Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ—ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշարունակի միջազգային անվտանգությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատրաստակամությունն աջակցելու այս օրակարգին։ Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ու ԵԱՀԿ ԽՎ առաքելություններին 2018 թ. դեկտեմբերին մեր երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդության իրականացման եւ տրված անաչառ գնահատականների համար՝ մեջբերելով ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար, սլովակ պատգամավոր Պիտեր Օսուսկինի հնչեցրած գնահատականն ընտրությունների վերաբերյալ, ով դրանք մասնավորապես որակել էր որպես «հայկական հրաշք»։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափի ջանքերը հիմնախնդրի կարգավորման գործում։ Խորհրդարանի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը։
Միրոսլավ Լայչակը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ստանձնում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ջանքեր գործադրելու հանձնառությունը՝ հավելելով, որ պետք է աշխատանք տանել նաեւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, ակտիվացնել շփումները հասարակության տարբեր շերտերի միջեւ։ Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող գործոն։
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է եւ խաղաղության հաստատման հարցում կարեւոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը։ Նրա խոսքով՝ Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաեւ ադրբեջանական կողմից։ Որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար՝ Արարատ Միրզոյանն իր դրական վերաբերմունքն է արտահայտել խորհրդարանական դիվանագիտության հարթակը հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ։
Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ պետք է շարունակաբար ավելացնել ե՛ւ Մինսկի խմբի համանախագահների, ե՛ւ փորձագետների այցերն Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընտրական բարեփոխումների գործընթացին, միջազգային խորհրդարանական հարթակներում օրենսդիրների հաճախակի շփումներին ու փորձի փոխանակմանը։
Անդրադառնալով հայ—սլովակական երկկողմ հարաբերություններին՝ կողմերն ընդգծել են դրանց խորացման մեծ ներուժը, ինչին մեծապես կնպաստի նաեւ Հայաստանում Սլովակիայի դեսպանության սպասվող հիմնումը։

14-03-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO