Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


Զարգացած եւ հզոր երկրներ դառնալու ներուժ

Ավարտվել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաեւ՝ հայ—վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն։
Առանձնազրույցից հետո հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի եւ նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի՝ հանրապետության նախագահի նստավայրում նախօրեի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ։
Ողջունելով Վրաստանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ հանրապետության նախագահն ասել է. «Ուրախ եմ հյուրընկալել ձեզ Հայաստանում։
Հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են եւ հազարամյակների պատմություն ունեն։
Երկու ժողովուրդներն էլ այս դարերի ընթացքում անցել են հսկայական փորձությունների միջով, սակայն մեզ միավորել է ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը, եւ այդ օրինակները բազմաթիվ են։
Հայ—վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին։ Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ։
Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաեւ ցույց կտա, որ մենք բարի եւ բարեկամական ապագա ունենք»։
Նշելով, որ երկու երկրների հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Անցյալ ամիս Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցինք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակը։ Ուզում եմ նշել, որ Թումանյանին մեծարեցին նաեւ Թբիլիսիում, եւ դա պատահական չէ։ Թումանյանի մարդկային ու բանաստեղծական հետքը ոչ միայն Դսեղում, Երեւանում ու Հայաստանում է, այլեւ՝ Թբիլիսիում ու Վրաստանում։
Հարգելի տիկին նախագահ, վստահաբար տեղյակ եք, որ Թումանյանն առանձնահատուկ համակրանք էր տածում Վրաստանի եւ վրացի ժողովրդի նկատմամբ։ Դրա վկայությունն են նաեւ նրա հետեւյալ խոսքերը. «Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են եւ այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»։
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ բարեկամ վրացի ժողովրդին մաղթել խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք։ Թող անխախտ մնա հայ—վրացական բարեկամությունը։ Թող խաղաղությունն ու բարեկեցությունը տարածվեն մշտապես Հայաստանում ու Վրաստանում եւ մեր երկու ժողովուրդների միջեւ»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում մասնավորապես նշել է. «Վրացիներիս եւ հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը։ Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երեւում։ Սայաթ—Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի եւ բազում այլ հայ մեծերով հպարտանում են ե՛ւ վրացիները, ե՛ւ հայերը։
Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը։ Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած եւ հզոր երկրներ։ Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»։

15-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO