Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մելիք-Օհանջանյանների կենսատու տոհմածառը

Ազնվական գերդաստանի նոր սերունդն էլ այսօր պատվով է կատարում իր առաքելությունը

Հայ ընտանիքներից շատերն ունեն կազմած իրենց գերդաստանի տոհմածառը, ինչը շնորհակալ ու անգնահատելի գործ է։ Մի օր ես հյուր էի բարեկամիս՝ Վահան Մելիք—Օհանջանյանի տանը, որտեղ տեսա պատից կախված տոհմածառի պատկերը։ Հենց բարեկամս էլ կազմել էր իրենց գերդաստանի՝ Մելիք—Օհանջանյանների տոհմածառը, որին ծանոթանալով՝ ընդարձակ ու զարմանալի տեղեկություններ իմացա ստեղծագործ այդ տոհմի մասին։ Համեստ այդ մտավորականի հետ շփվելիս հասկանում ես, թե ինչ պատկառելի տոհմի արժանի ներկայացուցիչն է նա ու որքան հարգալից ու ակնածանքով է խոսում իր նախնիների մասին։ Վահանն այն կարծիքին է, որ մարդկային պատիվը իմաստության անկյունաքարն է, եւ դրա հետ պետք է շիտակ վարվել։
Տոհմի հիմնադիրը Ղարագյոզ իշխանն է, որը Շահ Աբաս Երկրորդի իշխանության օրոք (1641—1666) հիմնադրել է Մակիդի գյուղը, հետագայում հիմնել է եւս 8 գյուղ, ստեղծել է Քեյվանյան Մելիքությունը։ 1819 թ. Շահի հետապնդումների պատճառով Մելիք Գավրիլը իր որդիների՝ Կարապետի, Գեւորգի եւ Հովհաննեսի հետ ճարահատյալ տեղափոխվում է Զանգեզուր, փոքրիշատե ապահով տեղ, նախ՝ Շիշկերտ, այնուհետեւ վերջնականապես հաստատվում են Մեղրու Կալեր գյուղում։ 1860—ական թվականներին Գավրիլի որդի Գեւորգ Բեկը, լինելով արդեն գավառական քարտուղար, դիմում է Երեւանի բեկական հանձնաժողովին՝ իրենց Մելիքական տոհմի պատկանելությունը հաստատելու նպատակով, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պահպանվել էին Պարսկաստանից տեղափոխվելուց հետո։ Մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը հաստատում է, որ, իրոք, Գեւորգ Մելիք—Օհանջանյանը սերում է Ղարագյոզի տոհմից, եւ նրանք պիտի օգտվեն այդ տիտղոսներից, որ դրանից զրկված չեն եղել, եւ դա իրենց իրավունքն է։ Այդ փաստի վերաբերյալ առ այսօր պահպանվել են բեկական հանձնաժողովի արձանագրությունները եւ որոշումները՝ ստորագրված եւ կնքված 1865 թ. սեպտեմբերի 27—ին՝ իշխան Ս. Թումանովի եւ նոտար Դ. Սարումովի կողմից։
Ուշագրավ է Մելիք—Օհանջանյան տոհմածառի ճյուղերից մեկի՝ Լեւոնի ճակատագիրը, որը ադմիրալ Ա. Կոլչակի զորամիավորման դատախազությունում զինդատախազ էր։ 1920 թ. սպիտակգվարդիականների հետ փախել է Խարբին (Չինաստան), որտեղ էլ կնքել է մահկանացուն։ Մինչ փախչելը հասցրել է կնոջը եւ դստերը տեղափոխել Փարիզ, ուր եւ նրանք վախճանվել են՝ այլեւս չտեսնելով Լեւոնին։
Փարսադան Մելիք—Օհանջանյանը եղել է անվանի իրավաբան։ 1880 թ. Օդեսայի Ուլրիխի հրատարակչությունում լույս է ընծայվել Փարսադանի աշխատությունը «ԹՁմղՈՁշՅջճշՅճ »«ՃոչՃՅՇ«ոՉՅ Ն«ՇՇճՈջճոՆՅպ ոչՃ«Ղ» աշխատությունը, զբաղեցրել Էջմիածնի սինոդի դատախազի պաշտոնը։ Նա ժառանգ չի ունեցել, իր եղբոր՝ Աղաբեկի 5 որդիներին՝ Բագրատին, Վահանին, Միքայելին, Արտաշեսին եւ Կարապետին Մեղրու Կալեր գյուղից տեղափոխել է Երեւան եւ ուսման տվել Խ. Աբովյանի անվան գիմնազիա։ Նրանցից Միքայելը ցարական սպա էր, Գարեգին Նժդեհի զինակիցը եւ ընկերը։ 1936 թ. գնդակահարվել է։ Արտաշեսը նույնպես ստալինյան ռեժիմի տուժածներից է, աքսորվել է Սիբիր, Բագրատը դարձել է ՀՀ վաստակավոր բժիշկ, իսկ Վահանը՝ ՀՀ վաստակավոր գյուղատնտես։ Տոհմի ականավոր ներկայացուցիչ Կարապետը գիմնազիայից հետո 1913 թ. գերազանց ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը եւ ուսանողական խորհրդի որոշմամբ գործուղվել Գերմանիա, որտեղ ազատ ունկնդիր էր անվանի արեւելագետ Յոզեֆ Մարկվարտի մոտ։ Բեռլինում մտերմացել է Ավ. Իսահակյանի հետ, նրանք որոշ ժամանակ ապրել են նույն տանը եւ այդ ջերմ հարաբերությունների մասին են վկայում Ավ. Իսահակյանի պահպանված նամակները՝ Ժնեւից հասցեագրված Փարսադան Մելիք—Օհանջանյանին՝ Կարապետի հորեղբորը։
Բեռլինից Հայաստան վերադառնալուց հետո Կ. Մելիք—Օհանջանյանը շարունակել է իր գիտական եւ ստեղծագործական կյանքը։ 1921 թ. նշանակվել է հանրապետության առաջին գիտական հիմնարկի՝ Էջմիածնի գիտական ինստիտուտի նախագահ, զբաղվել է մանկավարժական աշխատանքով՝ դասախոսելով Երեւանի պետական համալսարանում եւ մանկավարժական ինստիտուտում։ 1930—ական թվականներից սկսած՝ մեծանուն հայագետ Մ. Աբեղյանի հետ հաջողությամբ իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը (հ. 1՝ 1936 թ., հ. 2՝ 1944 թ. եւ 1951 թ.)։ Ինչպես վկայում է Հայկական մեծ հանրագիտարանը, նա գրի է առել Սասնա ծռերի ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել Սասնա ծռերի 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ եւ հարուստ ծանոթագրություններով։ Վահան Մելիք—Օհանջանյանի եռանդուն ջանքերով 2008 թ. այդ աշխատությունները հրատարակվել են հայերեն եւ ռուսերեն՝ զուգահեռ տարբերակով, իսկ 2015 թ. հրատարակվել է արդեն ֆրանսերեն։
Չափազանց մեծ է Կ. Մելիք—Օհանջանյանի վաստակը հայ հին գրականության հետազոտման եւ գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում՝ «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» հոդվածը, «Միհրը Սասնա ծռերում», «Պատմություն Փարիզի եւ Վիեննայի մասին», «Շահնամեի մոտիվները», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն հայոց» աշխատությունները, Կորյունի «Վարք Մաշտոցին» եւ Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» ռուսերեն թարգմանությունները եւ այլն։ 1968 թ. տպագրվել է Կ. Մելիք—Օհանջանյանի «Զիա Բունիաթովի գրական—պատմական հայեցակարգը» հոդվածը, որում քննության է առել «Ադրբեջանը 7—9—րդ դարերում» աշխատությունը, ցույց տալով դրա գիտական սնանկությունը՝ Զ. Բունիաթովին անվանելով կեղծ գիտնական եւ ուրիշների մտքերի կոլեկցիոներ։
Տոհմի ներկայացուցիչներից վառ անհատականություն է եղել Կարապետի եղբոր՝ Ավետիսի որդին՝ Յուրի Մելիք—Օհանջանյանը, որը եղել է Խորհրդային Հայաստանի մշակույթի վերջին նախարարը։ Իր պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք։ Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլեւ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների միաբանությունում, ԱՄՆ—ում, Ֆրանսիայում եւ այլուր։
1987 թ. Զավեն Սարգսյանի եւ Սերգեյ Փարաջանովի նախաձեռնությամբ սկսվել է Ս. Փարաջանովի անվան թանգարանի ստեղծման գործընթացը, եւ հենց Յուրի Մելիք—Օհանջանյանի պաշտոնավարման ժամանակ բացվել է հայ հանճարի թանգարանը, որի տնօրենն է մինչ այսօր Զավեն Սարգսյանը։
Ցավալի է, որ 2018 թ. հոկտեմբերի 1—ին կյանքից հեռացավ Յու. Մելիք — Օհանջանյանի մտերիմ ընկեր Շառլ Ազնավուրը, իսկ դեկտեմբերի 17—ին մահկանացուն կնքեց նաեւ Յու. Մելիք—Օհանջանյանը։
Այսօր էլ մեր կողքին կա, ապրում ու արարում է Մելիք—Օհանջանյանների կրտսեր սերունդը, նրանք լրացնում են իրենց ապուպապերի շնորհակալ ու մարդկային գործը։ Տոհմի շառավիղները օժտված են աշխատասեր, հայրենասեր, մեծ մտքի տեր մարդու առաքինություններով։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
Նարեկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

21-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO