Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում շահերի բախումները շարունակվում են

Սիրիայում մարտական գործողությունները դադարել են, չհաշված այդ երկրի արեւելյան հատվածում Սիրիայի ժողովրդավարական (SDF) եւ Ժողովրդի պաշտպան միավորներ (YPG) քրդական ուժերի պայքարն ընդդեմ «Իսլամական պետության» վերջին մնացորդների, որոնց ընթացքում քրդերը լուրջ հաջողություններ են արձանագրել։ Այսուհանդերձ մինչեւ հիմնահարցի վերջնական լուծման հասնելուն դեռ երկար ու խորդուբորդ ճանապարհ է մնացել, քանի որ այստեղ բախվում են ներքին ու արտաքին շահագրգիռ բազմաթիվ ուժերի շահերը։ Այլ խոսքով, ներկա դրությամբ, ըստ երեւույթին, սկսվել է ավերակների վերածված Սիրիայի վերականգնման, ինչպես նաեւ ներքին ուժերի եւ տարածաշրջանի ու միջազգային գերտերությունների միջեւ բանակցությունների ու սակարկումների շրջանը։ Մարտի 12—14—ը Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության ու ՄԱԿ—ի համանախագահությամբ «Սիրիայի ու տարածաշրջանի ապագայի հովանավորում» 3—րդ համաժողովը, որին մասնակցել են 85 երկրների եւ միջազգային, ինչպես նաեւ Սիրիայի հասարակական կազմակերպությունների ավելի քան հազար ներկայացուցիչ։ Համաժողովում ՄԱԿ—ը ներկայացնում էին մարդասիրական հարցերի եւ արտակարգ իրավիճակների համակարգող, փոխգլխավոր քարտուղար Մարկ Լուկակը, Սիրիայի հիմնահարցով ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Գիր Պետերսոնը, փախստականների հարցերի գլխավոր կոմիսար Ֆիլիպո Գրանդին եւ մի շարք այլ կառույցների ղեկավարներ։ Կազմակերպիչները հույս ունեն, որ համաժողովում նրանց կհաջողվի միլիարդավոր դոլարների աջակցություն ձեռք բերել։ Նշենք, որ առաջին համաժողովը, որը տեղի է ունեցել 2017թ. ապրիլին, կոչված էր Սիրիայում մարդասիրական աջակցության ակտիվացմանն ու երկրի զարգացմանը, որը նպատակամղված էր 6 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն հայթայթել, ինչը չհաջողվեց։ Հաշվի առնելով, որ ԵՄ—ն ամենաշատն է շահագրգիռ փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու, ըստ երեւույթին ավելի մեծ աջակցություն է ցուցաբերելու։ ՄԱԿ—ի տվյալներով, այժմ ավելի քան 5 միլիոն 600 հազար սիրիացի փախստական ապաստան են գտել հարեւան երկրներում, որոնց վիճակը մարդասիրական առումով գերծանր է։ Բացի այդ, երկրի ներսում շուրջ 11 միլիոն 700 հազար մարդ մարդասիրական աջակցության ու սննդի կարիք ունի։ ՄԱԿ—ը ականկալում է վերջիններիս փրկության համար հավաքել 3,4 միլիարդ դոլար, իսկ արտերկրյա փախստականների համար՝ 5,5 միլիարդ։ Ըստ օրակարգի՝ մարտի 12—ին ու 13—ին բանակցություններն ընթացել են տարածաշրջանի եւ միջազգային մարդասիրական հարցերի հասարակական կազմակերպությունների հետ, իսկ 14—ին տեղի է ունեցել մասնակից երկրների ԱԳ նախարարների նիստը։ Համաժողովը կարեւորել է նաեւ ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Սիրիայի հիմնահարցի լուծմանը հասնելը։ Ավելին, ԵՄ—ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ աջակցությունը Սիրիային կավելանա, երբ հակարմարտ կողմերը համաձայնության կգան, եւ կսկսվեն հիմնահարցի լուծման քաղաքական գործընթացները։
Մյուս կողմից Սիրիայի քրդական ուժերը՝ SDF—ը եւ YPG—ը, որոնք հովանավորվում են ԱՄՆ—ի եւ Արեւմուտքի կողմից եւ զգալի լումա ունեն ԻՊ—ի ուժերին պարտության մատնելու հարցում, հայտնվել են անորոշ իրավիճակում։ Քրդերը նպատակամղված են պահպանելու քրդական ինքնավարությունը, որը ձեւավորվել է 2012թ., ուստի պնդում են, որ ապագա իշխանությունը Սիրիայում պետք է լինի ապակենտրոնացված։ Մինչդեռ Դամասկոսը կտրականապես դեմ է քրդական ինքնավարությանը, շեշտելով, որ դա տանելու է երկրի մասնատմանը։ Դեռեւս փետրվարի 20—ին նախագահ Բաշար Ասադի քաղաքական ու ԶԼՄ—ների հարցերով խորհդական Բասինա Շաաբանը, անդրադառնալով քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից ԱՄՆ զորքերի դուրս բերելուն եւ քրդերին հովանավորելու նպատակով բրիտանական ու ֆրանսիական ուժերի տեղայակայմանը այդ տարածքներում, նշել է, որ Սիրիայում բոլոր ազգերի ու ազգությունների ներկայացուցիչները օրենքի առջեւ հավասար են ու Սահմանադրությամբ հավասար իրավունքներ ունեն։ Նա հավելել է, որ քրդերը այդ երկրի բնակչության արժեքավոր հատվածն են, եւ որ իշխանությունները պատրաստակամ են օգնել նրանց։ Բացի այդ, քրդերը հայտնել են, թե ջանք չեն խնայելու, որպեսզի նոր Սահմանադրությամբ փոփոխվի նաեւ երկրի անվանումը եւ Սիրայի Արաբական Հանրապետության փոխարեն երկիրը կոչվի Սիրիայի Հանրապետություն ու որեւէ ազգ չառանձնացվի։
Այսուհանդերձ քրդերի համար առավել կարեւոր ու կենսական է Թուրքիայի սպառնալիքը, որը ձգտում է իր վերահսկողությամբ Սիրիայում սահմանամերձ շրջաններում 30 կմ խորությամբ ձեւավորել անվտանգության գոտի, ինչի նպատակը թերեւս քրդերին այդտեղից վտարելը, «ահաբեկիչներ» անվան ներքո նրանց ոչնչացնելն է։ Ուստի քրդերը դրանից փրկվելու ուղղությամբ ջանքեր են գործադրում։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

15-03-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO