Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԼՂՀ


Արցախը կարիք ունի տնտեսական դիվանագիտության

Միայն այդպես տնտեսության մրցակցային առավելությունները հայտնի կդառնան արտերկրում

«Տնտեսագիտությունը պետք է ունենա երկու հիմնասյուն՝ անվտանգություն եւ մրցունակություն։ Որպեսզի զարգացումը իրատեսական լինի, պետք է ոչ թե պարզապես թղթին հանձնել մեր ցանկությունները, այլեւ դիտարկել սպառնալիքների դաշտը եւ փորձել դրանք վնասազերծել կամ գոնե կրճատել՝ հավատալով, որ այդ ցանկությունները հնարավորինս զերծ են հակակշռող լուրջ սպառնալիքներից, եւ հնարավորություն է ընձեռված իրացնելու մեր մրցակցային առավելությունները։ Տնտեսական անվտանգության սպառնալիքների դաշտը մեծ է։ Ես նկատի ունեմ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին սպառնալիքները»,–այսպիսի կարծիք է հնչեցրել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես գալով Արցախի մայր բուհում։
Տնտեսագետն այն համոզմունքն ունի, որ «կառավարության գործունեության ծրագիրը կազմելիս ավելի իրատեսական լինելու համար նպատակահարմար է չբացառել հնարավոր սցենարները եւ այդ ամեն ինչի մեջ Արցախը լինի»։ Նրա խոսքով, նման մոտեցումը Հայաստանին հնարավորություն կընձեռի Եվրասիական տնտեսական միությունում ներկայացնելու նաեւ Արցախը։ «Այդ մասին, ի դեպ, օրերս խոսել եմ ՀՀ ԱԺ եվրասիական ինտեգրման հանձնաժողովում՝ առաջարկելով Արցախը պատշաճ ներկայացնել եվրասիական շուկայում»,–նշեց գիտնականը։
Թ. Մանասերյանը համագործակցության հիմքում առաջին հերթին տեսնում է Հայաստան—Արցախ տնտեսական ինտեգրման ծրագրի մշակումն ու իրականացումը։ Ըստ բանախոսի. «Սպառնալիքների դաշտը դիտարկելով, նախ պետք է հասկանալ դրանց պատճառները եւ գնահատականներ տրվեն սահմանային մեծություններով։ Տնտեսության մեջ սպառնալիքները վերացական չեն կարող լինել, դրանք կոնկրետ են՝ պարենային, էներգետիկ անվտանգություն, արտաքին պարտք եւ այլն»։ Անվտանգության կազմակերպման կարեւոր բաղադրիչներից համարելով ռազմավարությունը, տնտեսագետն այն մեր կյանքի կարեւորագույն բացերից է համարում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ «Մենք ունե՞նք պատկերացում, թե որտեղ ենք տեսնում մեզ 50, 100 տարի հետո,–հարցնում է նա ու պարզաբանում.–Հարյուր տարին մեծ ժամանակահատված չէ։ 88—ը թվում է՝ երեկ է եղել, բայց մեկ երրորդ դար արդեն անցել է։ Ժամանակն այդպես արագ գնում է, եւ մեզ մեր հետագա սերունդներին միացնողը պետք է լինի ռազմավարությունը՝ ազգային գաղափարախոսության հետ միասին։ Առանց դրա ամեն ինչ ոչինչ է, եթե մենք չենք զգում մեզ որպես մեկ միասնություն, մեկ ազգ, մեկ ուժ։ Վաղը կարող է Նոբելյան մրցանակակիրներ գան եւ հետաքրքիր դասեր տան այստեղ։ Իհարկե, մենք նրանցից սովորելու շատ բան ունենք, բայց դա մենք պետք է շարենք մեր ազգային գաղափարախոսության վրա, տեսնենք ինչքանով է համապատասխանում, ինչքանով է համահունչ մեր խնդիրներին»։
Անդրադառնալով այն խնդրին, թե ո՞րն է մեզ սպառնացող վտանգներից ամենավտանգավորը, տնտեսագետը կարծում է, որ թեեւ արտաքին պարտքը թույլատրելի սահմանը հատել է, ինչը լուրջ սպառնալիք է, բայց մեզ համար թիվ 1 սպառնալիքը ժողովրդագրականն է։ Այդ համատեքստում նա դիտարկում է նաեւ ինտելեկտուալ անվտանգության սպառնալիքի խնդիրը։ Թ. Մանասերյանի համոզմամբ, մենք հետ ենք մնում աշխարհի զարգացումներից՝ որակական առումով։ Այն կրթությունը, որը պետք է ծառայի մեր առաջընթացին, դեռեւս չի տրվում, ինչի արդյունքում պարզապես դառնում ենք դոնոր աշխարհի համար։ «Պետք է ճիշտ հաշվառել, գնահատել եւ արդյունավետ օգտագործել ռեսուրսները եւ հնարավորինս ինքնաբավ դարձնել Արցախը,–այսպիսի շեշտադրում կատարեց տնտեսագետը։–Արցախը ե՛ւ մարդկային ռեսուրսների, ե՛ւ ինտելեկտուալ կարողությունների առումով կարիք ունի տնտեսական դիվանագիտության գործիքակազմի օգտագործման։ Սա ոչ միայն գիտություն է, այլեւ արվեստ, սա նաեւ գործնական շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ այն, ինչ իրականում անվանում ենք Արցախի մրցակցային առավելություններ, շատ դեպքերում սահմանափակ շրջանակների կարող է հայտնի լինել, մինչդեռ ամբողջ աշխարհին մենք կարող ենք մատուցել Արցախի տնտեսության բոլոր ճյուղերում ձեռքբերված արդյունքներ։ Դրա համար մատուցման կարեւորագույն ձեւերից մեկը տնտեսական դիվանագիտությունն է»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

16-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO