Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


49 շահառուի՝ ոտքի կանգնելու հնարավորություն

Տոհմային երինջների դիմաց չվճարածների պարտքերը կներվեն

2007—2015թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստան են բերվել եւ տարաժամկետ վճարման պայմանով տրամադրվել տոհմային երինջներ։ Դրանց դիմաց մի շարք տնտեսավարող սուբյեկտների պարտքը կներվի։ Գործադիրն արդեն կայացրել է համապատասխան որոշումը եւ գյուղնախարարին թույլատրել է դադարեցնել նախարարության եւ մի շարք տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքված՝ տարաժամկետ վճարման պայմանով առք ու վաճառքի մասին պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերի գծով պարտավորությունները՝ պարտքը ներելու միջոցով։ Մանրամասների համար պարզաբանումներ խնդրեցինք գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանից։
Նա տեղեկացրեց, որ պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարված գումարների վերահաշվարկ կկատարվի, եւ դրանք ամբողջությամբ կուղղվեն պայմանագրերով նախատեսված մայր գումարի մարմանը։
Ըստ Գեղամ Գեւորգյանի, ծրագրի շրջանակներում հանրապետություն է ներկրվել 2506 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 82 շահառուների։ Ի դեպ, տարաժամկետ վճարման պայմանը 4 տարվա կտրվածքով է եղել։ Բանախոսն ընդգծեց՝ այնպես չէ, որ պարտքերը բոլորին են ներվում, այլ՝ միայն որոշ տնտեսավարողների։ Քանզի բոլորը չէ, որ պարտքեր են կուտակել։ Հաջողած օրինակներ էլ կան։
Ըստ այդմ, ներկրված տոհմային երինջների բազայի հիման վրա ձեւավորվել են մի շարք տոհմային տնտեսություններ, որտեղ սահմանված կարգով իրականացվում են տոհմասելեկցիոն աշխատանքներ։ Ձեւավորված առաջատար տոհմային տնտեսություններից, որոնց տրամադրվել է 924 գլուխ երինջ («Արզնի» ԹՏԽ ԲԲԸ, «Վամաքս» ՍՊԸ եւ «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ), 2014թ. առաջին անգամ մեր երկրից տոհմային կենդանիների արտահանում է եղել։ Շուրջ 200 գլուխ տոհմային երինջներ վաճառվել են Վրաստանին։ «Միաժամանակ, չեն կայացել ավելի քան 40 տնտեսություններ. քանզի կաթի իրացման ցածր գներով եւ կաթի դիմաց վճարումների ուշացումներով պայմանավորված, տնտեսավարողների մեծ մասն ուշացումով է կատարում պայմանագրային պարտավորությունները,—հայտնեց Գեղամ Գեւորգյանը,–ինչի հետեւանքով ձեւավորվում են տույժեր, ինչն էլ իր հերթին լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է ստեղծում տնտեսավարողների համար։ Սրա հետեւանքով էլ կենդանիների խնամքի եւ լիարժեք կերակրման համար նախատեսված ֆինանսական միջոցները տնտեսավարողները ստիպված են ուղղել հաշվարկված տույժերի մարմանը»։
Ավելին՝ պայմանագրերի վճարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում տոհմային երինջների դիմաց գումարների հավաքագրումը չապահովելու պատճառով նրանց դեմ դատարաններում գործեր կան։
Եթե հակիրճ ասենք, ապա պատկերը սա է. 2018թ. հուլիսի 2—ի դրությամբ ժամկետանց պարտավորություն ունի 49 տնտեսավարող սուբյեկտ։ Պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կիրառվող դատական կամ հարկադիր միջոցները հանգեցրել են 8 տնտեսավարողների սնանկության, իսկ 11 տնտեսավարողների՝ գույքից զրկվելուն։ Ժամկետանց պարտավորությունների, դրանց համար հաշվարկված տույժերի դատական կարգով կամ հարկադիր միջոցների կիրառմամբ բռնագանձումների ապահովումը կարող է հանգեցնել առավել մեծ թվով շահառուների վերը նշված կարգավիճակում հայտնվելուն։
Հարց է ծագում՝ 49 շահառուի պայմանագրային պարտավորությունները չկատարելը ի՞նչ է արժեցել, եւ ինչքա՞ն պարտք է ներվելու։
Ինչպես տեղեկացրեց Գեղամ Գեւորգյանը, 2018թ. հուլիսի 2—ի դրությամբ պայմանագրային պարտավորությունը չկատարելու հետեւանքով գանձապետական հատուկ հաշվի վրա պակաս է մուտքագրվել 1 024 939 453.77 դրամ։ Իսկ որպես պետական աջակցություն ներելով 136 050 080.68 դրամ տույժը, այն կնպաստի 888 889 373.09 դրամ մայր գումարի մարմանը։
Իսկ ի՞նչ կլիներ պարտքերը չներելու դեպքում։ «Այդ պարագայում շահառուների մեծ մասն անվճարունակ լինելու պատճառով մի դեպքում սպանդի կենթարկեն տոհմային կենդանիներին, կամ լավագույն դեպքում էականորեն ցածր գներով երինջները կվաճառեն այլ տնտեսավարողների։ Դա կհանգեցնի ներկրված բարձրարժեք տոհմային կենդանիների ցեղայնության ոչնչացմանը, կենդանիների տարերային բուծմանը, ոչ արդյունավետ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացմանը… Մի խոսքով, 30 եւ ավելի շահառուներ ստիպված կլինեն դադարել զբաղվել անասնապահությամբ»,—ասաց Գեղամ Գեւորգյանը։ Նա միաժամանակ հավելեց, թե այս աջակցությամբ հնարավոր է լինելու պահպանել ոլորտում ձեռք բերված հաջողությունները։
Այս պարտքի ներումն ի՞նչ կարժենա պետբյուջեի վրա։ Պարզվում է՝ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Lուսանկարը՝ հեղինակի

15-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO