Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կրթական ու բարոյական սանդղակից առաջ

Որն է անապատացման դեմ պայքարելու լավագույն նախաքայլը

Մասնագետները եթե ասում են, որ էկոհամակարգային փոփոխությունները (իմա՝ անապատացումը) շատ դեպքերում միայն մեկ գործոնի արդյունք չեն, այլ համալիր ներգործությունների հետեւանք են, ապա պայքարն էլ մեկ ոլորտի գործ չպետք է լինի։ Միջազգային լավագույն փորձում դա ամրագրված է. զարգացած շատ երկրներում բնապահպանությունը տնտեսությունից չեն զատում։ Եվ բնապահպանական տնտեսությունն է, որ լավագույնս տալիս է շատ խնդիրների լուծումը։
Քանի որ մենք էլ անապատացման դեմ պայքարի ուղի ենք բռնել, մինչ անդրադառնալը, թե առաջիկա երկու տարիներին այդ ուղղությամբ ինչ քայլեր ենք ձեռնարկելու, հակիրճ միջազգային փորձի լավագույն որոշ օրինակներ կբերենք։ Մի բան հաստատ է՝ այդ պայքարում հաջողել են այն երկրները, որոնք պայքարի ծրագրերը մշակել են միայն բնօգտագործման վիճակը ուսումնասիրելուց հետո։ Այդ ծրագրերը եկան ապացուցելու, որ միշտ չէ, որ տնտեսության զարգացումը անպայման անապատացման է բերում, այն է՝ եթե տնտեսական ծրագրերը բնապահպանական տեսանկյունից հավասարակշռված են, տնտեսական զարգացումը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի թողնում։
Օրինակ՝ հայտնի է, որ անտառտնտեսության վիճակը սերտորեն առնչվում է անապատացմանը։ Մեր պարագայում նյութական պատճառը բացատրելու կարիք չկա. փայտանյութը համեմատաբար մատչելի է եւ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը (հիշում եք հայտնի դեպքերը, երբ փողոց էին փակել՝ պահանջելով իրենց անտառհատումներ թույլ տալ)։ Սա, իհարկե, պետք չէ արդարացնել։ Որովհետեւ իրականում անտառն է կերակրում հենց անտառամերձ ապրողներին։ Հակառակի հետեւանքները չգիտակցելու պատճառներ էլ կան, բայց դա այս նյութի քննարկման առարկան չէ։ Ինչպես է սրա դեմ պայքարում ասենք Շվեդիան։ Առիթ ունեցել եմ ասելու, որ այս երկրում բնական անտառները այնքան խնամված են, որ կարծես արհեստական լինեն։ Անտառային տարածքները տրված են վարձակալության։ Վարձակալները եւ փայտանյութի բիզնեսով են զբաղվում, եւ բնապահպանական խնդիր լուծում։ Վերահսկողությունը շատ ուժեղ է, տուգանքները՝ մեծ, պահանջն էլ սա՝ անտառի բնական վերականգնման ծավալները պետք է գերազանցեն անտառհատումների ծավալները։
Իսկ թե ինչ վիճակ է մեզ մոտ, անզեն աչքով էլ տեսանելի է։ Այնուամենայնիվ, պաշտոնական թվերով էլ ցույց տանք պատկերը։ 1988թ. դրությամբ Հայաստանի անտառային ֆոնդը կազմել է 484.1 հազ հա։ 2010թ. դրությամբ (ՀՀ պետական անտառային կառույցի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ—ի տվյալներով) անտառածածկը կազմել է 345.820 հա, ինչը կազմում էր ընդհանուր տարածքի 11.2 տոկոսը (նույն ցուցանիշը գրանցվել է 1993թ.)։ 2014թ. դրությամբ ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ—ի «Անտառտընտեսություն» մասնաճյուղերում գործող անտառկառավարման պլանների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների՝ Հայաստանի անտառային ֆոնդը կազմել է 456.9 հազ. հա, այդ թվում անտառածածկը՝ 349.2 հազ. հա։ 2018թ. հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ հաշվետվությունում 2018թ. հուլիսի 1—ի դրությամբ անտառային հողերի ցուցանիշը 334 հազ. հա է հաստատված։ Եթե պարզապես չոր հաշվարկ արվի, ապա, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների, 1992—1999թթ. ընթացքում բնակչության էներգամատակարարման ճգնաժամային իրավիճակի հետեւանքով փայտանյութի կորուստը գնահատվում է մոտ 6 մլն խմ։ Սա, կրկնում եմ, զուտ չոր՝ փայտանյութի կորստի հաշվարկ է մի քանի տարվա կտրվածքով։ Տարիներ շարունակ զանգվածային ապօրինի անտառհատումները թե ինչպես են ազդել անտառային էկոհամակարգերի վրա, անմիջականորեն հենց անտառամերձ տարածքներում ապրողները պետք է որ զգացած լինեն…
Անապատացման մեկ այլ պատճառ է ընդերքից օգտակար հանածոների սխալ արդյունահանումը ու հետո տարածքը չվերականգնելը, բայց այդ մասին էլ հիմա չենք խոսի, քանզի մենք առանձին հոդվածաշարերով ներկայացրել ենք խնդիրը ոչ մեկ անգամ։
Գուցե շատերին զարմանալի թվա, բայց անապատացման մյուս պատճառը հիդրոէներգետիկան է։ Կամ՝ ավելի ստույգ՝ ոլորտում սխալ գործունեություն ծավալելը, ինչը հանգեցրեց գետերի էկոհամակարգերի դեգրադացման։ Միայն մեկ փաստ. դեռ 2014թ. Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի շրջանակներում ստեղծված աշխատանքային խումբը տեղեկացրեց իրենց մոնիտորինգի որոշ բացահայտումների մասին։ Ըստ այդմ, ձվադրավայր համարվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ—երը հիմնականում չունեն նորմերին համապատասխանող ձկնանցարաններ եւ ձկնապաշտպան կառույցներ։ Այդ իսկ պատճառով այդ ՀԷԿ—երը ուղղակիորեն վտանգում են ձկնատեսակների սեռահասուն առանձնյակների գոյությունը։ Որոշ ՀԷԿ—եր էլ չեն պահպանում ջրի թույլատրելի բնապահպանական թողքերի սահմանված չափաքանակները։ Այս առումով միջազգային փորձից ինձ համար լավագույն օրինակը Նորվեգիայինն էր։ Այստեղ ցանկացած ՀԷԿ չի կառուցվի այնքան ժամանակ, մինչեւ չանցնի մասնագիտական, բնապահպանական, հանրային բոլոր քննարկումները։ Ավելին, եթե հանկարծ մասնագիտական բոլոր եզրակացությունները դրական լինեն, բայց տվյալ տարածքի բնակիչները հանրային անվստահություն հայտնեն, ՀԷԿ—ի շինարարությունը չի թույլատրվի։ Ավելին՝ շինարարությունը կարող է կիսատ մնալ, եթե ընթացքում հանրային հատվածը նկատի, որ ինչ—որ բան այն չէ, եւ այդ ՀԷԿ—ը կարող է վտանգել ձկնատեսակներին, գետը, շրջակա միջավայրը եւ այլն։ Ընդ որում, ՀԷԿ—ի սեփականատերը ոչ մի փոխհատուցում ակնկալել չի կարող։ Եվ դեռ տարածքն էլ իր հաշվին պետք է վերականգնի։
Անապատացման պատճառներ էլի կարող ենք բերել, բայց սահմանափակվենք սրանով։ Պայքարի արդյունավետ ձեւեր շատ են տրվել, մեր բնապահպանության նախարարությունն էլ կարեւորել է «կանաչ տնտեսության» մոդելի ներդրումը, ինչի մասին խոսել ենք։ Հավելենք միայն, որ սրան անցումը, ճիշտ է, տնտեսապես թանկ է, բայց այլընտրանք չունի։ Սրա ներդրումն է, որ թույլ կտա մեզ բնապահպանությունն ու տնտեսությունը չզատել միմյանից։ Պետք է հասկանալ հստակ մի բան։ Երբ այդ երկու ոլորտները դառնում են միմյանց հակառակ ոլորտներ, վերջնահաշվարկում ե՛ւ տնտեսությունն է տուժում, ե՛ւ բնությունը։ Բայց այնպես չէ, որ սա հասկանում են զարգացած երկրների հասարակությունները, իսկ մերը՝ ոչ։ Պարզապես պետք է «կանաչ տնտեսությունից» առաջ հստակ մեխանիզմներ գործի դնել։ Եվ առաջին քայլը ամենեւին էլ կրթական գործոնին չէ, որ վերաբերում է։ Այո, կրթականից սկսելը առաջին քայլն է, բայց արդյունքը քաղելը նվազագույնը տասնամյակ կարժենա։ Նախաքայլ կա, որ կիրառվել է այն երկրներում, որոնց հաջողված օրինակները այսօր մեջբերում ենք։ Խոսքը փոխհատուցման դրույքաչափերին է վերաբերում։ Այլ կերպ՝ էկոհամակարգերի ձեւախեղման դիմաց փոխհատուցման այնպիսի դրույքաչափեր են գործում, որ տնտեսավարողը գերադասում է չվնասել բնությունը։ Իսկ մեզ մոտ նույնիսկ ընդերքօգտագործման վնասի դիմաց փոխհատուցումը երբեմն ծիծաղելի թվերի է հասնում՝ 200 հազար դրամի ասենք։
Եվ ուրեմն՝ բնօգտագործման տնտեսական մեխանիզմների համակարգն ինչքան կատարելագործենք, այնքան ավելի արդյունավետ կպայքարենք էկոհամակարգերի ձեւախեղման՝ այս պարագայում անապատացման դեմ։ Ընդհանրապես, բնությունը պահպանելու համար պետք չէ հույս դնել բնօգտագործողի կրթական ու բարոյական սանդղակի վրա։ Կա հոգեբանական սանդղակ, որ միշտ էլ ամենալավն է աշխատում՝ գրպանին խփելը։ Այս դեպքում բնօգտագործողը լավ էլ օրինապահ է դառնում։ Սա է ամենաարդյունավետ նախաքայլը, որից հետո արդեն հանգիստ կարող ենք խոսել ե՛ւ կրթական ոլորտում բնապահպանական դաստիարակության, ե՛ւ «կանաչ տնտեսության» ներդրման մասին։ Ու նաեւ մեր քայլերը օրենսդրականից զատ մի քիչ էլ գործնական հարթության վրա պիտի կանգնեն…
Իբրեւ ամփոփում՝ փորձեցի հասկանալ, թե առաջիկա երկու տարիներին այդ ինչ քայլեր ենք ձեռնարկելու, որով պիտի պայքարենք անապատացման դեմ։ Ասեմ միայն, որ դրանք մեջբերում եմ առանց մեկնաբանելու, բայց արձանագրելու եւ հետո ստուգելու սկզբունքով։
Եվ այսպես՝ Հայաստանում անապատացման դեմ պայքարի 2015—2020թթ. գործողությունների ազգային ծրագրի համաձայն՝ 2020թ. մշակվելու է «Անապատացման ենթարկված տարածքների իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ՝ այդ տարածքները վերականգնելու նպատակով։ Նույն թվականին նախատեսված է նաեւ երաշտի մոնիտորինգի եւ կանխատեսման համակարգի ստեղծումը։ Իսկ արդեն անապատացման դեմ պայքարի 2019—2020թթ. գործողությունների ազգային ծրագրով նախատեսված է, որ 2019թ. վարչապետի աշխատակազմ կներկայացվի որոշման նախագիծ, որի նպատակը կլինի հողերի դեգրադացիայի կանխարգելումը։ 2020թ. վարչապետի աշխատակազմ կներկայացվի որոշման նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ապահովելու ՄԱԿ—ի «Անապատացման դեմ պայքարի մասին, երաշտի եւ/կամ անապատացման, ենթարկված երկրներում, մասնավորապես Աֆրիկայում» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ամրագրումը ՀՀ օրենսդրությունում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO