Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի մասնակցությունը նախապայման չէ

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը

«Եթե Մադրիդյան սկզբունքները դիտարկում ենք որպես շրջանակ, որի մեջ աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, ապա այդ շրջանակը գոյություն ունի եւ որեւէ մեկը չի մերժել այն, բայց այդ շրջանակի մեջ շատ էական հարց է մեկնաբանությունը եւ մոտեցումների, դիրքորոշումների ու պարտավորությունների համադրումը։ Եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եւ ակնկալում են, որ մի կողմը կարող է ավելի զիջող լինել, քան մյուսը, ապա դա չի աշխատելու»,–այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ԱԺ—ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո։
Նախարարն ընդգծեց, որ արցախյան հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն, Արցախի Հանրապետության 150 հազար բնակչությանը, որոնց անվտանգությունն ու անվտանգության համապարփակությունը մնում է մեզ համար ամենակարեւոր սկզբունքային հարցը։ Խոսքը այդ մարդկանց ֆիզիկական անվտանգության, բոլոր առումներով կյանքի ապահովման ու զարգացման եւ դրանից բխող կարգավիճակի հարցի մասին է։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի այն հայտարարությանը, որ Մադրիդյան սկզբունքները հնացած են, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ Արցախի իշխանությունների եւ անձամբ ԱԳ նախարարի հետ շարունակական մոտեցումների եւ դիրքորոշումների փոխանակում է տեղի ունենում, ապա փաստեց, որ դրանով ի ցույց է դրվում այն, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մնացականյանը միաժամանակ ընդգծեց, որ ՀՀ—ն չի հրաժարվում այս բանակցային գործընթացում իր ունեցած դերակատարությունից։ «Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը, շատ լավ հասկանալով մեր դերակատարությունը եւ հավատարիմ մնալով խաղաղ բանակցային գործընթացին, մենք նաեւ աշխատում ենք եւ կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք քննարկման ենթակա են Արցախի մեր գործընկերների հետ»,–շեշտեց նախարարը։
Հայաստանը շարժվում է այն օրակարգով, որը հստակ արտահայտված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած ելույթում, մասնավորապես, կարեւոր խնդիրներից մեկը վերաբերում է այն հարցին, թե ինչ ձեւով են մեկնաբանվում եւ ինչպես են ընկալվում մադրիդյան 3 սկզբունքներն ու 6 տարրերը։ Այդ մոտեցումների շուրջ եւ տրամաբանությամբ էլ հայկական կողմը ցանկանում է շարունակել բանակցությունը։ Այդ առումով Հայաստանը հստակ արտահայտել է Արցախի կարգավիճակի եւ անվտանգության հետ կապված իր մոտեցումներն ու դիրքորոշումը։ Պրակտիկ աշխատելու առումով ավելի արդիական եւ արդյունավետ նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունն ու որոշիչ ձայնի հարցը, որը մեր կողմից դիտվում է ոչ թե որպես նախապայման, այլ արդյունավետությանն ուղղված մոտեցում։ «Խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը մնում է օրակարգում։ Այո, Հայաստանի վարչապետը համարձակություն է ունեցել ասելու այն, ինչ ասել է, ինչը վերաբերում է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելուն։ Բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել. եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից»,–նշեց նա։
Մնացականյանն անհիմն է համարում Ալիեւի այն հայտարարությունը, որ Արցախին որպես երրորդ կողմ ներգրավելը բանակցային գործընթացը տանում է փակուղի։ «Մենք չենք անելու որեւէ բան, որը փակուղի է տանելու, որովհետեւ մենք հավատարիմ ենք մնում գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Սա շատ էական հարց է, մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Սա շատ սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ Արցախն ունի որոշիչ ձայն եւ ներգրավվածություն։ Սա նորություն չէ, բայց դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի ու ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի։ Մենք այսօր բանակցում ենք ե՛ւ Արցախի հետ, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ։ Այդ առումով շատ ավելի գործնական է եւ արդյունավետ, երբ մենք կարողանանք համալրել բանակցային գործընթացն այնպես, որ ապահովվի համապարփակությունը։ Սա նախապայման չէ, եւ մենք ցանկանում ենք շարունակել քննարկել ու գտնել խնդիրների լուծումները»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Այն դիտարկմանը, թե Արցախի վերադարձը կարո՞ղ է արդյոք ինչ—որ բան փոխել բանակցային գործընթացում, նախարարը պատասխանեց, որ Արցախի Հանրապետությունը ձեւավորված քաղաքական միավոր է, հետեւաբար ունի պետությանը հատուկ ինստիտուցիոնալ համակարգ, որպեսզի արտահայտի իր ժողովրդի կամքը եւ մոտեցումները։ Արցախցիներն ունեն ընտրված իշխանություն, միջազգային հանրության կողմից ճանաչված են տարբեր փաստաթղթերով եւ, որպես ընտրված իշխանություն, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է։ «Խնդիրն այս հարցի պրակտիկ ընկալմանն է վերաբերում՝ բանակցություններին արդյունավետություն հաղորդելու առումով։ Սա ոչ թե նախապայման է, այլ խնդիր, որը չի կարելի արհամարհել եւ որը չի վերացնում մեր պարտավորությունը որպես բանակցային կողմ»,–մեկնաբանեց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյան—Ալիեւ առաջիկա հանդիպմանը, ապա ձեւավորված մշակույթի համաձայն՝ ժամկետների եւ վայրի մասին հայտարարվում է միայն համաձայնեցումից հետո։ «Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք։ Աշխատում են այդ ուղղությամբ։ Այստեղ կողմերի միջեւ միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների եւ վայրի մասին»,–տեղեկացրեց Մնացականյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO