Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԵՐԵՎԱՆ


Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է

Քաղաքային իշխանությունը պնդում է, որ կվերադարձնի Երեւանին իր մշակութային դիմագիծը

Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ նախօրեից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Երեկ առավոտյան աշխատանքները փորձել են շարունակել, ինչը հարուցել է սրճարանների աշխատակիցների դժգոհությունը։ Նրանք որպես բողոք փակել են Մաշտոց—Թումանյան խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Ոստիկանները փորձել են նրանց հեռացնել այդտեղից։ Առաջացել է հրմշտոց։ Այդ ընթացում ոստիկանության բաժին է տեղափոխվել մի քանի տասնյակ քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ նրանց բաց են թողել։ Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժել են ոստիկանության մեկ աշխատակից եւ մեկ քաղաքացի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց եւ օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Կեսօրին Ազատության հրապարակ են ժամանել նաեւ Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների պատգամավորներ եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ քննարկել ստեղծված վիճակը։
Քննարկումներից հետո լրագրողներին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն օրենքով սահմանված կարգով, նաեւ ուրիշ պարզաբանումներ է ներկայացրել։
«Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների, Հայկ Մարությանի, ավագանու անդամների հետ մենք քննարկեցինք Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժման հարցը։ Կարծում եմ, որ այստեղի սրճարանները գերշահույթներ են ստանում, եւ որեւէ սեփականատեր խնդիր չունի ընտանիք պահելու։ Մենք թույլ ենք տվել, որ իրենք շարունակեն իրենց գործունեությունը տարածքի աղեղնաձեւ հատվածի աջ կողմում։ Մենք հաստատակամ ենք եւ ցանկանում ենք վերականգնել կանաչապատ տարածքները»,–նշել է Մնացականյանը եւ հավելել, որ հեղափոխությունից հետո փորձում են ստեղծել իրավական երկիր ու այս հարցում շատ են կարեւորում քաղաքացիների աջակցությունը։
Հարցին, թե մի շարք աշխատակիցներ կմնան անգործ՝ Մնացականյանը պատասխանել է, որ աշխատակիցներին նոր աշխատատեղով ապահովելու համար Ազատության հրապարակում սեղան է դրվել, եւ առաջարկվել է, որ աշխատակիցները մոտենան այնտեղ ու տվյալներ թողնեն, որպեսզի նրանց հնարավոր լինի այլ սրճարաններում աշխատանքի տեղավորել։
«Տասնյակ մարդու հնարավորություն կա աշխատանքի տեղավորել։ Կասկադի եւ Սարյան փողոցի սրճարանների սեփականատերերը մեզ մոտեցան, ասացին, որ սեզոնը բացվում է, ու տասնյակ աշխատատեղեր ունեն։ Ոչ մեկը սեղանին չմոտեցավ»,–նշել է Մնացականյանը եւ հավելել, որ իրենք չեն քանդում, այդ գործողությունները կոչվում են բարեկարգում։
Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի երեւանցիներ։ Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը՝ ազատագրում ենք Օպերայի շրջակայքը եւ հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը։ Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական։ Շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը։ Վերադարձնենք Երեւանին իր մշակութային դիմագիծը»։
Երեկոյան Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումն ավարտվել է։
«Այսօր աշխատանքներն ավարտեցինք։ Եվս մի քանի օրվա աշխատանքներ ունենք՝ կամաց—կամաց ապամոնտաժելու։ Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի մեծ ուժերով։ Մեզ համար կարեւոր են նաեւ ծառերը»,–նշել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ պետք է հատուկ տեխնիկա բերել, որպեսզի ապամոնտաժման ժամանակ ծառերը չտուժեն։
Ծառերն ազատելուց հետո, թաղապետի խոսքով, հաջորդ գործը լինելու է տանիքներն ապամոնտաժելը, այնուհետեւ կտրատելը, մասնատելն ու տեղափոխելը, ապա՝ բետոնային հատվածները հանելը։ «Այդ ամենից հետո, վերջապես, կտեսնենք նորմալ ճեմուղին օպերայի տարածքում»,–նշեց Կենտրոնի թաղապետը։ Նրա համոզմամբ՝ աշխատանքները կտեւեն մոտ 10 օր։
Վերջում Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել քաղաքապետարանի գործողություններին, ոստիկաններին՝ պրոֆեսիոնալ աշխատանքների համար։ Նա բացառեց օրվա ընթացքում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության որեւէ դեպք։
Մնացականյանը նշեց նաեւ, որ հարակից սրճարանների վերաբերյալ դատական որոշումն ունենալուց հետո ապամոնտաժելու են մյուս սրճարանները եւս։

15-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO