Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Վրաստանի նախագահը՝ ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով։
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության ներկայացուցչական այցը նոր խթան կհանդիսանա հայ—վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում։ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական ու առանձնահատուկ կապերը՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների վրա։ Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը՝ նշելով, որ առաջիկայում կձեւավորվի պատգամավորական բարեկամական խումբը։
Խոսելով միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության կարեւորության մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկկողմ ընդունելի հարցերում պատվիրակությունները մշտապես աջակցում են միմյանց։ Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով։
ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը։ «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,–ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29—ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը։ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ։ Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները։
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը, անդրադարձել հայ համայնքի գործունեությանը՝ ընդգծելով, որ հայերը դարեր շարունակ իրենց նշանակալի ներդրումն են ունեցել Վրաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում եւ կարող են լինել հուսալի կամուրջ երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման հարցում։
Վրաստանի նախագահը, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը։
«Կարեւոր է, որ մեր կայուն հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից։ Մենք՝ որպես հարեւան պետություններ, պետք է ունենանք սերտ հարաբերություններ։ Այդ կապերը պետք է առավել խորանան եւ ընդլայնվեն»,–ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ եւս կարեւորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին։
Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջիկայում պատրաստ է սիրով ընդունելու իր վրացի գործընկերոջը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին։
Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում։

15-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO