Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՆԱԽԱԳԱՀ


ՀԲ-ն եւ Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նշելով, որ Համաշխարհային բանկը եւ Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին։ Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջին փաստաթուղթը ներկայացրել Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանին։
Հանրապետության նախագահը կարեւորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունը տարբեր ոլորտներում եւ հույս հայտնել, որ ձեւավորված համագործակցությունն առաջիկայում եւս կշարունակվի արդյունավետ կերպով։
Զրուցակիցներն անդրադարձել են իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի եւ Հայաստանի առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթին։
Նրանք համակարծիք են եղել, որ բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում կան համագործակցության մեծ ներուժ եւ համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորություններ։

16-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO