Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ընդունվել են երկրորդ ընթերցմամբ

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել օրակարգային երկու նախագծերը։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախարար Հակոբ Արշակյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ նախորդ օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած արտահերթ քննարկման արդյունքում նախագիծը բարեփոխվել է եւ դրույթը ներկայացվել է նորովի։ Ըստ այդմ՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց համար առկա են ձեռքբերման հիմքեր եւ վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31—ը, կարող են երկրի տարածք ներմուծվել մինչեւ 2019 թվականի մայիսի 1—ը։
Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Սերգեյ Բագրատյանը, ովքեր դրական գնահատելով օրինագծի առկայությունը, անհրաժեշտ են համարել հետագայում եւս անդրադառնալ Հայաստան մեքենաներ ներմուծելու եւ տեխզննման հարցերին, քանի որ այսօր էլ շարունակվում է աջակողմյան ղեկավարում ունեցող մեքենաների ներմուծումը։
Ըստ Գեւորգ Պապոյանի՝ մեքենաների ղեկերը Վրաստանում ձեւափոխվում են, այնուհետեւ ներմուծվում։ Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկել է դիտարկել աջակողմյան ղեկը Հայաստանում տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի տնտեսապես չտուժեն այդ գործով զբաղվող քաղաքացիները։
Հաջորդիվ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Զեկուցողը նշել է, որ նախագիծը չի փոփոխվել, քանի որ ամբողջովին ՀՀ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մինչ առաջին ընթերցմամբ քննարկումը լրամշակվել էր։
Նախագծերը քվեարկության արդյունքում ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը։

15-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO