Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայապահպանություն՝ գործով

Հոգեւոր ուսուցման հայերեն դասընթացներ ԱՄՆ արեւմտյան թեմում

Ամերիկյան հողում, սփյուռքի մեր բոլոր գաղթօջախների նման, խիստ մեծ է հայ կրթական հաստատությունների դերը։ Դրանք մեր հայորդիների համար անփոխարինելի հնարավորություն են հայերենի միջավայրում մնալու, հայ գրավոր մշակույթի ժառանգորդը լինելու համար։
Ըստ որոշ գնահատականների, միայն Լոս Անջելեսի շրջանում դպրոց են հաճախում մոտ 100 հազար հայ մանուկներ ու պատանիներ, սակայն նրանց միայն 3—4 տոկոսն է հայկական վարժարաններում սովորում։ Պատճառները տարբեր են, որոնց մեջ քիչ դեր չի խաղում ուսման վճարի պարագան. ամերիկյան պետական դպրոցներն անվճար են, եւ բնականաբար ավելի մատչելի մեր ընտանիքների մեծամասնության համար։ Սակայն նրանցում կրթությունն ամբողջովին անգլերեն է, այսինքն՝ հայ մանուկներն ամերիկյան դպրոցում դուրս են մնում հայերեն լեզվամտածողության շրջանակից։
ԱՄՆ արեւմտյան ափին եւ հատկապես Կալիֆորնիայում ու Լոս Անջելեսի շրջանում գործում են հայկական ուսումնական տարբեր հաստատություններ, որոնց շարքում նախ պետք է հիշատակել ամենօրյա հայկական վարժարանները՝ ՀԲԸՄ «Մարի Մանուկյան—Դեմիրճյանը», «Վաչե եւ Թամար Մանուկյանը», «Թեքեյան» մշակութային միության «Արշակ Տիգրանյանը» եւ այլն։ Հաջողությամբ գործում են մեր եկեղեցուն կից շաբաթօրյա դպրոցները, որտեղ ներկայումս 1200 եւ ավելի սաներ մշտական հիմունքով հայերեն լեզու ու մշակույթ են ուսանում։
Կրթական ծրագրերում լայնորեն ներգրավված է հատկապես Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան թեմը։ Իր հիմնադրման առաջին տարիներից (1927 թ.) Արեւմտյան թեմն այս կամ այն կերպ զբաղվել է հավատի, ավանդությունների ուսուցմամբ։ Նկատելի է, որ վերջին շրջանում, առաջնորդ տ. Հովնան արք. Տերտերյանի առաջնորդությամբ, այդ ընթացքն առավել կանոնավոր հունի մեջ է դրված՝ դասընթացների ծրագրային պատրաստությամբ, ուսուցիչների վերապատրաստմամբ եւ այլ քայլերով։ Ինչպես միշտ է եղել, այսօր հեռավոր ափերում նույնպես տեսանելի է, որ մեր եկեղեցուց ուսուցման ճառագայթեր են դուրս գալիս։ Քրիստոնեությունը եւ ուսուցումը անտրոհելի են միմյանցից։ Ընթերցողի համար հետաքրքիր կլինի իմանալ, որ «վարդապետել» նույնպես նշանակում է ուսուցանել, մեր անվանի հոգեւորականները վարդապետ՝ մեծ ուսուցիչներ են եղել միաժամանակ։ Ի դեպ՝ նույն «վարդապետ» բառը հայերենում գտնում ենք նաեւ ժողովրդական կրճատ ձեւով՝ «վարպետ», որ կրկին արհեստի ուսուցիչ իմաստավորումն ունի։
Եվ այդպես՝ ԱՄՆ Արեւմտյան թեմում 2005 թվականին հիմնադրվել է քրիստոնեական դաստիարակության բաժանմունքը, որի հիմնական հրամայականն էր՝ թեմի անդամների հոգեւոր դաստիարակությունը դնել մասնագիտական հարթության վրա, կանոնակարգել այդ ընթացքը։ Հայաստանյան իրականության հետ համամատելու եզր ունենալու համար ասենք, որ այն որոշ իմաստով համարժեք է Մայր Աթոռում Ս. Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնին (ՔԴԿ), որ հիմնադրվել է 1995 թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսի օրոք եւ ունի կրթական, քարոզչական նույն խնդիրները, ինչ ունի արեւմտյան թեմի նշված բաժանմունքը։
Բաժանմունքը կրթական ծրագրերն իրագործում է Աստվածաշնչի սերտողության, դպրոցների աշակերտներին քրիստոնեական արժեքներ փոխանցելու, ապագա հոգեւորականների համար դասընթացներ կազմակերպելու միջոցով։ Այս վերջինի համար ունենք ամենաթարմ օրինակը, երբ թեմի առաջնորդ սրբազանի հոգածությամբ հանձնախումբը զբաղվեց նոր հոգեւորականների կրթական ինչ—ինչ հարցերով՝ առաջարկներ մշակելով, Նյու Յորքի հայոց Ս. Ներսես ճեմարանի հետ համագործակցությամբ։
Ներկայիս քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի դասընթացները հաջողությամբ եւ լայն ընդունելությամբ շարունակվում են Մաշտոց Չոբանյանի ղեկավարությամբ։ Բազմաթիվ հայորդիներ են ներկա լինում շաբաթական երեք անգամ անցկացվող դասընթացներին, որոնք կազակերպվում են տարբեր եկեղեցիներին կից, այդ թվում՝ Գլենդելի Ս. Պետրոս, Բըրբանկի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդյանց, Վեն Նայսի Ս. Պետրոս եկեղեցիներում։ Հաճախակի են ուսուցողական ուխտագնացությունները։
2012 թ. հունիսից արեւմտյան թեմում հիմնադրվել է «Քրիստոնեական ուսուցման դասընթացներ» ծրագիրը, որ թեմի հավատացյալների համար կազմակերպում է կանոնավոր դասընթացներ, որոնք կոչված են լուսաբանելու մեր եկեղեցու հավատքի հիմնարար դրույթները։ Դասընթացների հեղինակ Հայկ Մադոյանի՝ այդ մասին պատրաստված տեղեկագրից իմանում ենք, ծանոթանում ենք, որ դասընթացը անցնող տարիներին ներառել է Սուրբ գրքի, մեր դավանանքի, քրիստոնեական բարոյականության եւ հոգեբանության վերաբերյալ բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ հիմնարար գիտելիքներ մեր եկեղեցու, նրա 7 խորհուրդների, տերունական աղոթքի մեկնության եւ նման շատ այլ հարցերի մասին։ Սովորաբար այս թեմաները բխում են «Քրիստոնեական» ընդհանուր անունը կրող գիտակարգից, որ կոչված է հավատքի հիմնարար տարրերը ուսուցանելուն։ Նման ուսուցողական գրքեր կան հայ իրականության մեջ, սակայն ամերիկյան բազմազբաղ առօրյայի մեջ, հենց թեկուզ ժամանակի սղության պատճառով, քչերն են ի վիճակի փնտրելու եւ գտնելու եւ ընթերցելու այդ գրքերը։ Ուրեմն՝ գիտելիքների պակասը լրացնելու համար լավագույնս փոխարինելու են գալիս նշված դասընթացները, որոնց մասնակցում են տասնյակ մարդիկ։
Մեզ հետ զրույցում դասընթացների «հնաբնակ» Արարատ Դավիդյանը նշում է, որ իր համար դասերն առիթ են հաղորդակից լինելու մեր հայրերի դարից դար իրենց զոհաբերությամբ մեզ փոխանցած պատգամներին. «Մի հոգեւոր ընտանիք է սա, որ Ավետարանի քննարկումների «սնուցման» միջոցով վստահաբար նպաստում է հոգեւոր աճին։ Շատ փափագելի է տեսնել նոր մասնակիցների, թող մարդիկ առիթը բաց չթողնեն Աստծո պտուղներից օգտվելու համար»։
Արեւմտյան թեմում կրթական ծրագրերը բազմազան են, եւ դրանց միջոցով շատ հայորդիներ հայեցի եւ միաժամանակ հոգեւոր կրթություն ստանալու, այդ միջավայրում թրծվելու հնարավորություն են ունենում։
Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ
Բ. գ. թ., դոցենտ, Լոս Անջելես

16-03-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO