Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ գործունեությունը եւ դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաեւ որպես երկխոսության, վստահության եւ համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ։
Նշելով, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարեւոր տեղ ունի ԵԱՀԿ օրակարգում՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այստեղ են՝ ճշտելու, թե ինչպես կարող են լավագույնս աջակցել Հայաստանին ստանձնած հանձնառությունների իրականացման, խաղաղության հաստատման գործընթացի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ։
Հանրապետության նախագահը եւ ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացման, կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերների, ինչպես նաեւ կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Սլովակիայի երկկողմ հարաբերություններին, նշել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում համագործակցության լայն օրակարգ եւ կարեւորել ակտիվ աշխատանքն առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

14-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO