ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային եւ Անդրեյ Շիրցելին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարեւորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը եւ ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացներում։ Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարեւոր ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։
Մտքեր են փոխանակվել նաեւ խորհրդարանի դերի, գործառույթների մասին, նշվել է, որ այժմ ավելի են ընդլայնվել նրա հնարավորություններն ու լիազորությունները։
Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ։ 15-03-2019
|

փակել >>
|