Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հյուրընկալվել են Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ազգային ժողովի նախագահը կարեւորել է անցյալ տարվա հուլիսին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի այցը Հայաստան, որը նոր լիցք է հաղորդել հայ—իտալական բազմադարյա հարաբերություններին։ Ըստ նրա՝ նման այցերը նպաստում են երկկողմ կապերի խորացմանն ու աշխուժացմանը։
Միջխորհդարանական կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում առաջիկայում կձեւավորվի հայ—իտալական բարեկամական խումբ եւ նրանց միջեւ կհաստատվեն գործընկերային ամուր կապեր։
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել դեկտեմբերի 9—ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում իտալացի խորհրդարանականների մասնակցության համար։
Անդրադառնալով Հայաստան—Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ իտալացի գործընկերներն աջակցություն կցուցաբերեն Իտալիայի խորհրդարանում հնարավորինս կարճ ժամկետում փաստաթուղթը վավերացնելու գործում։
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ—իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ անձամբ դեսպանի ծավալած գործունեությունը՝ ի նպաստ երկու երկրների զարգացման ու բարօրության։
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Իտալիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահների՝ մեր երկիր այցի հրավերները։
Վինչենցո դել Մոնակոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համաձայնել, որ երկկողմ հարաբերությունները հենվում են բազմադարյա ավանդույթների վրա։ «Իտալիան այն երկրներից է, որտեղ հայ համայնքը ձեւավորվել է շատ վաղ ժամանակներից»,–ասել է դեսպանը։ Նա երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առաջմղման գործում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը։ ՀՀ—ԵՄ համաձայնագրի առնչությամբ դեսպանը նշել է, որ վավերացման համար որեւէ խոչընդոտ չկա, այն իրականացվում է ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան։


***
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ—ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում։ Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է ընտրությունների կազմակերպման գործընթացում ցուցաբերված օժանդակությունը, հետագա համագործակցության համատեքստում կարեւորել ԱԺ ծրագրերին ուղղված փոխգործակցությունը։
Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը՝ այդ թվում փորձագիտական եւ աշխատակազմի ունակությունների բարելավումը։ ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարեւորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի ուսումնասիրումը։
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը։
Միրյանա Շպոլյարիչ Էգգերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում կայացած ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների եւ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, անդրադարձել ՄԱԶԾ—ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությանը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ ուղղված երկրում իրականացվող գործընթացներին ու զարգացման ծրագրերին։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով։

16-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO