Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՅԼՔ...


Հասարակության արձագանքն ադեկվատ է

ՀՀ փոչվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հարկային նոր օրենսգիրքը սպասված էր բիզնեսի կողմից։
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բավականին ծավալուն է։ Այդ փաթեթում շատ հարցեր են արծարծվում։ Հետեւապես, դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են։ Այն արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ, եւ, կարծում եմ, այդ քննարկումները կշարունակվեն այնտեղ»,–նշեց Ավինյանը։
Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ—պատգամավորներից ոմանք թերություններ եւ բացեր են նկատում նախագծում՝ Ավինյանն ասաց, որ փաթեթը շատ մեծ է։
Եվ բազմաթիվ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել։ «Եվ ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաեւ ԱԺ—ում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումների կգանք»,—ասաց փոխվարչապետը։
Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով դա հեղափոխակա՞ն հարկային օրենսգիրք է, Ավինյանն ասաց. «Սա հարկային օրենսգիրք է, որը, կարծում եմ, սպասված էր բիզնեսի կողմից։ Համոզված եմ, որ տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենալու»։
Տիգրան Ավինյանը նշեց նաեւ, որ ներքին սպառողի համար գազի գինն անփոփոխ թողնելու համար ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բանակցություններն ընթացքի մեջ են։
Նա շեշտեց՝ գործընթացը շարունակական է եւ աշխատատար։
Ինչ վերաբերում է օպերային թատրոնի շրջակայքի կանաչ տարածքների վերականգնման նպատակով սրճարանների ապամոնտաժման գործընթացին՝ ՀՀ փոխվարչապետը հասարակության արձագանքը ադեկվատ է համարում։
«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է այդ որոշմանը։ Դա ընդհանուր թիմային որոշում է։ Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է։
Համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետեւ խոսքը մայրաքաղաք Երեւանի կենտրոնի մասին է»,—ասաց Ավինյանը։ Նա շեշտեց, որ ոչ մի արտոնյալ չի լինելու։

19-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO