվին գրանցվեց միայն մեկ արծաթե մեդալ։ Մեր մարզիկներից եւս երկուսը պարտվեցին այսպես կոչված սփոփիչ գոտեմարտերում։ Արդյունքները «ՀՀ»—ին տված հարցազրույցում մեկնաբանեց մեր երկրի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
—Որքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները, եւ ինչո՞վ է պայմանավորված նման համեստ մասնակցությունը։
—Կարծում եմ, դա այնքան էլ համեստ արդյունք չէ։ Սլավիկ Գալստյանը պետք է շահեր եզրափակիչ գոտեմարտը, քանզի անցյալ տարվա աշխարհի երիտասարդական առաջնությունում վրացի այդ ըմբիշին հաղթել էր 10։0 հաշվով։ Դժվար է ասել, թե այս անգամ ինչ կատարվեց նրա հետ. հնարավոր է շտապեց՝ ցանկանալով հնարավորինս շուտ հասնել հաջողության։ Իսկ մեր թիմի մյուս անդամները, կարող եմ ասել, պարտվեցին հավասար պայքարում։ Օրինակ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը երկրորդ գոտեմարտում 3։3 հաշվի պարագայում միայն զգուշացում ունենալու պատճառով զիջեց ռուս ըմբիշին։ Մինչդեռ, դրանից առաջ առավելության էր հասել մեծահասակների աշխարհի առաջնության մրցանակակիր թուրք մարզիկի նկատմամբ։ Նա նույնպես կարող էր պայքարել մրցանակային տեղի համար։ Կամ Արմեն Մելիքյանը (60 կգ) քառորդ եզրափակիչում Ուկրաինայի ներկայացուցիչ Ժորա Աբովյանին 7։0 հաշվով հաղթելիս չկարողացավ պահպանել առավելությունը, մրցակցին հնարավորություն տվեց հավասարեցնելու հաշիվը եւ պարտվեց վերջինը հնարք բաց թողնելու պատճառով։ Ընդ որում՝ մրցակիցն այդ արդյունքին հասել էր 1 միավորանոց հնարքներով, իսկ Արմենն անցկացրել էր 2 միավոր գնահատված երեք հնարք ու մեկը՝ 1 միավորանոց։ Գերծանր քաշային Դավիթ Հովասափյանն էլ նոր է տեղափոխվել երիտասարդական հավաքականից եւ առաջին անգամ մասնակցեց մինչեւ 23 տարեկանների մրցման։ Նա պարտվեց աշխարհի բազմակի չեմպիոն վրացի ըմբիշին։ Հովասափյանը դեռ աճելու տեղ ունի։ Նշանակություն ունեցավ նաեւ վիճակահանությունը, որը երկրորդ փուլից չափազանց ուժեղ մրցակիցների դեմ հանեց մեր մարզիկին։ 72 կգ քաշային կարգում հանդես եկած Հրանտ Կալաչյանը վիրահատության պատճառով տեւական ժամանակ չէր մարզվել։ Վիճակահանությունը բարեհաճ չէր նաեւ նրա նկատմամբ։ Եթե սպորտային բախտը մեր կողմը լիներ՝ կարող էինք մի քանի մեդալ ավելին ունենալ։
—Այսինքն, Ձեր սպասելիքներն արդարացա՞ն մոտ 30 տոկոսով։
—Մեր սպասելիքները միշտ էլ մեծ են, քանի որ հայ ըմբիշներն այդքան թույլ չեն։ Նույն կերպ կարող եմ ասել, որ վիճակահանությամբ այլ ենթախմբից մեկնարկելու դեպքում բոլորն էլ հաստատ մեդալակիր կդառնային։ Փաստորեն, մեր մարզիկները հայտնվել էին մրցաշարային ցանցի այն հատվածում, որում հավաքված էին Եվրոպայի բոլոր ուժեղագույն ըմբիշները։ Ըստ էության, նաեւ այդ թեժ ներքին մրցակցության արդյունքում չհասան պատվո պատվանդանին։ Իհարկե, չեմ ուզում ամենը վերագրել վիճակահանությանը, բայց դա, այնուհանդերձ, նշանակություն ունեցավ։ Ի դեպ, նույն վիճակում էր նաեւ Սլավիկ Գալստյանը, բայց նա ավելի լավ պատրաստվածության շնորհիվ կարողացավ մեդալ նվաճել։
—Այսինքն, նաեւ պատրաստվածության խնդիր կա՞ր։
—Նախապատրաստությունը նորմալ էր անցել՝ ուսումնամարզական հավաքներ էինք ունեցել Ծաղկաձորում եւ Երեւանում։ Բոլորը պատրաստված էին մեկնել այս առաջնությանը։ Սակայն նույնքան լավ պատրաստվել էին նաեւ մեր մրցակիցները։ Հայաստանը չէր կարող նվաճել բոլոր մեդալները։
—Այնուհանդերձ, ի՞նչն առավել մտահոգեց ձեզ։
—Միայն հավասար արդյունքի դեպքում պարտվելու հանգամանքը։ Հասկանում եք, տղաներին ինչ—որ բան պակասեց արդյունքի հասնելու համար։ Եվ չես ասի, թե չգիտեն հաղթանակի հասնելու ձեւը, բոլորն էլ տարբեր մրցումներում գրանցել են հաջողություններ։
—«Ինչ—որ բան» ասելով նկատի ունե՞ք հոգեբանական պատրաստականությունը։
—Կարող է պայմանավորված լինել հոգեբանական կամ տվյալ պահին պատրաստ լինելու հանգամանքով։ Բոլորն էլ նորմալ պատրաստվել էին, անցել նախապատրաստության անհրաժեշտ փուլերը։ Թերեւս, խանգարեց հաղթելու բուռն ցանկությունը։ Գիտեք, հաճախ արդյունքի հասնելու մեծ ցանկությունը կաշկանդում, լարվածություն է հաղորդում մարզիկներին։
—Այդ խնդիրը հնարավոր է դրսեւորվի նաեւ ապագա մրցումներում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է լուծել այն։
—Բնականաբար, այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք։ Դա ոչ միայն հոգեբանական աշխատանք է, այլեւ տակտիկական վերլուծություն, սխալների վերլուծություն եւ ուղղում։ Նկատված բոլոր թերություններն ու սխալները գրանցում եմ, որպեսզի մրցումների ավարտին անհատական աշխատանք իրականացնեմ մարզիկների հետ։
—Ի՞նչ եք կարծում՝ այս տղաներից ով կարող է հավակնել շուտով անցկացվելիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն։
—Բոլորն էլ ընդգրկված են ազգային հավաքականում, իսկ մասնակցության հարցը որոշելու է ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Հիմա ազգային հավաքականն ամբողջ կազմով մարզվում է Մինսկում։ Դրան կհաջորդեն երեւանյան հավաքները եւ կհայտարարվի վերջնական կազմը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

14-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO