Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Բարեկամական առանձնահատուկ հարաբերություններ

Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Վրաստանի նախագահի առանձնազրույցը։
Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ եւ Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում։ Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք։ Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, եւ դա ընդգծում է մեր կառավարության եւ անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը եւ կարեւորության զգացումը հայ—վրացական հարաբերությունների վերաբերյալ։ Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա եւ ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել։ Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել։ Եվս մեկ անգամ բարով եք եկել»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ։
Ուրախ եմ, որ պաշտոնական այցով գտնվում եմ իմ հարեւան, բարեկամ Հայաստանում։ Ես եւս համոզված եմ, որ մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, եւ կկարողանանք էլ ավելի զարգացնել։ Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից եւ աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին։ Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել եւս՝ կապված Եվրամիության հետ։ Միասին շատ բան կարող ենք անել եւ շատ անելիքներ ունենք միասին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն»։
Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով հանդիպման ձեւաչափով՝ աշխատանքային ճաշի շրջանակում։
Հայաստանի վարչապետը եւ Վրաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորել համագործակցության հետագա զարգացումը։ Կողմերն ընդգծել են տարբեր ուղղություններով հայ—վրացական կապերի խորացման կարեւորությունը եւ մտքեր փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները։

14-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO